Alt

Մեդիա կրթություն


Ի՞նչ է մեդիա կրթությունը: Ինչպե՞ս կողմնորոշվել ինֆորմացիոն հոսքերում, ինչպե՞ս ստուգել տեղեկատվությունը: Որքանո՞վ է մեդիա կրթությունը ներդրված արդի կրթական համակարգում: Թեման քննարկում են ԵՊԼՀ միջազգային լրագրության գիտա-ուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը և Մեդիա նախաձեռնությունների (նախկին Ինտերնյուս) կենտրոնի արտադրության բաժնի ղեկավար Հարություն Մանսուրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Կրթություն և ինքնավարություն


Եթե կրթական համակարգը պետական կառավարման համակարգի մաս է, և եթե ԲՈՒՀ-ն էլ կրթական համակարգի մաս է, ապա ինչ է նշանակում ԲՈՒՀ-ի ինքնավարություն: Ո՞րն է դրա նպատակը: Ուսանողը, որպես կրթության սուբյեկտ, կարո՞ղ է նպաստել բուհական ինքնավարության ձևավորմանը: Թեման քննարկում են բարձրագույն կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը և Մարդու իրավունքներ, ժողովրդավարության ինստիտուտի փոխնախագահ Գոռ Հակոբյանը:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Կրթություն և թարգմանություն


Ինչու՞ է թարգմանությունը համարվում կրթության կարևոր գործիք: Որքանո՞վ ենք մենք շարունակում 5-րդ դարում ստեղծված հայ թարգմանական դպրոցի գործունեությունը: Ի՞նչ ենք թարգմանում և ինչու: Սարգիս Խաչենց» հրատարակչության գլխ. խմբագիր Սերգեյ Խաչիկօղլյանը և փիլ. գիտ. թեկնածու, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Հակոբ Մադոյանը վերլուծում են կրթության և թարգմանության փոխառնչության թեման: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

«Գրական Տապան»-2013


Գրական Տապան» միջազգային գրական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր գործունեության շրջանակները: Ի՞նչով է նշանավորվել փառատոնն այս տարի, ի՞նչ է այն տալիս հայ և օտարերկրյա մասնակիցներին: Հայկ Համբարձումյանը զրուցել է Գրական Տապան» փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանի հետ:

Alt

Ժակլին Սարխոշյանի ստեղծագործական գործունեության 20-ամյակը


Օպերային թատրոնի առաջատար մենապարուհի Ժակլին Սարխոշյանի ստեղծագործական գործունեության 20-ամյակի կապակցությամբ կազմակերպվել էր գալա-համերգ: Անհատական համարներով հանդես եկան մենապարուհու գործընկերները: Օպերային թատրոնի բեմում առաջին անգամ ներկայացվեց Ժակլին Սարխոշյանի բեմադրած Երազ» բալետ-ֆանտազիան:

Alt

«Կոմիտաս վարդապետ» համահայկական փառատոն


Կոմիտաս վարդապետ» համահայկական փառատոնը մեկտեղել է մի շարք երկրների երաժիշտների: Հայասատնում էին երաժիշտներ Միացյալ նահանգներից, Կանադայից, Ավտրալիայից, Թուրքիայից ու այլ երկրներից: Փառատոնն ացկացվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Եզրափակիչ համերգին մասնակցել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Alt

Կրթության մոդելներ


Կրթության փորձագետ Ռուբեն Տերտերյանը և ԵՊՀ դասախոս Արա Աթայանը վերլուծում են կրթության հաջողված մոդելների և դրանց տեղայնացման թեման: Ինչու՞ է ֆիննական կրթական մոդելը համարվում ամենահաջողվածն աշխարհում, ի՞նչ ճգնաժամ է ապրում ամերիկյան մոդելը, ի՞նչ մոդել կարող ենք ստեղծել մենք:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Արաքսի Սարյան


Տ.Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Արաքսի Սարյանն է: Նա պատմում է Սարյանների ընտանիքում իր անցկացրած օրերի մասին, հիշում մտավորականներին ու մշակույթի գործիչներին, որոնց հետ առիթ է ունեցել հանդիպել այդ տանը:

Զրույցն անդրադարռնում է նաև ստեղծագործող մարդու առաքելությանը, հոգևոր գիտելիքներին ու պատրաստվածությանը:

Alt

Կրթության և կյանքի կապը


Ինչպե՞ս է իրականությունն իր լավ և վատ կողմերով ազդում կրթության նպատակների և որակի վրա: Ինչպե՞ս կարող է կրթությու'նն ազդել կյանքի որակի վրա, ձևավորել իրականություն: Թեման քննարկում են մեծահասակների կրթության և վերապատրաստման մասնագետ Լուսինե Խառատյանը և բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Վահրամ Փափազյան


Ֆիլմի հեղինակ կինոգետ, սցենարիստ Ռոբերտ Մաթոսյանը ներկայացնում է Վահրամ Փափազյան» վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակաշրջանը, շարժառիթները, օգտագործված նյութերը: Հեղինակի խոսքին հաջորդում է ֆիլմը (ռեժիսոր` Կարեն Մեսյան, Երևան» ստուդիա, 1984թ.), որը տասնամյակներ շարունակ չի ցուցադրվել: Ֆիլմը պարունակում է բացառիկ փաստավավերագրական նյութեր Վահրամ Փափազյանի մասին:

Alt

Հրաչյա Գասպարյան և Էդուարդ Զորիկյան


Երգահան Էդուարդ Զորիկյանի և ՀՀ ժող. արտիստ Հրաչյա Գասպարյանի ընկերությունն սկսվել է հայկական առաջին ռոք-օպերայի բեմադրությամբ. Հրաչյա Գասպարյանը բեմադրում էր Էդուարդ Զորիկյանի Մերկ արքան»: Արդեն 17 տարի է՝ նրանք ջերմ ընկերներ են...

Մարտին Վարդազարյան


ՀՀ ժող. արտիստ Մարտին Վարդազարյանի մուտքը մեծ կինո պատահական է եղել, բայց դարձել է ճակատագրական… Բարև, ես եմ», Սարոյան եղբայրներ», Երկունք», Մենավոր ընկուզենին», Ապրեցեք երկար» ֆիլմերի, բազմաթիվ այլ վավերագրական ու մուլիպլիկացիոն ֆիլմերի համար գրված երաժշտությունները Մարտին Վարդազարյանի ստեղծագործական կյանքի հետաքրքիր ու հիշուղություններով հարուստ էջերից են: Այդ մասին են պատմում ինքը՝ մաեստրոն, նրա վաղեմի ընկերներ, ՀՀ ժող. արտիստներ Հրաչյա Գասպարյանը, Ալեքսանդր Գրիգորյանն ու արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը: