|
Բաժանումներ եկեղեցու մեջՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակում բարձրացված ներեկեղեցական պառակտումների, բաժանումների և դրանց պատճառների հարցերը: Ինչպիսի՞ հասարակական ու կրոնական խմբավորումներ կային Հին աշխարհում։ Ի՞նչ դեր ունեն մկրտության խորհուրդն ու Խաչի քարոզչությունը քրիստոնեական համայնքի միավորման գործում։ Հյուրը հնագետ Արսեն Բոբոխյանն է: |
|
Կորնթոսի պատմամշակութային համատեքստըՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթոսի քրիստոնյա համայնքին ուղղված թղթերը՝ բացահայտելով Հին Կորնթոսի պատմաաշխարհագրական և կրոնական միջավայրը։ Անդրադարձ է կատարվում նաև Աստվածաշնչի մեկնաբանման երեք հիմնական աստիճաններին, առաքյալի ողջույնի խոսքին ու «սրբագործված» լինելու հոգևոր խորհուրդին։ Հյուրը հնագետ Արսեն Բոբոխյանն է։ |
|
Արդյո՞ք բիզնեսն ունի ինքնությունԻնչպե՞ս է աշխարհը գլոբալացումից անցնում ապագլոբալացման՝ նաև տնտեսական ու բիզնես ոլորտում: Պարզվում է՝ գործարարությունն աշխարհաքաղաքականության շարունակությունն է: Ինչո՞վ է տարբերվում քրիստոնյա առաջնորդությունը պարզապես լավ առաջնորդությունից, և կարո՞ղ է գործարարն առաջնորդվել հավատքով ու բարոյականությամբ: Արդյո՞ք ավանդական եկեղեցու անդամ լինելը կարող է խոչընդոտել ժամանակակից մտածողությամբ բիզնես վարելուն, եթե «քրիստոնյա առաջնորդություն» տերմինն ինքնին առաջացել է արևմտյան-բողոքական մշակույթում։ Աննա Սարգսյանը զրուցել է գործարար, սոցիալական ձեռներեց Մանուկ Հերգնյանի հետ: |
|
|
Չլսվող ձայներԵրիտասարդ ազգագրագետները այս ուսումնասիրությունը կատարում էին գիտական ժողովածուի հրատարակման համար: Նրանք արձանագրում էին այլընտրանքային պատմություն՝ հասարակ մարդկանց հիշողությունները: Մենք հետևում էինք նրանց: «Չլսվող ձայները» երբեմն շրջվում էին դեպի տեսախցիկը, երբեմն՝ գերադասում մնալ անանուն: |
|
Վեհարանի նոր համալիրի հանդիսավոր բացումը
Սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը: Վեհարանի համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացվել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրատվությամբ:
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարերար Սամվել Կարապետյանը, պետական այրեր, Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերար հայորդիներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության վաստակյալ նախագահ Յոախիմ Գաուկը և այլ հրավիրյալներ:
Հանդիսությունը սկսվեց նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի առջև: Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Վեհարանի ողջ համալիրի օրհնության կարգը:
|
|
|
Խաչի խորհուրդըՔրիստոնեական վարդապետության մեջ և մշակույթում խաչի խորհրդի ու նշանի մասին իրենց ապրումներն ու տեսակետներն են կիսում Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Բենիամին Հովակիմյանը և նկարիչ, արվեստաբան Արիկ Տոնիկյանը: |
|
Ներսես ՇնորհալիԱստվածաբաններն ու փիլիսոփաները հազարավոր կիլոմետրեր էին անցնում նախ նրա հետ բանավիճելու, ապա՝ աշակերտելու համար: Ժամանակակիցները նրան Կլայեցի էին անվանում, որովհետև ապրում էր Հռոմկլա քաղաքում, բայց սերունդների համար նա մնաց այլ անունով՝ Ներսես Շնորհալի: |
|
|
Արդարադատություն և արդարադատության համակարգԵրրորդ հազարամյակ» հաղորդաշարի բացառիկ հյուրն է իրավագիտության դոկտոր, Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Էռնստ-Մարտին Կրաուսսը: |
|
|
Կոնֆլիկտ և մեդիաՄեդիան կոնֆլիկտի կենտրոնում է, մեդիան կոնֆլիկտը լուսաբանողն է, մեդիան ինքը երբեմն կոնֆլիկտ հրահրողն է, երբեմն էլ՝ կոնֆլիկտ լուծողը: Կոնֆլիկտ և մեդիա» թեմայի շուրջ զրուցում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը և
|
|
|
Մխչյան գյուղի Ս. Հովհաննես եկեղեցու ուխտի օրը2012թ.-ին՝ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը վերաօծվեց Մխչյան գյուղի Ս. Հովհաննես եկեղեցին: Դրանից հետո ամեն տարի այդ օրը Ս. Հովհաննես եկեղեցում հավաքվում է ուխտավորների բազմություն Մխչյանից, հարակից գյուղերից ու մայրաքաղաքից: |
|
|
Հայոց ցեղասպանություն. ճանաչում և հատուցումՕսմանյան Թուրքիայի տարածքում՝ պատմական Հայաստանում ապրող հայ ժողովրդի զանգվածային բնաջնջումը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Որքան էլ 1915թ. Մեծ եղեռնը վավերագրերի ու ապացույցների պակաս չունի, որքան էլ ակնհայտ է հայոց ցեղասպանության ազդեցությունը աշխարհի քաղաքական ու բարոյական պատկերի վրա, այնուհանդերձ, հայ ժողովրդի պայքարը ցեղասպանության ճանաչման և հատուցման համար շարունակվում է: Թեման քննարկում են ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և պատմ. գիտ. դոկտոր Արսեն Ավագյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ս. Հարության հայրապետական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում2014թ.-ի զատկական օրը բազմաթիվ օտարերկրյա դեսպանների ու պաշտոնյաների ներկայությամբ խաղաղության կոչ հնչեցրեց օրվա պատարագիչ Ամենայն հայոց Գարեգին Բ վեհափառ հայրապետը՝ ուշադրություն հրավիրելով Սիրիայի խաղաղ բնակչության և քեսաբահայության դեմ ուղղված ոճրագործության վրա: Վեհափառի զատկական քարոզը ներկայացնում ենք ամբողջությամբ: |





