Ֆրանց Կաֆկա


«20-րդ դարի ֆենոմեն», «էքզիստենցիալ փիլիսոփա», նույնիսկ` «Հոբ Երանելի»: Այսպես են կոչում Ֆրանց Կաֆկային` մի հեղինակի, որը գրում էր մարդու, կյանքի ու մահվան, մարդկային տառապանքի ու մենության, գոյության իմաստի մասին: 

Հեկտոր Բեռլիոզ


Դաշնամուրը գիլյոտին է, որը թռցնում է ազնվազարմ գլուխները և անվնաս է միայն ռամիկ միջակության համար»: Նրա հոգում երաժշտությունը հնչում էր բացառապես նվագախմբային գույներով: Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտաքննադատ Հեկտոր Բեռլիոզի կյանքն ու ստեղծագործական ուղին` հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

Alt

Պարականոն ավետարաններ. մաս 2-րդ


Ֆիլմաշարի երկրորդ մասում հեղինակն անդրադարձել է ապոկրիֆների նկատմամբ Հայ առաքելական եկեղեցու վերաբերմունքին, հայտնի պարականոն գրքերին և նրանց հերոսներին: Ապոկրիֆների ժամանակակից ընկալումների համատեքստում ներկայացվում են նաև դրանց գրական իրացումները և դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերը:

Պարականոն ավետարաններ. մաս 1-ին


Ֆիլմաշարի առաջին մասը ներկայացնում է ապոկրիֆների առաջացման պատմությունը, կանոնիկ և պարականոն գրքերի տարբերակման սկզբունքներն ու պատճառները:

Alt

Պարականոն ավետարաններ. մաս 3-րդ


Ֆիլմաշարի երրորդ մասը ներկայացնում է 1978թ.-ին Եգիպտոսում գտնված Հուդայի ավետարանի» պատմությունը, բովանդակային վերլուծությունն ու ձեռագրի շուրջ եղած քննարկումները:

Alt

Պարականոն ավետարաններ. մաս 4-րդ


Ֆիլմաշարի չորրորդ մասն անդրադառնում է մարդկության պատմության ամենահայտնի կերպարներից մեկին` Հուդային: Ո՞վ էր Հուդան, ինչո՞ւ հենց նա մատնեց Փրկչին: Ի՞նչ ճշմարտություն գիտեր նա: Ինչպե՞ս է հնարավոր արդարացնել նրան: Դավաճան էր Հուդան, թե՞ զոհ: Ի՞նչ գրական-մշակութաբանական ընթերցումների է ենթարկվել Հուդայի կերպարը

Հավատքի վկաները


Ֆիլմը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի պատմության, ռուս-հայկական պատմական եկեղեցական հարաբերությունների և Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի կառուցման մասին է:

Երկու ճանապարհ


Երկու ճանապարհը» ֆիլմը պատմություն է երկու խուլ երիտասարդի մասին, ովքեր շարունակ պայքարում են ու ստեղծագործում: Հերոսներից մեկը 27-ամյա Հայկն է, ով չի պատկերացնում իր կյանքն առանց պարելու, իսկ 17-ամյա Գոհարիկը երազում է ճամփորդել, նկարել, վաճառել նկարներն ու օգնել ընտանիքին: Երկու ճանապարհը» բարձրաձայնում է Հայաստանում ապրող խուլերի դժվարությունների մասին, բացահայտում հասարակության և պետության վերաբերմունքը նման խնդիր ունեցող մադկանց նկատմամբ: Ֆիլմը պատրաստվել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» պատվերով:

Լեոնիդ Ենգիբարյան


Շատ կարճ կյանք ունեցավ Լեոնիդ Ենգիբարյանը, ավելի կարճ էր ստեղծագործական գործունեությունը: Նա գիտեր, որ ապրելու է ընդամենը 37 տարի, ճիշտ այնքան, որքան իր կուռքերը` Վան Գոգն ու Պուշկինը: Բայց նա մեռնել չէր շտապում, ծաղրածուների արքան սիրում էր կյանքը...

Ռիչարդ Բախ


1970-ականների սկզիբ, Ամերիկա: Կեղտոտ, չսափրված, ունեցած բոլոր իրերը՝ փոքրիկ պայուսակում, մի երիտասարդ է կանգնած հեռախոսախցիկում... Կանացի ձայնը սիրալիր հաղորդում է՝ Ձեր հաշիվը կազմում է չորս միլիոն երեք հարյուր դոլար: Հաջողակին կոչում էին Ռիչարդ Բախ: Նա նյույորքյան մի հրատարակչություն էր ուղարկել իր փոքրիկ քնարական հեքիաթը և պատկերացնել անգամ չէր կարող, որ այն կցնցի ողջ Նյուր Յորքը...