Նոր Նորքի հայորդյաց տան տիկնիկագործների դասարանԱմեն տարի Նոր Նորքի հայորդյաց տան տիկնիկագործների դասարան գալիս են տասնյակ երեխաներ, որոնք դեռ չգիտեն՝ ինչպես են պատրաստվում տիկնիկները: Ամեն ինչ սկսվում է գաղափարի, հեքիաթի ընտրությունից: Իսկ հեքիաթ կա բոլոր երեխաների մեջ՝ վստահ է ուսուցիչ Լյուդա Մարտիրոսյանը: |
|
Ազգային երաժշտական գանձարան500-ից ավելի հայկական ժողովրդական, հոգևոր ու աշուղական երգեր: Համապատասխան նոտաներ ու խոսքեր ոչ միայն հայերեն, նաև այլ լեզուներով: Երաժշտագիտական գրքեր ու այլ օժանդակ նյութեր: Այս ամենը Հայկական ազգային երաժշտական գաձարան» նախագծում: Բացառիկ նախագծի և հայ ազգային երաժշտության ներկայացման ու հանրահռչակման մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ: |
|
Սերգեյ ՌախմանինովԵրաժշտությունը բավական է ողջ կյանքի համար, սակայն երաժշտության համար ողջ կյանքը բավական չէ»:
|
|
Գուստավ ՄալերՆա գիտակցում և խորապես տառապում էր, որ ինքն է Հայդնով ու Մոցարտով սկսված վիթխարի սիմֆոնիկ կամարի վերջին կետը: Իրեն էր վիճակված ամփոփել ավստրո-գերմանական սիմֆոնիզմի պատմությունը, եզրափակել ու կապել ոչ թե հասարակ հանգույցով, այլ իր նյարդերի ու երակների քարկապով: |
|
Ռաֆայել ԻսրայելյանՌաֆայել Իսրայելյանը Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական մտածողության շարունակողն էր: Իսրայելյանի նախագծով են կառուցվել 1915թ.-ի Մեծ եղեռնի նահատակաց հուշարձանը Ս. Էջմիածնում, Բյուրականում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամառանոցը, Երևանում՝ Նկարիչների տան շենքը, Հաղթանակի» հուշակոթողը, Մասիսի տաճարը», որին ժողովուդը Չարենցի կամար անվանումն է տվել: Նա է աղբյուր-հուշարձաններ հիմնելու մեր հնամենի ավանդույթը վերակենդանացնողը: Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործության պսակը Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրն է: |
|
ՀամբերատարությունՀամբերատարությունը առաքինություն է: Ո՞րն է, սակայն, համբերատարության սահմանը, որքա՞ն և հանուն ինչի՞ պետք է համբերել: Այս հարցերի շուրջ իրենց տեսակետներն են կիսում Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը և Արևածաղիկ» ամսագրի գլխ. խմբագիր Զառա Բաթոյանը: |
|
Վինսենթ Վան ԳոգՆա համոզված էր, որ Աստծուն ճանաչելու ամենաիսկական ձևը մեր շուրջը եղածը սիրելն է: Այն ամենը, ինչով լցված էր նրա սիրտն ու միտքը, նկարի էր վերածվում: Նա երազում էր... ու նկարում իր երազը: |
|
Սալվադոր ԴալիՆա դեմ էր մեխանիկային, սպանախին, արևին, Ռեմբրանդտին, ուրվականներին ու լեռներին, կողմ` բարդությանը, խխունջներին, Վերմեերին, կրոնին ու ինքն իրեն: Վեց տարեկանում ուզում էի խոհարար դառնալ, յոթում` Նապոլեոն: Երկու շատ կարևոր իրադարձություն կա, որ կարող է տեղի ունենալ ժամանակակից նկարչի կյանքում` իսպանացի լինել և կրել Սալվադոր Դալի անունը»,-այսպես է իր մասին գրում հալչող ժամացույցների և վառվող ընձուղտների ստեղծողը: |
|
Մշտավառ կանթեղներՀայաստանում Ցեղասպանության մասին առաջին անգամ հրապարակայանորեն բարձրաձայնվեց Խորհրդային միության քաղաքական Ձնհալքից հետո՝ 60-ականների սկզբին: 1965 թ. Հայ եկեղեցին պաշտոնապես իրավունք ստացավ նշելու Ցեղսպանության զոհերի հիշատակը: Վազգեն Ա հայրապետական կոնդակով 1965-ը հռչակվեց սուգի և աղոթքի տարի»: Մայրավանքի բակում կանգնած Նահատակաց հուշարձանը ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանն է Հայաստանում: Դրա տակ ամփոփոված են Դեր Զորից բերված աճյուններ: Թեև Եկեղեցուց կտրված խորհրդային քաղաքացուն հիմնականում հասու չէին Մայր Աթոռի այս քայլերը, սակայն Ցեղասպանության մասին ժողովրդի անթեղված հիշողությունը ծիլեր էր տալիս, իսկ հասարակական շարժումը երբեմն դառնում էր անվերահսկելի... |