Ձայնագիր 14.04.2018


«Կոմիտասի ժառանգության շուրջ» զրույց-քննարկում․ ի՞նչ է կարելի և ինչ չի կարելի հնչեցնել Կոմիտասի երևանյան տանը։ Գիտխորհրդի որոշումը մեկնաբանում է Մհեր Նավոյանը։
Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Թամարա Գվերդցիթելին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
 

Ձայնագիր 07.04.2018


«Ծիծեռնակի» 20 մրցանակներից միայն 5-ը բաժին հասան դասական երաժշտությանը:
Իսպանացի երաժիշտներն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշեցին մայրության ու գեղեցկության տոնը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա առաջին հյուրախաղը Գերմանիայում՝ Էլբֆիլհարմոնիայի դահլիճում էր։ 
Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանը 80 տարեկան է։
50 տարիներից 32-ը բեմինն են եղել: Հին ու նոր երգացանկով երգիչ, դերասան Արամ Գևորգյանը՝ նույն ինքը Արամոն, նշեց ծննդյան 50-ամյակը:
 

Ձայնագիր 31.03.2018


80-ականների անմոռանալի հիթեր՝ Թոմաս Անդերսի և Modern Talking Band-ի կատարմամաբ։
«Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին»․ Երևանում էր ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Տատյանա Դանիլյանցը: 
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը Ստամբուլում էր:
 

Ձայնագիր 17․03․2018


Առաջին անգամ Հայաստան է ժամանել լեգենդար լեհ դիրիժոր, Գրեմմիի, Էմմիի, Կաննի Classical Award մրցանակակիր, հանրահռչակ Էնթոնի Վիթը: Լեգենդար դիրիժորը հյուրընկալվել է «Ձայնագրի» տաղավարում։
Դասական երաժշտություն՝ հանուն կյանքի։
Ֆենոմենալ մանկավարժ, որի շնորհիվ ծնվել է առաջնակարգ երաժիշտների մի քանի սերունդ. Վաչե Ումր-Շատի սանի նվերը՝ ուսուցչին։
Հայ եկեղեցու երաժշտածիսական մատյանների և հայ հոգևոր երգի կատարման ձևերի մասին բանախոսությամբ հանդես է եկել Մհեր Նավոյանը։
 

Ձայնագիր 10.03.2018


Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ, արտերկրից ժամանած օպերային երգիչներ, օպերային երկացանկի գլուխգործոցներ՝ Մարինե Դեինյանի հոբելյանական երեկոյի շրջանակում։
Սոֆյա Վարդանյան․ տաղանդաշատ պատանի ջութակահարի համերգը՝ Ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Մարտի 5-9-ը Երևանում անցկացվեց հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը՝ նվիրված արդի հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Գրիգոր Եղիազարյանի 110-նամյակին։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հազար ու մի երգ» կրթական ծրագիրը, որի ընթացքում մասնակիցները սովորեցին կատարել կանանց աշխատանքային երգեր: 
 

Ձայնագիր 03.03.2018


Պիեռ-Կարլո Օրիցիո, Լուկա Ռանիերի․ Հայաստանի ֆիլհարմոնիկի իտալացի հյուրերը։
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգը՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին։
«Հազար ու մի երգ»՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։
«Վիլլի Վայներն ու ընկերները»՝ Կամերային երաժշտության տանը։
Մեդեա Աբրահամյանը 85 տարեկան է. հոբելյանական հանդիսությանը ներկայացվել է անվանի թավջութակահարուհուն նվիրված մենագրությունը։
 

Ձայնագիր 24.02.2018


Պենդերցկու փառատոնի փակման համերգին Հայաստանում առաջին անգամ կատարվեց կոմպոզիտորի թերևս ամենանշանավոր գործը` «Երուսաղեմի յոթ դարպասները»։
Անհատական և խմբային դասընթացներ և հանդիպում-համերգ Երևանի՝ փողային գործիքներ նվագող մի շարք երաժշտական դպրոցների սաների համար: 
Յոհան Սեբաստիան Բախի Բրանդենբուրգյան թիվ 4 կոնցերտը և «Սուրճի կանտանտը»` 20 տարվա ընդմիջումից հետո:
«Կոմիտասը և ավանդական երաժշտական մշակույթը» տարեգրքի շնորհանես՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։
 

Ձայնագիր 17․02․2018


Կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված համերգաշարը մեկնարկեց Հայաստանում։ Փառատոնի բացումն ազդարարեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ջութակահար Մարթա Կովալչեկը։
Պենդերեցկու փառատոնի երկրորդ համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն էր։ Բեմում էր «Հովեր» պետական կամերային երգչախումբը։
Փետրվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հնչեցին Քշիշտոֆ Պենդերեցկու կամերային ստեղծագործությունները։ 
Երիտասարդ ջութակահար Դիանա Ադամյանը ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
«Չժան Հայոուն նվագում է Մոցարտ» խորագրով համերգային ծրագիր՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ 
 

Ձայնագիր 10․02․2018


Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»՝ Դասական երաժշտության միջազգային մրցանակաբշխության մրցանակակիր։ 
Փետրվարի 5-ին Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 60 տարեկան։ 
Լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանի ելույթը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։  
Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի ելույթները՝ պատերազմական վիճակում գտնվող երկրներում: 
Այլընտրանքային երաժշտական կրթություն՝ «Նեքսուս» արվեստի կենտրոնում: 
 

Ձայնագիր 03․02․2018


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը մեկնարկեց հրավիրյալ արտիստների համերգով, բեմում Ջեյմս Փենգ Լիուն և Կատարինա Թրոյթլերն էին։
Ալեքսեյ Հեքիմյանի սիրված երգերը՝ Վախթանգ Կիկաբիձեի, Նանի Բրեգվաձեի և հայ էստրադայի երգիչների կատարմամբ։
 Հանդիպում «Գաթա» բենդի հետ։
«Կայթ» արվեստի զարգացման կենտրոնը հրավիրում է սովորել հայկական ավանդական պարեր:
 

Ձայնագիր 27.01.2018


Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի պատմությունը՝ մեկ գրքում։ 
Վերապրած երգեր. ի՞նչ են երգում Հայաստանի տարբեր համայնքներում, ինչպե՞ս դրանք փրկել մոռացումից։
Ինչպես է ստեղծվում մուլտերաժշտությունը․ հայկական և արտասահմանյան փորձը։
Մարտին Ուլիխանյան. կինոերաժշտություն գրող կոմպոզիտորը։

Ձայնագիր 20․01․2018


Հովհաննես Չեքիջյանը՝ «Հայաստանի ազգային հերոս»։
«Վերապրած երգեր․ Արևմուտքից արևելք»․ Հայաստանի տարբեր համայնքներից հավաքված պատմությունների ու երգերի կոլաժ։ 
Մինսկի՝ երգիչների «Սուրբ Ծննդյան» միջազգային 4-րդ մրցույթում հաղթող է ճանաչվել Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը:
«Նաիրյան» վոկալ-անսամբլի 2017 թվականի հաղթանակները։ 
«Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը՝ «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակում: