|
|
Լիլիթ Պիպոյան, Անուշ Տեր-ՄինասյանԵրաժիշտ, երգահան Լիլիթ Պիպոյանը նաև ճարտարապետության տեսաբան է: Երեք տասնամյակից ավելի է՝ ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանի հետ ընկերներ են: Կյանքն ու ընկերությունն էլ առանց հումորի չեն պատկերացնում… |
|
|
Լույս է տեսել Զաքարիա վարդապետ Բաղումյանի՝ «Անապակ բաժակի խնդիրը Հայոց եկեղեցում» գիրքըՄայր Աթոռի հրատարակչատանը լույս տեսած ուսումնասիրությունն առաջին անգամ համակողմանիորեն անդրադառնում է ծիսաաստվածաբանական մեկ խնդրի, թե ինչու Հայ եկեղեցին, ի տարբերություն քրիստոնեական մյուս եկեղեցիների, Ս. Պատարագի ժամանակ ջուր չի խառնում Հաղորդության բաժակի մեջ: |
|
|
Դավիթ ՋամալյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
|
|
|
Ս. Ծննդյան հայրապետական պատարագ Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՀունվարի 6-ին Առաքելական աշխարհը նշեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Միածնաէջ մայր տաճարում պատարագիչը Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն էր: Տեսանյութում ներկայացված է Հայրապետի քարոզն ամբողջությամբ: |
|
|
Մշակութային 2013-ը, հյուրը՝ Հասմիկ ՊողոսյանՀոբելյաններ, երաժշտական, թատերական, կինո և գրական փառատոններ, վիճահարույց հարցեր, մշակութային բազմաբնույթ նախագծեր, նաև մտահոգություններ ու կորուստներ: 2013 թվականի մշակութային անցուդարձին Թեմա» հաղորդաշարը անդրադարձել է ողջ տարվա ընթացքում: Իսկ նոր տարվան ընդառաջ մշակութային 2013-ի նվաճումների, բացթողումների և նոր տարվա ակնկալիքների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: |
|
|
Հրանտ ԹոխատյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը դերասան Հրանտ Թոխատյան է: Զրույցը հանրային կյանքում արվեստագետի այսօրվա առաքելության մասին է: Ո՞վ է արվեստագետն ու որքանո՞վ է իրավասու համախմբել և ուղղորդել: Այսօրվա թատրոնը սնվու՞մ է Սուրբ գրքից և որևէ կերպ փոխանցու՞մ է այն հանդիսատեսին: Ո՞րն է արդի թատրոնի լեզուն: |
|
|
Արուս ԱսրյանԺողովրդական արտիստուհի, հայ բեմի մեծանուն դերասանուհի Արուս Ասրյանի մասին սիրով ու ակնածանքով են հիշում Վ. Աճեմյանի աշակերտները՝ այսօր արդեն ավագ սերնդի արվեստագետներ: Տիկին Արուսը, որքան փոթորկալից էր բեմում, նույնքան լուռ ու անխոս կյանքում: Երվանդ Ղազանչյանի խոսքով՝ Արուս Ասրյանի հետ նույն բեմում խաղալը ավելի մեծ դպրոց էր, քան որևէ ԲՈՒՀ-ում սովորելը: Վահրամ Փափազյանը դերասանուհուն բնութագրել է այսպես. Արուս Ասրյանի արվեստին բնորոշ է ճկուն խաղը, ցայտուն ռիթմը և շեշտված դերապատկերների նախասիրությունը. հիանալի սուբրետ է և միևնույն ժամանակ՝ կատակերգու»: |
|
|
Պետություն և լեզու, մաս 3-րդԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը վստահ են, որ հայերենը կարգավիճակ ունեցող միակ լեզուն պետք է լինի ՀՀ-ում: Այլ լեզվի կարգավիճակ տալը անհիմն է և անհեռանկար:
|
|
|
Թատրոնը և ներկան, հյուրը` Ռուբեն ԲաբայանԹատրոն և արդիականություն: Որքանո՞վ է մեր թատրոնը համապատասխանում ներկայի պահանջներին, արտացոլում մեր իրականությունը: Ինչպիսի՞ն է թատրոն-դրամատուրգ-հանդիսատես կապը և ինչպես է այն նպաստում թատրոնի զարգացմանը: Այս թեմաների շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ: |
|
|
Հայորդյաց տունը 20 տարեկան էՄայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող հայորդյաց տները նշում են հիմնադրման 20 տարին: Նոյեմբերի 27-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում հայորդյաց տան սաների տոնական համերգն էր: ճեմասրահում այցելուները ծանոթանում էին խեցեգործության, բատիկայի, մանրանկարչության, գեղանկարչության, գորգագործության դասարանների լավագույն աշխատանքներին: |
|
|
Ավարտվեց Կինոաշուն 2013-ըՀոկտեմբեր ամսին Հայաստանում կինոյի ամիս էր հայտարարված: Հայաստանի ազգային կինոկենտրոնն անցկացրեց ամենամյա Կինոաշուն նախագիծը: Այդ ընթացքում էր իրականացվում նաև Երևանն իմ քաղաքն է» կինոմրցույթը: Մոսկվա կինոթատրոնում պաշտոնապես եզրափակվեց Կինոաշուն 2013-ը: |
|
Նարեկ ԴուրյանԴերասան Նարեկ Դուրյանի կարծիքով տգիտությունն ու անհանդուրժողականութունը մեզ հեռացնում են մշակույթից ու հոգևոր արժեքներից: Դերասանն այդ ամենի դեմ պայքարում է յուրովի` կատակերգական ներկայացումներով, որոնք հիմանակնում առօրյա կյանքից են և արդիական խնդիրներ են շոշափում: |
