![]() |
Պարույր Սևակ. դարը և բանաստեղծը
Ազգային և համամարդկային, գրական և գիտական երկփեղկվածության մեջ է ձևավորվում Պարույր Սևակի ստեղծագործությունը: Նա իր դարի ծնունդն է, սակայն ձգտում է ավելին լինել ու անել. վիճում ժամանակի ու կարգերի դեմ, բարձրացնում դարաշրջանի մարդուն հուզող կարևոր հարցեր: «Պարույր Սևակ. դարը և բանաստեղծը» տեսաֆիլմը անդրադառնում է Պ. Սևակի կյանքի ու ստեղծագործության հանգուցակետերին, ժամանակաշրջանի ընդհանուր համատեքստում ներկայացնում բանաստեղծի պոեզիան:
|
|
Գույն և աղոթք. Տիգրան Բարխանաջյան«Եթե ինքդ խոր հավատ չունես, որ քո պատկերածը Աստածամայրն է, դժվար կլինի համոզել դիտողին»: Գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանի բազմաթիվ սրբանկարներ զարդարում են մեր եկեղեցիները: Տիգրան Բարխանաջյանի վրձնին է պատկանում նաև Սուրբ Նահատակներ սրբանկարը, որը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշը դարձավ 100 տարի անց՝ 2015 թվականին, սրբադասման արարողության ժամանակ: |
![]() |
Թանգարանային գանձեր. Լեոնիդ Ենգիբարովի զգեստըԵրևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի սրահներից մեկում հայ ականավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի կրկեսային զգեստն է: Ենգիբարովն այն կրել է իր հայտնի՝ Մեդալներով համարի ժամանակ: «Չեք պատկերացի, թե ինչպես էր Բրեժնևը ծիծաղում այդ համարը դիտելիս, ծիծաղից նրա մեդալներն էլ էին ընկնում», - հիշում է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Ենգիբարովի սան Սոս Պետրոսյանը: |
|
Նոր գրքերի մեկ տարինԱմփոփվում է 2015 թվականի գրահրատարակչական տարին: Որոնք են տարվա նորությունները, ինչ են նախընտրում դրանց հետ կապված մարդիկ` թարգմանիչները, հեղինակները, գրավաճառները, Երևանի ամենախոշոր գրախանութի տնօրենը` պարզել է մեր նկարահանող խումբը: |
|
Ամանորի ձայներըԵրևանում բնակվող մի խումբ երիտասարդներ Ամանորից առաջ հավաքվում են, Նոր Տարվան նվիրված երգեր սովորում, երգում փողոցներում՝ ուրախություն և ժպիտ պարգևելով մայրաքաղաքի հյուրերին և երևանցիներին: |
|
Անցյալի հետքերովԱնդրանիկ Կանթարջյանին և Դավիթ սարկավագ Սարիբեկյանին կարելի է հանդիպել Հայաստանի ամենահեռավոր ու ծածուկ հնավայրերում: Հնագիտությունն ու ազգագրությունը մասնագիտությամբ մարզիչ-մանկավարժ Անդրանիկ Կանթարջյանի յուրատեսակ նախասիրությունն է, որով նա վարակել է նաև Դավիթ սարկավագին, ում ճանապարհի լավագույն ընկեր է համարում: Ընկերները շատ հնավայրեր ու հնագիտական նյութեր փրկում են գանձագողերից. Անդրանիկն ունի մոտ 300 արժեքավոր իրերից բաղկացած հավաքածու, որ խնամում է երեխայի պես»: |
|
Մովսես Խորենացի5-րդ դարի 60-ականներ. Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է Ամենայն հայոց Գյուտ կաթողիկոսը: Սեղանակիցները գյուղում որպես օտարական ապրող ծերունուն խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել: Ծերունին շարականի ոճով ճառ է ասում: Բոլորը ցնցվում են: Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, որին երկար տարիներ փնտրում էր: Այդ ծերունին Մովսես Խորենացին էր, հայ գրավոր մշակույթի Ոսկեդարի մեծագույն գործիչը:
|
![]() |
Անի ՀովակԵթե չես սիրում աշխատանքի տանող ամենօրյա ճանապարհը, պետք է փոխել այն»: Մասնագիտությամբ երաժիշտ Անին մի քանի տարի առաջ սկսել է նկարել՝ միանգամից, և դա շնորհ է համարում Աստծո կողմից: Աշխատում է ոչ ավանդական նյութերով, նկարներ ու կոլաժներ ստեղծում առաջին հայացքից անպետք թվացող իրերից: Երաժշտությունից նկարչություն և հակառակը տանող ճանապարհն անխախտ է Անի Հովակի համար, չի պատկերացնում մեկն առանց մյուսի, հասցնում է երգել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբում, Հովեր» կամերային երգչախմբում, նվագում Զանգակներ» խմբում: |
![]() |
Հրանտ Մաթևոսյան. աշխարհի մերկացած նյարդըՏեսաֆիլմը պատմում է 20-րդ դարի հայ գրականության ամենանշանակալի երևույթներից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության ծագման, զարգացման ու կայացման ընթացքի մասին: Ֆիլմում ներկայացվում են գրողի ստեղծագործության վաղ շրջանը, Ահնիձոր» ակնարկն ու դրան հաջորդած իրադարձությունները: Տեսաֆիլմում անդրադարձ է կատարվում նաև գրողի՝ ետանկախության շրջանի կյանքի ու ստեղծագործության առանձնահատկություններին: |
|
«Երաժշտության հայկական էլեմենտները» ՄԻԴԵՄ-ում1966 թվականից սկսած` երաժշտական կարևորագույն միջազգային փառատոններից մեկի` ՄԻԴԵՄ-ի օրերին, Կաննում են հավաքվում աշխարհի երաժշտական ինդուստրիայի տիտանները: Կնքվում են դարակազմիկ պայմանագրեր, ուրվագծվում են երաժշտարվեստի զարգացման ուղիները, վաճառվում են երաժշտական սարքավորումներ, նոր սկավառակներ, հեղինակային իրավունքներ, արթմենեջերներն իրենց փորձառությունն են փոխանցում լսարանին, անցկացվում են դասախոսություններ, վարպետության դասեր: Այս տարի ՄԻԴԵՄ-ի իրադարձությունների կիզակետում Հայաստանն էր՝ պատվավոր հյուրի կարգավիճակով: |
|
Ռոմանտիկ հնագետը. ՊիոտրովսկիՖիլմը պատմում է Պետական էրմիտաժի տնօրեն, հնագետ, արևելագետ Միխայիլ Պիոտրովսկու կենսագրության, գործունեության, Հայաստանի ու հայկականության հետ առնչությունների մասին: Հայաստանում Պիոտրովսկին ոչ միայն մասնագիտական հետաքրքրություններ ունի, այլ նաև ազգականներ ու բարեկամներ: Երևանը որպես երկրորդ հայրական տուն նրան հուզում է նույնքան, որքան Պետերբուրգը: Կենսագրական կարևոր դրվագներից զատ, հերոսը խոսում է արևելագիտության առանձնահատկությունների, մշակութային բազմազանության և հանդուժողականության մասին: |
|
Տաթևի ձայներըՄի աշնանային օր եկանք եկեղեցի, հայր սուրբն առաջակեց երգչախմբում երգել: Դժվարությամբ համաձայնեցինք, հետո՝ գնացինք փորձը դիտելու և հիմա առանց երգչախմբի չենք կարող, դա մեր կյանքն է»:
|