|
|
«Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ և դրամահավաքՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին Կասկադի հարևանությամբ տեղի ունեցավ բացօթյա համերգ և դրամահավա: Հանգանակված ողջ գումարը տրամադրվելու է Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողություններից տուժած բնակիչների և նահատակված զինվորների ընտանիքներին: Համերգի կայացմանը աջակցել են «Ֆորտե» և «Օվացիա» ընկերությունները: |
|
|
Հնագիտությունն ԱրցախումՀնագետներ Համլետ Պետրոսյանն ու Արտակ Գնունին զրուցում են Արցախում վերջին երկու տասնամյակում հնագիտական արշավախմբերի աշխատանքի մասին: Ի՞նչ գիտի գիտական հանրությունը ազատագրված տարածքների մասին, ի՞նչ վկայություններ կան Արցախում, ինչպե՞ս են պահպանվում և ներկայացվում դրանք: |
|
|
«Գարնանային կառնավալ» կրթական ծրագիրը հրավիրում է դպրոցականներին«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Ռոբերտ Էլիբեկյան. արտացոլումներ» ցուցադրության շրջանակում կրթական ծրագիր է անցկացվում: Մեր նկարահանման օրը արվեստաբան Էլիզաբեթ Շիրինյանը էքսկուրս էր կատարում «Քվանտ» վարժարանի աշակերտների հետ: |
|
|
Ներկայացվել է Գարեգին Զաքոյանի վավերագրական ֆիլմը ստվերների «Այրոգի» թատրոնի մասինԵրևանի Տիկնիկային թատրոնում «Այրոգի» թատրոնի մասին ֆիլմը ներկայացվեց հանդիսատեսին և խտասկավառակներով բաժանվեց հյուրերին, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալ արվեստի և ազգագրության միավորումով ստեղծված թատրոնի գործունեությանը: Գարեգին Զաքոյանի ֆիլմի ստեղծմանն աջակցել է «Հանգույց» հիմնադրամը: |
|
|
Ապրիլի 7-ը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում աղոթքի օր էր«Աբովյան» ՔԿՀ-ում, խաչքար-հուշարձանի մոտ կին դատապարտյալներն աղոթեցին հայ զինվորների խաղաղության և անվտանգության համար: Այդ օրը դատապարտյալների հետ էին նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները: |
|
Արցախի հոգևոր գանձերի հանրահռչակումըԱրցախյան ազատամարտը հայերի համար նոր հնարավորություններ բացեց հայկական հոգևոր մշակույթի ուսումնասիրման համար, որն անխնա ոչնչացվում էր Ադրբեջանի կողմից: Մատենագրության մեջ խոսվում է Արցախի տարածքում գործած 5000 վանքի, եկեղեցու և ամրոցի, տասնյակ հազարավոր ձեռագրերի ու մշակութային այլ արժեքների մասին, որոնք մեծամասամբ ոչնչացրել է Խորհրդային Ադրբեջանը` հատկապես 1930-ականներին: Արցախի մշակույթն ուսումնասիրողները ժամանակ առ ժամանակ հրատարակում են իրենց աշխատությունները, որոնցում ներկայացնում են ինչպես լավ պահպանված, այնպես էլ ոչնչացված հայկական վաղ և ուշ միջնադարյան մշակույթի նմուշներ: Տաղավարում թեման քննարկում են Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամար Մինասյանը և Մայր Աթոռի արխիվի ու թանգարանների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը: |
|
|
Էջմիածնի հայորդյաց տան ասեղնագործության դասարանԷջմիածնի հայորդյաց տան ասեղնագործության դասարանի աշխատանքները հաճախ շփոթում են գեղանկարչական կտավների հետ: Այստեղ սովորում են փոքր ասեղով մեծ հրաշքներ ասեղնագործել: Եվ շատ ուրախանում են, որ իրենց գործերը զարդարում ու գունավորում են հայորդյաց տան պատերը: |
|
|
Մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար դասական երաժշտության մրցույթըԴասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակի համար մրցույթը երկու անվանակարգերում է՝ երգեցողություն և գործիքային կատարում: Եզրափակիչ փուլին մասնակցել է 9 երգիչ: Արդյունքները կամփոփվեն մայիսին: |
|
|
Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված կանանց տոնինԿամերային երգչախմբի այս տարվա անդրանիկ համերգը նվիրված էր կանանց տոնին: Հնչեցին դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: |
|
|
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ երիտասարդ արվեստագետների համար
«Հայրերի հող». կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ`«Հայրերի հող» խորագրով: Նպատակն է խթանել ժամանակակից հայ ֆիլմարվեստի զարգացումը, բացահայտել նոր անուններ:
|
|
|
Ռետրոսպեկտիվ ցուցադրություն Հայաստանի նկարիչների միությունումՀայաստանի նկարիչների միության ֆոնդերից դուրս են բերվել և ցուցադրության ներկայացվել անցած դարի 60- 80-ական թվականներին ստեղծագործող նկարիչների աշխատանքները` շուրջ 80 գեղանկար ու քանդակ: Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 2-ը: |
|
|
Սուրբ Հարության տոնախմբություն Քանաքեռ- Զեյթուն թաղամասումՔանաքեռ- Զեյթուն համայնքի բոլոր 14 դպրոցների աշակերտները և ուսուցիչները երկու ամիս շարունակ պատրաստվել էին Սուրբ Հարության տոնին` հանրությանը ներկայացնելով զատկական թեմաներով ձեռքի աշխատանքներ, գեղանկարներ և մանրանկարներ, համերգային կատարումներ, թատերական ներկայացումներ: |
