|
Հոգու աշխատանք
Երիտասարդ գրաֆիկ դիզայներ Սոնա Թովմասյանը անընդհատ շարժման մեջ է: Սոնայի կարծիքով արագ փոփոխվող իրականությունը կյանքը դարձնում է դինամիկ, բայց հաճախ էլ` աններդաշնակ:
Նրան հաջողվել է գտնել ներդաշնակ ապրելու արվեստը: Սոնան երգում է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու երգչախմբում: Հոգևոր իրականությունն օգնում է հերոսին հակառակ ժամանակակից կյանքի պահանջներին՝ լիցքաթափվել բացասական մտքերից ու լիցքավորվել դրական էներգիայով:
|
|
Երեխայի լավագույն շահը
Անահիտ Սարգսյանի և նախկին ամուսնու՝ Վանանդ Անդրեասյանի դատական վեճը երեք տարեկան երեխայի բնակության վայրի և խնամակալության հարցերով, ընթանում է արդեն երկու տարի: Դատական գործընթացում կան օրենքի կոպիտ խախտումներ:
Ի՞նչ օրենսդրությամբ է ամրագրված երեխայի լավագույն շահը, ի՞նչ պահանջներ է առաջադրում օրենքը և ծնողներից ո՞վ է ապահովում փոքրիկ Արեգի իրավունքների իրացումը:
|
|
Սիրո պարգև
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամներ Սարգսի և Դիանայի սիրո պատմությունը սկսվել է 2015 թ. Սուրբ Սարգսի տոնի ժամանակ: Այդ օրը Դիանան խորհրդանշական երազ չէր տեսել, սակայն դիմել էր սրբի բարեխոսությանը և հավատով սպասում էր:
Սարգիսը շուտով կավարտի Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայից լսարանը և ետևում կմնան սիրահար զույգի տևական բաժանումների երկար ու ձիգ օրերը: |
|
Սպասված և մերժվածԸստ վիճակագրության, յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց 104-106 տղայի ծնունդ պիտի արձանագրվի: 2011-ին 100 աղջկա հաշվարկով ծնվել է 114 տղա: Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում՝ Չինաստան, Հարավային Կորեա, Ադրբեջան: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թիվը բարձր է հատկապես մարզերում: |
|
Կորած զինվորի հայրըԵրվանդ Գեղամյանը Արցախյան ազատամարտի առաջին օրերից մեկնում է ճակատ: 1993 թվականի սեպտեմբերի 4-ին շրջափակման մեջ է ընկնում Կուբաթլուի տարածքում և անհայտ կորչում: 23 տարի է անցել, սակայն հայրը՝ շատինցի մանկավարժ Կարլեն Գեղամյանը, սպասում է... |
|
Ինչը փոխեց իմ կյանքըԱրմինեն ծնվում է տեսղության խնդիրներով: Հետագայում լիովին կորցնում է տեսողությունը: Չնայած դրան, նա իրականացնում է իր մեծագույն երազանքը՝ կրթություն է ստանում: Դա փոխում է Արմինեի ողջ կյանքը... |
|
|
Յուսուֆ Քարշ20-րդ դարի հայազգի աշխարհահռչակ դիմանկարիչ Յուսուֆ Քարշին անվանում են բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն ֆոտոդիմանկարիչ: Նրա ֆոտոխցիկի առաջ նստել են 20-րդ դարի հզորագույն մարդիկ: ԱՄՆ 12 նախագահ` Հերբերտ Հուվերից մինչև Բիլ Քլինթոն, 4 Հռոմի պապ` Պիոս 12-րդից մինչև Հովհաննես Պողոս Երկրորդ, Բրիտանիայի բոլոր վարչապետերը, ԽՍՀՄ լիդերներ Խրուշչովը, Բրեժնևը, Գորբաչովը: Նա ստեղծել է Անգլիայի Ելիզավետա 2-րդ թագուհու, Մայր Թերեզայի, Ալբերտ Էյնշտեյնի, Էռնեստ Հեմինգուեյի, Էլեոնորա Ռուզվելտի, Բերնարդ Շուոի, Պաբլո Պիկասոյի, Ֆիդել Կաստրոյի, Օդրի Հեփբըրնի, Շառլ դը Գոլի, Ալբեր Քամյուի, Մարտին Լյութեր Քինգի, Յուրի Գագարինի հայտնի դիմանկարները: Շատ երիտասարդներ լուսանկարչական արվեստն այսօր ուսումնասիրում ու ճանաչում են Յուսուֆ Քարշի գործերով: |
|
|
Նարե ՀայկազյանԵս միշտ փնտրտուքի մեջ եմ եղել, միգուցե ինքս ինձ եմ փնտրել...»: Դերասանուհի Նարե Հայկազյանը կրկին Հայաստանում է: |
|
|
Հայոց ցեղասպանության 100-ամյակի իրադարձությունները ԹուրքիայումՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Թուրքիայում, մասնավորապես, Ստամբուլում սկսել են անցկացվել 2010 թվականից:
|
|
|
Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք. մաս 1-ինՀեռուստաշարի առաջին մասը քննարկում է Հայաստան-Վրաստան հարաբերությունները: Կա՞ արդյոք հայ-վրացական հարաբերություններում հետևողական զարգացման հեռանկար, թե՞ երկու երկրները բավարարվում են միայն մերթընդմերթ ծագող խնդիրները հարթելով: Ի՞նչ վերաբերմունք ունեն երկու հասարակությունները միմյանց հանդեպ և ի՞նչ ծրագրեր են իրականացվում փոխըմբռնման և փոխճանաչողության ուղղությամբ: Քննարկմանը մասնակցում են հայ և վրացի մասնագետներ, վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: |
|
Իրեր թափոններիցՄի քանի պոլիէթիլենային տոպրակ, վարժ մատներ և լավ երևակայություն՝ և դուք կնպաստեք բնության պահպանմանը: Պոլիէթիլենային թափոններից կենցաղային օգտակար իրեր պատրաստելը միջավայրի աղտոտվածության խնդիրը լուծելու հնարավոր և հետաքրքիր տարբերակներից է: |
|
|
Էմման ու ՍամվելըՍամվելը բանակային ծառայության ընթացքում ստացած հրազենային վնասվածքի հետևանքով կորցրել է քայլելու ունակությունը: Բուժման ընթացքում ծանոթացել է Էմմայի հետ… Նորապսակներն այս տարի առաջին անգամ միասին նշում են Սուրբ Սարգսի տոնը: |






