Alt

Ձայնագիր 13.09.2014


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրընկալվել է իտալական չորս փառատոններում:   
Սեպտեմբերի 12–ին մեկնարկել է Երևանյան միջազգային 8-րդ փառատոնը:
Մենակատարների պետական անսամբլն ու 5 հրավիրյալ մենակատարները՝ կին դիրիժորի ղեկավարությամբ:
Անուշ Ափոյան, Վահագն Հայրապետյան, Սիմոն Դոլմազյան և Արմեն Թութունջյան. ջազ համերգ Ուլիխանյան» ակումբում:
Ամառային հանգստից հետո բարդերի երկրպագուների առաջին հանդիպումը Ակումբում» էր:

 

Alt

Ձայնագիր 06.09.2014


Երգում են 70-ականների Երևանն ու Հալեպը: 
Էդեն Սթելլ» դուետը՝ Երևանում:
Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագրի եզրափակումը: 
Օգնիր եզդիներին» հասարակական նախաձեռնության կազմակերպած ռոք-համերգը՝ ԱԺ բակում:   
Նարեկացի» արվեստի միության 10-րդ տարեդարձը: 

 

Alt

Ձայնագիր 19.07.2014


Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հանդիպում գերմանական Տաղարան» նախագծին մասնակցած հայ կոմպոզիտորներից երեքի հետ:
Կիթառ, ջութակ, կոնտրաբաս, դաշնամուր, ակորդեոն. Կադանս» հնգյակի համերգը Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում:
Լոս Լոկոս» և Արթ Վոյսիզ» ՝ մեկ բեմում. էքսպերեմենտալ համերգ Ուլիխանյան» ակումբում:

Alt

Ձայնագիր 12.07.2014


Աշխարհի տարբեր բեմերում նրա կատարմամբ Տոսկայի դերերգը ավելի քան 100 անգամ է հնչել: Տոսկա» օպերայի համերգային կատարումը Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարմամբ:
Էմմա Պետրոսյանի համագործակցությունը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Երգչուհու համար այդքան սպասված համերգը:
Շմավոն Գրիգորյան, Յուան Տիենուել, Ժորդի Բերտրան, Աստղիկ Վարդանյան, Լևոն Առաքելյան: Կամերային երաժշտության գոհարներ հինգ մենակատարի և կամերային նվագախմբի կատարմամբ:
Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնը ձիերի օգնությամբ բուժում է հաշմանդամություն ունեցող երեխաների: Ժողովրդական երաժշտություն կատարող երգիչները միացել են կենտրոնի նախաձեռնությանը:

Alt

Ջորջ Փեհլիվանյան


Ծագումով հայ, ամերիկացի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը երկար դադարից հետո հայրենիքում էր: Երաժիշտը Երևան էր ժամանել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով: Դիրիժորի 50-ամյակին նվիրված համերգը Արամ Խաչատրյան համերգասրահում էր: Մինչ համերգային ծրագրի մեկնարկը դիրիժորը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Alt

Ձայնագիր 05.07.2014


Անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի հոբելյանը նշում է Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
Ինքնասպանի գրառումներ» բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի պրեմիերան օպերայի և բալետի թատրոնում:
Բենջամին Բրիտտեն. բրիտանացի կոմպոզիտորի հուշատախտակի բացումը Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը:
Երիտասարդ մնալու գաղտնիքը անընդհատ երիտասարդների հետ աշխատելն է, սովորեցնելը և նրանցից սովորելը»: Յուրի Դավթյանը 85 տարեկան է:
Ֆերենց Լիստ՝ Պրելուդներ» սիմֆոնիկ պոեմ, Ռիխարդ Շտրաուս՝ Չորս վերջին երգ», Էդուարդ Էլգար՝ Էնիգմա վարիացիաներ»՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:

Alt

Ձայնագիր 28.06.2014


Ոչ ջազ, ոչ դասական. բեմահարթակում կատարվողը կարելի է բնորոշել մեկ բառով ՝ իմպրովիզացիա:
Իտալացի դիրժոր Պիեռ Կարլո Օրիցիոն՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի առջև:
Դոմինիկ դե Վիլենկուր՝ կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, Ռոբերտ Շուման՝ թավջութակի կոնցերտ, Էդվարդ Գրիգ՝ Հոլբերգ սյուիտ»: Այս քիչ կատարվող գործերն էին օրերս հնչում կամերային երաժշտության տանը:
Միրզոյան» քառյակի հետ ելույթ ունենալու համար արդեն երկրորդ անգամ Հայաստանում է ռուս կիթառահար Արտյոմ Դերվոյեդը:
Լեվ Տերմենի ստեղծած գործիքը՝ տերմենվոքսը, հնչեց Համերգ ճեմասրահում» նախագծի հյուրերի համար:

Alt

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 10-րդ մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը


Հունիսի 6-ից 14-ը Երևանում անցկացվեց Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը: Եզրափակիչ փուլում մրցանակային տեղերը կիսեցին Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Ստարոդուբցևը, Անաստասիա Նեստերովան, Ստեփան Սիմոնյանը և Չինաստանի ներկայացուցիչ Ջիա Ռենը:

Alt

Ձայնագիր 21.06.2014


Արամ Խաչատրյանի անվան տասներորդ հոբելյանական մրցույթն ամփոփվեց:
Եղջերափողերի ռուսական նվագախմբի համերգը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Յոհաննես Բրամսի մեծակտավ գործերը՝ Սերգեյ Խարատրյանի, Նարեկ Հախնազարյանի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:
Վագներ Գալա»՝ հոբելյանական համերգ դիրիժոր Զավեն Վարդանյանի 70-ամյակի կապակցությամբ:

Alt

Ձայնագիր 14.06.2014


Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի երեք փուլերը:
Օպերային երգիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Ավագ Պետրոսյանի հուշարձանի բացումը Երևանում:
Ավստրիայից ժամանած վոկալիստ Մայք Մոսեսյանի և հայ ջազմենների համատեղ ելույթը Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում:

Alt

Ձայնագիր 07.06.2014


Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Մրցույթի բացման արարողությունը կոմպոզիտորի ծննդյան օրն էր:
Հեքիաթն է կանչում» բարեգործական համերգաշար. տոն Գյումրիի, Վանաձորի և Երևանի երեխաների համար:
Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ». Ազգային պատկերասրահ» փառատոնի այս տարվա վերջին համերգային երեկոն:
Նոր անուններ» ծրագիրը նշեց իր 25-ամյակը: Տաղանդավոր պատանիներ ու երիտասարդներ իրենց կատարումներով շուրջ 4 օր հիացրին երաժշտասերներին:
Այսուհետ Կասկադում զբոսնելիս կարելի է տեսնել ռուս հանրահայտ գրող և դերասան Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակը:

Alt

Ձայնագիր 31.05.2014


Այս տարի լրացավ մեր օրերի խոշորագույն հայ կոմպոզիտորներից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը:
Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտների գործերը՝ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
Քարթուն Նոն Սթոփ». երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպած համերգը:
Վերդիի Տրուբադուր» օպերան՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ քսանվեց տարվա դադարից հետո:
Ռեմի Ժընիեի, Միշել Պետրոսյան. Եղիսաբեթ թագուհու անվան հեղինակավոր միջազգային մրցույթի դափնեկիրները Երևանում: