
«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով:
|
Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի պատգամը Ս․ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով«Մեր առջև բացված է ճանապարհը դեպի Տերը, դեպի երկնառաք պարգևներ ու հավիտենություն։ Այդ ուղիով, տերունական պատգամների իրագործումով է, որ մեր ժողովուրդը կհաղթահարի տառապանքների խավարը, և, ավետարանչի խոսքի համաձայն, լույս կծագի մեր կյանքում, մեր նեղությունների ու դժբախտությունների հաղթահարման ճանապարհին։ Արդ, պարզասիրտ հովիվների ու իմաստուն մոգերի պես անվարան երկրպագենք նորամանուկ Հիսուսին և մեր սրտերը բացենք մարդեղացյալ Աստվածորդուն ընդունելու համար». Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս Վեհափառ հայրապետի պատգամն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։ |
|
Եկեղեցական կյանք 29.12.2025Այս թողարկման թեմաներն են՝ |
|
Եկեղեցական կյանք 26.12.2025Այս թողարկման թեմաներն են՝ |
|
Եկեղեցական կյանք 22.12.2025Այս թողարկման թեմաներն են՝ |
|
Եկեղեցական կյանք 19.12.2025Այս թողարկման թեմաներն են՝ |
|
Եկեղեցական կյանք 15.12.2025Այս թողարկման թեմաներն են՝ Միքայել Սրբազանի դատավճռի դեմ բողոքի հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 13-ին |
|
Եկեղեցական կյանք 12.12.2025Այս թողարկման թեմաներն են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին |
|
Եկեղեցական կյանք 08.12.2025Այս թողարկման թեմաներն են՝ Ամենայն հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով եղել է Շվեյցարիայում ու Ֆրանսիայում |
|
Եկեղեցական կյանք 05.12.2025Եկեղեցական կյանք 05.12.2025 Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է |
|
Եկեղեցական կյանք 01.12.2025Այս թողարկման թեմաներն են՝ |
|
Եկեղեցական կյանք 28․11.2025Այս թողարկման թեմաներն են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու |
|
Ի՞նչ են պահանջում հոգեւորականները. իրավիճակի ամփոփումԵպիսկոպոսների հայտարարությունը խեղաթյուրված է ներկայացնում հանձնախմբի աշխատանքը․ ԳՀԽ Գերագույն Հոգեւոր խորհուրդն արձանագրել է, որ եպիսկոպոսների հայտարարության շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Հանձնախումբը որևէ նիստ չի գումարել և հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացված եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Բացի այդ, հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե՝ Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ նկատվել: |











