![]() |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում յոթ ուխտյալների քահանայական ձեռնադրություն է կատարվելՇաբաթ երեկոյան ժամերգության ավարտից հետո տեղի է ունեցել քահանայական կոչման ընծայում: Մայրավանքում, սուրբ Էջմիածնի միաբանների ներկայությամբ կատարվել է նորընծաների ուղղափառ հավատքի հրապարակային քննություն: Ընծայացուները միաբերան մերժել և նզովել են հերետիկոսներին ու հերձվածողներին, ուխտել են հետևել սուրբ առաքյալների, հայոց հայրապետների և վարդապետների հավատքին և ուսմունքին: Կիրակնօրյա պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարում կատարվել է յոթ ուխտյալների քահանայական ձեռնադրությունը: |
![]() |
Տ. Սողոմոն քահանա ԱվետիսյանՀանգուցյալի հիշատակի համար կարիք կա՞ 40 օր չսափրվել |
![]() |
Ֆրանսիայից ժամանած դպրոցականները Հանդիպել են Հայոց ՀայրապետինՄարսելի համազգային, Փարիզի «Սուրբ Մեսրոպ» Արաբյան դպրոցների եւ Դպրոցասեր միության վարժարանի աշակերտները հյուրընկալվել են Մայր Աթոռում և ստացել Ամենայն հայոց Հայրապետի օրհնությունը: Ֆրանսիայի հայկական դպորցներում 2000-ից ավելի հայ երեխա է սովորում։ Քանի որ դպրոցում հայոց լեզվի դասաժամերին մեծ ուշադրություն է դարձվում, բոլոր երեխաները խոսել են հայերեն: Խմբում 50 9-րդ դասարանցի երեխա է եղել։ |
![]() |
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վրացի, լիբանանցի, բուլղարացի եւ ֆրանսիացի փաստաբաններինՆրանք Հայաստան են եկել փաստաբանների պալատի նախաձեռնությամբ գումարված միջազգային համաժողովին մասնակցելու համար: Վեհափառ Հայրապետն հյուրերին ներկայացրել է հայոց ցեղասպանության ու Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների մանրամասները։ Նա նաեւ անդրադարձել է արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի, Արցախի հոգեւոր-մշակությաին ժառանգության պահպանմանը։ |
![]() |
Թբիլիսիի Սուրբ Գեւորգ Եկեղեցում կատարվել է Ցեղասպանության նահատակների բարեխոսության կարգՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին վիրահայերը ջահերով, ցուցանակներով շարժվել են դեպի Թբիլիսիիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում կանգնեցված է հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքար: Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել պահանջատիրական բողոքի ցույց: Մասնակիցները դատապարտել են հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ՝ պահանջելով, որ Թուրքիան միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար: |
![]() |
Բարեխոսության կարգ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Անմար կրակի մոտ, կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ: |
![]() |
Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում տնօրհնյաց կարգ է կատարելԵկեղեցականների թափորը Սուրբ Հարության ճրագալույցի պատարագից հետո Հայոց Հայրապետին վեհարան է ուղեկցել տնօրհնյաց կարգ կատարելու: Նորին Սրբությունը փառք և գոհություն է մատուցել Աստծուն հավատացյալ ժողովրդի հետ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի ուրախությունն ու բերկրանքն ապրելու հնարավորության համար: Հոգևորականներն Հաչության Ավետիսով պետք է այցելեն հավատացյալների բնակարաններ և օրհնեն տան բարիքները: |
![]() |
Տ. Տաճատ քահանա ԲարսեղյանՈւ՞մ համար է Աբրահամի գոգը |
![]() |
Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողությունԱվագ Հինգշաբթի Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այն Ամենայն Հայոց Հայրապետն է կատարում: Վեհափառ Հայրապետը նախ խորանին դրված ջուրն ու յուղն է օրհնում, ապա ծնկում է և սկսում լվանալ Քրիստոսի աշակերտներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը: |
![]() |
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներինՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրենը Նորին Սրբությանը ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու Լիբանանից, ԱՄՆ-ից և Բուլղարիայից ժամանած խմբի անդամներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական պատգամն է փոխանցել երիտասարդներին, գնահատել ծրագրերը: Հայոց Հայրապետը պատգամեց նաև ապրել աղոթական կյանքով, ամուր պահել կապը Մայր եկեղեցու հետ, յուրաքանչյուրին հորդորեց կյանքն արժևորել ազգային ծառայությամբ: |
![]() |
Տ. Վրթանես քահանա ԲաղալյանՈրտե՞ղ է լինում հանգուցյալի հոգին մինչև քառասունք: |
![]() |
Վեհափառ Հայրապետը գերիներին ազատ արձակելու հարցով դիմել է Գերմանիայի նախագահինՄայր Աթոռում Գերմանիայի նախագահին ընդունելիս, հաշվի առնելով, որ նա մեկնելու էր նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ |