q2npgevvXKc

Հովհաննես Գրիգորյանը ժամանակակից ամենահայտնի և ընթերցվող հայ հեղինակներից է: Բանաստեղծական 9 ժողովածուների հեղինակ է, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Նրա թարգմանությամբ են լույս տեսել Կ. Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի Մահը», Խ.Կորտասարի «Վիճակախաղ» վեպերը, Խ. Օրտեգա-Ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայություն» էսսեների ժողովածուն, Ֆ. Դե Ռոխասի «Սելեստինա» դրաման: Հովհաննես Գրիգորյանը բազմաթիվ հոդվածների հեղինակ է, իսկ կյանքի վերջին տարիներին աշխատում էր վիպակի վրա, որը թեև անավարտ մնաց, բայց վերջերս հրատարակվեց և հանձնվեց ընթերցողին: Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2011թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում: Երկար տարիներ եղել է ՀԳՄ քարտուղար: Նրա հիմնադրած գրական խմբակը բազմաթիվ երիտասարդների գրականություն մտնելու, ժողովածուներ հրատարակելու հնարավորություն տվեց:

2016-11-13T22:50:00+04:00
Telecast type: Հաղորդում
Մեկնաբանություններ