Անանուն բարձունք․ 44-օրյա պատերազմի մեկ դրվագ


Արցախյան 44-օրյա պատերազմի առանձին դրվագները քիչ են ուսումնասիրված։ Մեզ հայտնի են Ադրբեջանի կողմից գրավված և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հանձնված Արցախի Հանրապետության տարածքները և պատերազմի ժամանակ զոհված կամ վիրավորված տղաների անունները։ Ովքեր են նրանք, որտե՞ղ և ինչպե՞ս են կռիվ տվել, ի՞նչ խնդիրներ են կատարել, ի՞նչ որոշումներ են կայացրել տեղում, չգիտենք։ «Անանուն բարձունք» փաստավավերագրական ֆիլմը մանրամասն հետազոտում ու բացահայտում է 44-օրյա պատերազմի մեկ դրվագ՝ Արցախի հարավում գտնվող Անանուն բարձունք կոչվող բլրի առումը։ Ներկայացնում ենք լիամետրաժ ֆիլմի մի հատված։

Յուրի Վարդանյան


Մարզական լրագրողները Յուրի Վարդանյանին ճանաչեցին որպես Խորհրդային Միության բոլոր ժամանակների և բոլոր մարզաձևերի տասը լավագույն մարզիկներից մեկը։ Ծանրամարտի Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոնը, օլիմպիական խաղերի հաղթողը ռեկորդային ծանրությունները բարձրացնում էր այնքան թեթևորեն, որ թվում էր, թե անսահման են մարդկային հնարավորությունները։ Հմայք, արտիստիզմ, նպատակասլացություն, կամք և ուժ։ Այս հատկանիշների շնորհիվ է Յուրի Վարդանյանը բազմիցս հռչակվել մոլորակի լավագույն ծանրամարտիկ։

Վաղվա հաղթանակից առաջ. մաս 4-րդ


ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի այցելությունը Կապան և Մեղրի (մայիս, 2021):

ՀԲԸՄ նախագահը և պատվիրակությունը Սյունիքում և Արցախում


Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ պատվիրակությունը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ մեկնել էին Սյունիք և Արցախ:

Վաղվա հաղթանակից առաջ. մաս 3-րդ


ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի այցելությունը Սյունիքի մարզ (մայիս, 2021):

Վաղվա հաղթանակից առաջ. մաս 2-րդ


ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի այցելությունը Վայոց Ձոր և Սյունիք (մայիս, 2021):

Վաղվա հաղթանակից առաջ


Դեպի Նապատ ուխտագնացությունը կատարվում է ամեն տարի՝ Մայիսյան հաղթանակների տոնին ընդառաջ: Այս տարի ավանդույթը պահպանվեց՝ ի հեճուկս ծանր տրամադրությունների, հանուն գոտեպնդման ու ինքնության մեջ հաստատուն մնալու կամքի: Մայիսի 2-ին, Սուրբ Խաչի Երևման տոնին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը ուխտագնացություն կատարեցին Մարտակերտ, Նապատի Սուրբ Ամենափրկիչ վանք։ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ Խաչով օրհնվեցին մեր սահմաններն ու սահմանապահները։

 

Վկայում են Մայր Աթոռի արխիվները


1920-ական թվականներին Մայր Աթոռի արխիվները պետականացվեցին, նաև դրանց հիմքի վրա ստեղծվեց Պետարխիվը: Այժմ այնտեղ պահվող բազմաթիվ փաստագրեր Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության մասին պատմող եզակի վավերագրեր են, որոնք լույս են սփռում մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգության վրա:

Էկոկենտրոն


ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադման պատմությունը, գործունեություն ու միջազգային գիտական աշխարհում ունեցած նվաճումները՝ մեկ տեսաֆիլմում։

Մեդիան և երեխաները. մաս 1-ին


Երեխաների համար մեդիագրագիտության կարևորության մասին խոսում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» փորձագետ Լուսինե Գրիգորյանը:

Ժամկետային զինծառայողը. Հայկ Հարությունյան


Հայկ Հարությունյանը ծանր վիրավորվել էԱրցախի 44-օրյա պատերազմի ընթացքում: Այժմ բուժումը շարունակում է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»: Հայկն ամեն ինչ անում է, որ կարողանա նորից քայլել և իրականացնել իր նպատակները:

Ինժեներ-կոնստրուկտորը. Էրիկ Սարգսյան


Ֆիզիկոս, ինժեներ-կոնստրուկտոր Էրիկ Սարգսյանը 44-օրյա պատերազմից հետո էլ փորձում է իր նպաստը բերել հայոց բանակին, գտնել մեխանիզմներ նոր սարքավորումներ պատրաստելու համար: Հիմա նրա հիմնած փոքրիկ արտադրամասը քողարկիչ վրաններ է կարում, աշխատողնեը կամավորներ են: Ֆինանսական միջոցների առկայության դեպքում նա պատրաստ է ավելի մեծ գործեր անել մեր բանակի պաշտպանությունը հզորացնելու համար: