Alt

Ձայնագիր 16.11.2013


Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Վլադիրմիր Սպիվակովի գլխավորությամբ. հայաստանյան հյուրախաղեր:
Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը և մեր օպերային թատրոնի մեներգիչ սոպրանո Մագդա-Մարիան Մկրտչյանը համաշխարհային պրեմիերաներով և մեզանում քիչ հնչող գործերով ներկայացան Հայաստանում:
Գայանե» բալետը` նոր գլխավոր դերակատարով. նոյեմբերի 9-ին Օպերային թատրոնում յուրատեսակ պրեմիերա էր:
Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին լքում է Հայաստանը. Երաժշտական նվեր պաշտոնական առաքելության ավարտին:
Հայաստանի Օպերային թատրոնի հարգանքի տուրքը Սերգեյ Ռախմանինովի 140-ամյակին:

Alt

Ձայնագիր 09.11.2013


Դաշնակահար, կլավեսինահար, երգեհոնահար, դիրիժոր, մանկավարժ: Ունիվերսալ երաժիշտ Ալեքսեյ Լյուբիմովը Երևանում էր:
Շումանի երաժշտության երեկո` նվիրված երգիչ Սուրեն Զուրաբյանի հիշատակին:
Ասում են` նրա ձայնը խլացնում էր երգչախմբի ու նվագախմբի ֆորտեն, լսվում Օպերային թատրոնի հարակից փողոցներում: Ավագ Պետրոսյանն այսօր կդառնար 100 տարեկան:
Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը 40 տարեկան է:
Եզրափակվեց բլյուզի շաբաթը: Չիկագոյից ժամանած Տորոնզո Քենոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում էր:

Alt

Ձայնագիր 02.11.2013


Կամուրջ հայրենիքում և արտերկրում ապրող հայերի համար: Վերադարձ»` 7-րդ անգամ:
Քրիստափոր Կարա-Մուրզայի բազմաձայն պատարագը. պրեմիերաներ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Տարիներ առաջ մեր օպերային թատրոնի երկացանկը զարդարող օպերայի` Տրուբադուրի» համերգային կատարումը:
Հայ հոգևոր երաժշտության պետական կենտրոնի» նախաձեռնությամբ օրերս Զանգակների» եթերային հնչյունները կախարդեցին երաժշտասերին:

Alt

Ձայնագիր 26.10.2013


Ռախմանինով, Սմետանա, Բրամս: Երևանյան Երևանյան 7-րդ միջազգային փառատոնի հադիսավոր փակումը փայլուն մենակատարների մասնակցությամբ:

Ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին»: Իշխանուհու փառասիրության պատճառով տապալվում է ամրոցը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում Սպենդիարյանի Ալմաստն» էր:

Հայկական ջազը 75 տարեկան է: Տարեդարձին նվիրված համերգային շաբաթը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը:

Հովեր» երգչախմբի կազմում նոր օրգանիզմ է ձևովորվել: Հովեր-սեպտետի» նվերը Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիային:

Ալեքսանդր Մելնիկով, Կիրլ Սոլդատով: Շոստակովիչի երաժշտության տոն երաժշտասերի համար:

Alt

Ձայնագիր 19.10.2013


Անհնար է մտաբերել լարային որևէ քառյակի անուն, ավելի գեղեցիկ հնչողությամբ, քան Շանհայ» քառյակը»,-գրել է Նյու Յորք Թայմսը»: Ինչպես դասական, այնպես էլ չինական ազգային երաժշտության մշակումներ 30 տարի գործող կվարտետի կատարմամբ:
Երեք կոնցերտ մեկ համերգի ընթացքում, այդ թվում` կոնտրաբասի ու նվագախմբի համար: Մենակատարներ էին Հայկ Խաչատրյանը, Հայկ Կազազյանը և Ալեքսանդր Ռոմանովսկին:
Viva Վերդի 200. համերգի ժամանակ Ջուզեպպե Վերդիի օպերաների հերոսների հույզերն ու ճակատագրերը ներկայացրին մեր օպերայի և բալետի թատրոնի նվագախումբը, տարբեր դիրժորներ, մեներգիչներ:
Յոհան Սեբաստիան Բախի` մեզանում հազվագյուտ հնչող կամերային գործերը Երևանյան 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում:
Արդյո՞ք այսօր Հայաստանում պահանջարկ ունի հնագույն երաժշտությունը: Հնագույն երաժշտություն մատուցող համույթների, ավտենտիկ գործիքների և ավտենտիկ կատարողական ոճի մասին:

Alt

Ձայնագիր 12.10.2013


Ջուզեպպե Վերդիի Ռեքվիեմը» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակդեմիական թատրոնում:
Միստերիա» սիմֆոնիկ նվագախմբի համար. Երվանդ Երկանյանի նոր ստեղծագործության պրեմիերան:
Շուրջ 20 տարի նա բեմահարթակում է. բալետի պարուհի Ժակլին Սարխոշյանին նվիրված երեկոն:
Տաքարյուն կիթառահար և դասական կվարտետ. Արտյոմ Դերվոյեդն ու Միրզոյանի անվան լարային քառյակը մեկ բեմում:
Երաժշտության ալտերնատիվ ուսուցումն ու երաժշտական թերապիան Ծիլ բուսաց» գեղագիտական զարգացման կենտրոնում:

Alt

Ձայնագիր 05.10.2013


Սեպտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում Դմիտրի Խվորոստովսկին էր`հազվագյուտ ձայն և մեծ տաղանդ:

Երկու կոնցերտ մեկ համերգում: Երևանյան փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը ԱՄՆ-ից և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը Մեծ Բրիտանիայից:

Իտալացի Մարիո Բրունելլոն, ում ձեռքում 1600 թվականին կերտած “Maggini” Մաջջինի» թավջութակն է, երկրորդ անգամ հիացրեց հայ հանդիսատեսին:

Կոմիտաս վարդապետ» համահայկական փառատոնը մոտեցավ ավարտին:

Լիլիթ Պիպոյանն Ակումբում» ներկայացրեց իր վերջին` Նավ» ձայնասկավառակը, որը ներառում է տասը ժողովրդական երգ էքսպերիմենտալ մշակումներով:

Alt

Ձայնագիր 28.09.2013


Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Մինսկի երաժշտական ակադեմիայի ռեկտորները համագործակցության պայմանագիր են ստորագրել:
Գերմանական վոկալ արվեստի գոհարները օպերային թատրոնի Համերգ ճեմասրահում» ծրագրի շրջանակում:
Երկու պրեմիերա Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Անի Աղաբեկյանի, Վաչե Հովեյանի և Հարություն Արզումանյանի կատարմամբ:
Հանդիպում գրականության և արվեստի թանգարանում Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրը:
Մարիամ և Միրայֆ» խմբի համերգը Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնի շրջանակում:

Alt

Ձայնագիր 21.09.2013


Ես ապրում եմ այն 45 րոպեի համար, որ անցկացնելու եմ բեմահարթակում». Երևանում էր Սերգեյ Խաչատրյանը:
Էքսպերիմենտ օպերային թատրոնում. Օթենտիկ Լայթ Օրքեստրան» և Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Օրքեսթրա պլյուս» նախագծի շրջանակում:
Լիբանանյան Արին» պարախումբն այսօր. նոր բեմադրություններ:
Գյումրիի Ազատ Շիշյանի անվան Օկտետ» երաժշտական դպրոցի բացումը:
Ֆլամենկոյի երեկո Ուլիխանյան» ակումբում:

Alt

Ձայնագիր 14.09.2013


Գրեմմի» մրցանակի արժանացած ռուսական առաջին նվագախումբն ու լեգենդար Յուրի Բաշմետը Երևանում:
Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը. հռչակավոր Իզաբել Ֆաուստն ու նրա Քնած գեղեցկուհին»:
Կոմիտասի ժառանգությունը ինքնության հարցերի համատեքստում». Մհեր Նավոյանի դասախոսությունը Գեղարդ» երգեցիկ խմբի ուղեկցությամբ:
Նարեկացի» արվեստի փառատոնի եզրափակիչ համերգը:
Ալեքսանդրյան տեխնիկայի բաց դասը. Սիլվիա Բաումանը օպերային թատրոնում:

Alt

Ձայնագիր 07.09.2013


Ուսումնական տարվա սկիզբը երաժշտական դպրոցներում ու Երևանի կոնսերվատորիայում:
Նարեկացի» արվեստի միության 9-ամյակը նշվում է Կոմիտասի հետ»:
Սպենդիարյանական պոստերները» հրավիրում են Նալբանդյան-Թումանյան խաչմերուկ` կոմպոզիտորի տուն:
Համացանցի շնորհիվ դպրոցական ֆիլհարմոնիան կանցկացվի ոչ միայն Առնո Բաբաջանյան» համերգասրահում, այլև դահլիճի սահմաններից դուրս:
Զանգակ» հրատարակչությունում տպագրվում են հանրակրթական դպրոցների 2-7-րդ դասարանների համար նախատեսված երաժշտության դասագրքերը:

Alt

Ձայնագիր 13.07.2013


Վան Քլայբըրնի անվան միջազգային մրցույթի դափնեկիրը Երևանում էր. Վադիմ Խոլոդենկո և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ:
Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը» 15 տարեկան է:
Օրերս օպերայի և բալետի թատրոնի բեմում Ալմաստն» էր:
Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդի ընտրանին թվայնացվում է: