|
Շիրակի թեմի առաջնորդին ձերբակալելու համար իրավապահները ներխուժել են Մայր Աթոռի տարածքՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռում համակարգում էր քահանայական ամենամյա ժողովը, երբ սրբավայր են ներխուժում դիմակավորված իրավապահները։ Հայաստանի թեմերից ժամանած քահանաները շրջապատում և պաշտպանության տակ են առնում Շիրակի թեմի առաջնորդին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հետո երեղեցու պաշտպանությանն է միանում հավատացյալ հասարակությունը։ Միքայել արքեպիսկոպոսը մի քանի անգամ փորձում է նստել մեքենան եւ գնալ իրավապահների հետ, սակայն հավաքվածները ընդդիմանում են, ի վերջո սրբազանը որոշում է ոտքով գնալ Քննչական։ |
|
Տ. Մասիս քահանա ԱռաքելյանԹույլատրելի՞ է Ավետարանում գրիչով նշումներ անելը: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Մասիս քահանա Առաքելյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին: |
|
Կվերաբացվի ավելի քան 8 տարի Տաճարի նորոգման պատճառով փակված Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանըԹանգարանում կցուցադրվեն համաքրիստոնեական և համազգային սրբերի մասունքներ, տպագիր և ձեռագիր մատյաններ: 1869 թվականին Տաճարին կից կառուցվել է ավանդատուն, որտեղ ամփոփվել են եկեղեցու գանձերն ու համաքրիստոնեական սրբությունները: 1984 թվականից՝ Վազգեն առաջին Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության շրջանում, ավանդատան տարածքը սկսել է գործել որպես թանգարան։ Ամենահին ցուցանմուշը Նոյան Տապանի 5000-ամյա մասունքն է, ամենանորերը՝ 20-րդ դարասկզբին ստեղծված ձեռաց, սուրբ սեղանի խաչերը: |
|
Հայ Առաքելական եկեղեցին նշել է Գայանյաց կույսերի տոնըՄայր աթոռի գանձատնից դուրս են բերել Սուրբ Գայանեի աջաձև մասունքարանը և Գայանե վանք տարել: Հայոց Հայրապետը մասունքակիր աջով, եկեղեցականների թափորի, ուխտավորների ուղեկցությամբ հավատացյալներին օրհնություն բաշխելով, քայլել է մինչև սուրբ Տրդատ բաց խորան: Մայր Աթոռում են նաև աշխարհասփյուռ թեմերում ծառայող միաբանները, որոնք եկել են մասնակցելու միաբանական համագումարին: |
|
Տ. Լևոն քահանա ԴավթյանՊատարագից հետո քահանան ինչո՞ւ է զգեստը փռում հավատացյալների վրա: Մանկահասակ աղջիկների՝ եկեղեցում գլխաշոր կրելը պարտադի՞ր է: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Լևոն քահանա Դավթյանը: Գրե՛ք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին: |
|
Կայացել է հայ մեծանուն բարերար Ջերալդ Թրփանճյանին նվիրված հուշ երեկո
Թրբանճյանը մեծ ներդրում է ունեցել Մայր Աթոռի նորոգման և այլ եկեղեցաշինական ծրագրերում: Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն այսօր հոգևորականների դաստիարակության և կրթության կարևորագույն օղակներից մեկն է, որի զարգացման ու բնականոն գործունենության համար բարերարը ջանք ու եռադ չի խնայել: Բայցի այդ՝ նա 1995 թվականին Ամերիկյան համալսարանում հիմնել է Քաղաքականության վերլուծության Թրբանճյան կենտրոնը, որն այս տարի վերակազմավորվել է որպես Թրբանճյան հասարակական գիտությունների ինստիտուտ:
|
|
Տ. Մերուժան քահանա ՍողոյանԻնչո՞ւ է Քրիստոս մեզ պատվիրում չդատել |
|
Հայ առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական պատարագը մատուցել է Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Համբարձման տոնը եկեղեցին նշում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, որովհետև Սուրբ Հարությունից հետո Հիսուս 40 օր մնաց երկրի վրա, բազմիցս հայտնվեց իր հետևորդներին, քաջալերեց, մխիթարեց և հուսադրեց նրանց, հորդորեց չտրտմել, չերկնչել, հույսով դիմակայել բոլոր փորձություններին: Տոնի առիթով Պատարագի ավարտին կատարվել է Հայրապետական մաղթանք` Հայոց Հովվապետի արևաշատության և Սուրբ էջմիածնի անսասանության համար: |
|
Ճեմարանի 3 սարկավագ մագիստրոսական ավարտաճառ են պաշտպանելՄարտուն սարկավագ Խուրշուդյանը ուսումնասիրել է տարբեր շրջաններում բանակում հոգևոր ծառայությունը։ Այսուհետեւ ճեմարանավարտ սարկավագները պարտադիր զորակոչվում են բանակ և ծառայում որպես գնդերեցներ։ Նա հույս ունի, որ իր ավարտաճառը հետագայում օգտակար ուղեցույց կդառնա հայոց բանակում ծառայող գնդերեցների համար: Գևորգ սարկավագ Ավետիսյանն ուսումնասիրել է Հայոց և վրաց եկեղեցիների բաժանումը։ Դավիթ սարկավագ Մնացականյանն էլ անդրադարձել է Վաչուտյանների իշխանական տան եկեղեցաշինարարական գործունեությանը։ |
|
Տ. Կիրակոս քահանա ՍիմոնյանԻնչո՞ւ են լույս վառում շքամուտքերում, երբ մարդ է մահանում: |
|
Տ. Ներսես քահանա ՂալայանՊատարագի ընթացքում հավատացյալը կարո՞ղ է մյուսին խունկ տալ |
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում յոթ ուխտյալների քահանայական ձեռնադրություն է կատարվելՇաբաթ երեկոյան ժամերգության ավարտից հետո տեղի է ունեցել քահանայական կոչման ընծայում: Մայրավանքում, սուրբ Էջմիածնի միաբանների ներկայությամբ կատարվել է նորընծաների ուղղափառ հավատքի հրապարակային քննություն: Ընծայացուները միաբերան մերժել և նզովել են հերետիկոսներին ու հերձվածողներին, ուխտել են հետևել սուրբ առաքյալների, հայոց հայրապետների և վարդապետների հավատքին և ուսմունքին: Կիրակնօրյա պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարում կատարվել է յոթ ուխտյալների քահանայական ձեռնադրությունը: |











