Միխայիլ Շվիդկոյը հյուր էր Կոմիտասի թանգարանումՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: |
|
Վարդավառի տոնը Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցումՊայծառակերպության (Վարդավառի) տոնին մարդաշատ են բոլոր եկեղեցիները: Մեր նկարահանող խումբը այցելել է Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որտեղ պատարագիչ էր այս օրերին Հայաստանում գտնվող Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի տեսուչ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը: |
|
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը
Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության հայտը ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-17 թթ. «Հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանների» օրացույցում: Հայերեն առաջին Աստվածաշունչը հրատարակվել է Ոսկան վարդապետ Երևանցու ջանքերով, 1666 թ.՝ Ամստերդամում: Ովքե՞ր էին հայ առաջին հրատարակիչները և ի՞նչ արժեք ունեցավ նրանց աշխատանքը:
Քննարկում են բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը և Մայր Աթոռի Մատենադարանի տնօրեն Արարատ քահանա Պողոսյանը:
|
|
Կիթառի միջազգային 2-րդ փառատոնը՝ ԵրևանումԿիթառի երևանյան միջազգային 2-րդ փառատոնի փակմանը հանդես եկավ Բուլղարիայի լավագույն կիթառահարներից մեկը՝ Դավիթ Դյակովը: |
|
Սիրիական կոնֆլիկտի հեռանկարըՍիրիական պատերազմի 6-րդ տարին է ընթանում: Սիրիան վերաճել է պատերազմական մի հարթակի, որտեղ բախվում են տարբեր պետությունների, ազգերի, կրոնական խմբավորումների, նույնիսկ՝ կլանների շահեր: Ո՞ւր է ընթանում այս կոնֆլիկտը, ինչպե՞ս է գոյատևում հայ համայնքն այնտեղ: Քննարկում են Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն ու արաբագետ Հայկ Քոչարյանը: |
|
ԱՅԲ-ի աշակերտները կատարում են 70-ականների ռոքԵրեք տարի առաջ ԱՅԲ ավագ դպրոցում աշակերտներից կազմված ռոք նվագախումբ է ձևավորվել: Բենդի ընդհանուր ուղղվածությունը 60-ականների և 70-ականների դասական ռոքն է: Երեք տարվա ձեռքբերումները խմբի անդամները ներկայացրին մենահամերգով, որը համերգ-սեմինար էր հիշեցնում: |
|
Մայրաքաղաք և երկրորդ քաղաքՊետության երկրորդ քաղաքները զարմանալի քիչ ուշադրություն են ստանում: Դրանց չեն վերաբերում այնպես, ինչպես մայրաքաղաքին: Այնինչ դրանք ցանկացած պետության մի զգալի մասն են, որով ամբողջանում են երկրի տարածքն ու մշակութային լանդշաֆտը: Ի՞նչ է մայրաքաղաքը, ինչի՞ց են զրկվում մյուս քաղաքները, երբ մի քաղաքին է տրվում ամեն ինչ: Քննարկում են ազգագրագետ Գայանե Շագոյանը և պատմաբան Արտակ Գնունին: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: |
|
Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունների պատմությունը
Մինչև 20-րդ դարը Հայ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները ոչ միշտ են հարթ եղել: 20-րդ դարում սկիզբ առած էկումենիկ շարժման շնորհիվ դավանաբանական տարաձայնությունները մի կողմ դրվեցին և երկու եկեղեցիներն ընդառաջ գնացին միմյանց՝ հանուն քրիստոնեական եղբայրության և ընդհանուր մարտահրավերների:
Թեման քննարկում են կրոնագետ Պարգև Բարսեղյանը և պատմաբան Վահե Թորոսյանը:
|
|
Արարատյան թեմի «Նշխարք» վոկալ անսամբլի համերգըԿամերային երաժշտության տան բեմում առաջին անգամ մենահամերգ էր ունենում «Նշխարք» վոկալ անսամբլը: |
|
hayrenadardz.org կայքի շնորհանդեսը և «Օ, հայրենիք, սառն ու անուշ» ֆիլմի ցուցադրությունըԱյս շաբաթ հայրենադարձությանը նվիրված մշակութային իրադարձությունների շարքում առանձնացավ hayrenadardz.org կայքի շնորհանդեսը, որին հաջորդեց «Օ՜, հայրենիք, սառն ու անուշ» ֆիլմի ցուցադրությունը (հեղինակ՝ Տիգրան Պասկևիչյան, ռեժիսոր՝ Արա Շիրինյան): |
|
Մեծ ներգաղթի 70-ամյակին նվիրված ցուցահանդես ՆՓԱԿ-ում«Լույսի հոսք». այսպես է կոչվում Մեծ հայրենադարձության 70-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Նորարար փորձառական արվեստի կենտրոնի ցուցասրահներում 1946թ.-ին սկսված հայրենադարձութան ընթացքն արտացոլող փաստագրական նյութեր են ներկայացված: |
|
Եկեղեցաշինական ամենամեծ ծրագրերից մեկի ընթացքըՀովտաշեն, Ջրաշեն, Նշավան և Բարձրաշեն գյուղերի բնակիչների նվիրատվություններով եկեղեցիներ են կառուցվում: ekegheci.am կայքում հնարավոր է հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, բացի այդ` առցանց ներդրում կատարել: |