Սարգիս Բաղդասարյանի «Ղարաբաղցիներ»-ը«Մենք ենք մեր սարերը. Ղարաբաղցիներ» քանդակը, որ ժողովրդի մեջ հայտնի է «Տատի-պապի» անունով, ստեղծել է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը: Ինչպե՞ս հեղինակին հաջողվեց քանդակը տեղադրել Ստեփանակերտի բարձունքում: Սարգիս Բաղդասարյանի որդին՝ Աշոտ Բաղդասարյանը և ուսանողը՝ Տարիել Հակոբյանը, պատմում են քանդակի ստեղծման պատմությունը: |
|
Ոգեղեն սահմանապահը. ԽորանաշատՄիջնադարյան Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից մեկը` Խորանաշատը 800 տարեկան է: Տավուշի մարզում գտնվող վանքը այսօր նաև սահմանապահ է: |
|
Մեր ՉինարինՏավուշի սահմանամերձ Չինարի գյուղում զրուցել ենք մեծ ու փոքրի հետ, լսել ենք նրանց հոգսերի ու երազանքների մասին: |
|
Արաքսի հովտի մարգարիտը՝ Ացախի ՄեխակավանումՖիլմը «Արաքսի հովտի մարգարիտ» անունով հայտնի Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչի և Ավետարանի փրկության անհավանական ճանապարհորդությունն է` Ջրականից Հադրութ, ապա Ստեփանակերտ: Ֆիլմի մասնակիցները պատմում են՝ ինչպես անմատչելի բարձունքում կառուցվեց եկեղեցին, հազարավոր զինվորների ուխտատեղի ու աղոթավայր դարձավ և ինչպես իրենք՝ զինվորականները հակառակորդից փրկեցին հարազատ սրբավայրի խաչն ու Ավետարանը: |
|
Ս. Ծննդյան հրեշտակներ պատրաստողներըՀրեշտակի պատկերով տիկնիկ պատրաստողները և նրանց խոհերը Սուրբ Ծննդյան մասին: |
|
Ավանդական ԱմանորԿաղանդ պապ, երգեր, խաղեր ու պարեր: Ապարանի Թթու ջուր և Ձորագլուխ գյուղերում «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը տոնախմբում է Ամանորը: Ճանաչենք հայկական ավանդական Ամանորը: |
|
Մեր գյուղը. Շինուհայր, մաս 2-րդԼինել Շինուհայրում և չիջնել Որոտանի կիրճ, չտեսնել հին գյուղն իր պատմամշակութային շինություններով, սրբավայրերով, նշանակում է ոչինչ չիմանալ Սյունիքի հնամենի ու հարուստ պատմություն ունեցող այս բնակավայրի մասին: Հաղորդման երկրորդ հատվածում մենք շրջել ենք Հին Շինուհայրում, եղել Կուսանաց անապատում, Խաչերի թաղամասում, խոնարհված եկեղեցիներում: |
|
Մեր գյուղը. Շինուհայր, մաս 1-ինՔրիստոնեական քաղաքակրթության արևելյան սահման տանող ճանապարհին այս անգամ մեր կանգառը Շինուհայրում է: Լիառատ գյուղը «Շեների հայր» պատվանունը պատահական չի ստացել: Հաղորդման առաջին հատվածում բազմազբաղ գյուղացիները ժամանակ են հատկացրել, մեզ համար խաշիլ պատրաստել, խոսել գյուղի անցյալի ու ներկա խնդիրների մասին: |
|
Խաղողօրհնեք. Աստվածածնի վերափոխման տոն«Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը Տավուշի քաղցրահամ խաղողը հավաքել ու Աչաջուր գյուղում տեղացիների հետ Աստվածածնի վերափոխման տոնն է նշել: Երիտասարդները ուխտի են գնացել Մակարավանք, ազգային երգերով, խաղերով ու պարերով տոնախմբել Խաղողօրհնեքը: Դիտեք ֆիլմը, ճանաչեք ու մասնակցեք Խաղողօրհնեքի ժողովրդական տոնին։ |
|
Նավապետ Երվանդ Գասպարյան100 տարի առաջ Սևանում կանոնավոր նավագնացություն կազմակերպվեց: Շուտով ստեղծվեցին ձկնային տնտեսություններ: Գաղափարների ոգեշնչողը և իրագործողը սևծովյան նավապետ Երվանդ Գասպարյանն էր: Նրա կենսագրության մասին քիչ բան էր հայտնի: |
|
ՎարդավառԼոռում՝ կուրթանցիների հետ, «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը տոնախմբում է Վարդավառը․ խաղեր, երգեր, պարեր, ուխտագնացություն Հնեվանք։ Դիտեք ֆիլմը, ճանաչեք ու մասնակցեք Վարդավառի ժողովրդական տոնին։ |
|
Արվեստի աներևույթ հերոսներըՄարտիրոս Սարյանի մի կտավի փրկության պատմությունը: |