Դեպի Նապատ ուխտագնացությունը կատարվում է ամեն տարի՝ Մայիսյան հաղթանակների տոնին ընդառաջ: Այս տարի ավանդույթը պահպանվեց՝ ի հեճուկս ծանր տրամադրությունների, հանուն գոտեպնդման ու ինքնության մեջ հաստատուն մնալու կամքի: Մայիսի 2-ին, Սուրբ Խաչի Երևման տոնին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը ուխտագնացություն կատարեցին Մարտակերտ, Նապատի Սուրբ Ամենափրկիչ վանք։ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ Խաչով օրհնվեցին մեր սահմաններն ու սահմանապահները։

 
2021-05-08T22:35:00+04:00
Telecast type: Հաղորդում
Մեկնաբանություններ