Ձայնագիր 13.10.2018


Մոնսերատ Կաբալյե․ 85 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար օպերային երգչուհին։ Համերգ՝ նվիրված բել կանտոյի մեծ վարպետին: 
Հյուրախաղեր Մոսկվայի Մեծ թատրոնում, Դուբայի և Քուվեյթի գերժամանակակից թատրոններում․ ներկայացվել են նոր բեմադրություններ։ «Ձայնագրի» տաղավարում Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն է։
Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան այսուհետ կզարդարի մեր օպերային թատրոնի երկացանկը։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մշակութային իրադարձություններից մեկը «Մանոնի» հայաստանյան պրեմիերան էր: 
Համերգ՝ նվիրված մեծանուն երաժիշտներ Սթիվեն Իսերլիսի 60-ամյակին և Լևոն Չիլինկիրյանի 70-ամյակին. բեմում հոբելյարներն էին։ 
Նորայր Քարտաշյանի և «Մենուա» նվագախմբի համերգը՝ «Հայկական ավանդական և ժամանակակից երաժշտություն» խորագրի ներքո։
 

 

Ձայնագիր 06.10.2018


Կյանքի 94-րդ տարում Ֆրանսիայում իր տանը մահացավ Շարլ Ազնավուրը։ 
Վիեննայի տղաների երգչախմբի երևանյան համերգը նվիրված էր Շարլ Ազնավուրի հիշատակին:
Աշխարհի լավագույն ֆլեյտահարներից մեկը՝ ֆրանսիացի Էմանուել Պայուն իր կատարումը Հայաստանում նվիրել է Շարլ Ազնավուրին:
Ի հիշատակ Ազնավուրի՝ հոկտեմբեր 4-ին, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգ էր:
 

Ձայնագիր 29.09.2018


Հինգերորդ անգամ մեկնարկեց «Կոմիտասը» խորագրով միջազգային գիտաժողով- փառատոնը:
«Կոմիտասյան օրեր Էջմիածնում» միջոցառումների շարք է անցկացվել:
Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, տոնական համերգ էր Հառիճավանքում:
Նշվեց օպերային երգիչ Կոնստանտին Սիմոնյանի բեմական գործունեության 50-ամյակը:
«Արտասաքս» սաքսոֆոնահաների քառյակի համերգը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում։
 

Ձայնագիր 22․09․2018


Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բալետային երկու ներկայացում է հանձնվել ունկնդրի դատին։ 
Մեկնարկել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 թվականների  համերգաշրջանը։
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսուհետ կհնչի երգեհոնային երաժշտություն որակյալ երգեհոնով։ 
Հայաստանի Անկախության օրվան նվիրված համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի  և հրավիրյալ արտիստների կատարմամբ։
 

Ձայնագիր 14.07.2018


«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի ելույթը:
Էստրադային-ջազային բացօթյա համերգ՝ նվիրված Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակին։
Ֆրանսիական «Մուզիկատրեզ» երգչախումբը Երևանում համատեղ համերգ տվեց «Հովերի» հետ:
«Իմբրոգլիո» սեքստետը հուլիսի 13-ին ելույթ ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։
 

Ձայնագիր 23.06.2018


Հունիսի 16-ին «Հորտուս Մուզիկուսը» ելույթ ունեցավ Զվարթնոց տաճարում: Համերգը Եվրոպայի երաժշտական պատմության միջով բացառիկ ճամփորդություն էր։
«Մեր դարաշրջանի վերջին ռոմանտիկ». ժամանակակիցներն այսպես են անվանում ամերիկացի անվանի դաշնակահար Ջերոմ Ռոուզին:  Օրերս դաշնակահարը Հայաստանում էր:
Պրեմիերաներ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի համատեղ համերգի շրջանակում։
Երևանում էր մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, վրացի անվանի դաշնակահար Նինո Բակրաձեն։
Նա արարում է՝ այսպես է բացատրվում «Նարէ» անվանումը։ Տարեցների երգչախմբի կազմում արարում են 12 պրոֆեսիոնալ երաժիշտներ:
«Նոր մեղեդիներ հին քաղաքում»․ հունիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագել են հայտնի հայ ջազմենները: 
 

Ձայնագիր 30.06.2018


Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը ժամանել է Երևան։ 
«Արմեն Ահարոնյան և ընկերներ»․ ամերիկաբնակ դաշնակահարի հեղինակային իմպրովիզացիաներ, հայտնի արտիստներ՝ մեկ բեմում։ 
«Մոցարտ. հատվածներ օպերաներից»՝ բեմում օպերայի և բալետի թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցներն էին։
«Երաժշտության գանձեր-Հայաստան» ձայնասկավառակ. տարբեր երկրների 14 երգչախմբեր կատարել են տարբեր հայկական խմբերգեր։
Վարպետության դասեր՝ պնձյա փողային գործիքներ նվագող պատանիների համար․«ԵրազԱրտ»-ը եզրափակվեց։
 

Ձայնագիր 09․06․2018


Հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկեց մեծանուն հայ կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթը։ 
«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց հունիսի 2-ից 5-ը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացման հայաստանյան պրեմիերան էր:
Լույս է տեսել թմբկահար Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը։
Մեկնարկել է «Հակաբացիլ Կոմիտաս» ամենամյա երաժշտական նախագիծը, որը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առանցքային ծրագրերից է:
 

Ձայնագիր 02.06.2018


Քառամյա ընդմիջումից հետո հայկական ջազի թագուհին դարձյալ հայրենիքում է:
Փոքրիկներին հեքիաթ է պարգևել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Կույրերի միավորման համերգը` նվիրված Հայաստանի 1-ին հանրապետության 100-ամյակին:
Հունիսի մեկի տոնը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:   
Լուսինե Զաքարյանի ծննդյանը օրը նշվեց «Լույս» վոկալ հնգյակի համերգով: 
 

Ձայնագիր 26.05.2018


Կոնսերվատորիայի հարակից այգին այս տարի էլ լցվել էր վարդերով և տաղերով։ Վարդատոն՝ Սայաթ-Նովայի հիշատակին։
Ռոբերտ Ամիրխանյանի հին ու նոր ստեղծագործությունները կոմպոզիտորի երաժշտության անփոխարինելի մեկնաբան՝ Սեդա Ամիր-Կարայանի կատարմամբ։ 
«Երբ նոր էր ձևավորվում, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ  այսքան կգոյատևի»: «Արար» երգչախումբն արդեն վեց տարեկան է:
Հայ-գերմանական երաժշտական միության կազմակերպած վարպետության դասընթացները եզրափակվել են համերգով։  
 

Ձայնագիր 12․05․2018


«Համահայկական նվագախումբ» նախագծի այս տարվա համերգները մեկնարկեցին Ստեփանակերտում։
Պենդերեցկու երաժշտությունը մեկտեղել էր հայկական և լեհական երգչախմբերի՝ մեկ բեմում:
«Հասկաքաղ» ժամանակավոր ցուցադրության բացում՝ նվիրված Կոմիտաս վարդապետի աշակերտ Միհրան Թումաճյանին:
Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթի դափնեկիրները:
 

Ձայնագիր 05.05.2018


Ազգագրական երգերի բանահավաք Հայրիկ Մուրադյանի 113-րդ տարեդարձը նշվեց վարպետի տան բակում։ 
Յեհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը Դիանա Ադամյանն է։
«Crossroads 2018 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնը մեկնարկել է։