Խաղարկային հաղորդաշարի հերոսները դպրոցահասակ երեխաներն են և Տեր Հայրը:
Ամեն անգամ, երբ որևէ խնդիր կամ դժվարություն է ծագում, երեխաները դիմում են Տեր Հորը:
Տեր Հայրն օգնում է նրանց ինքնուրույն գտնելու այդ խնդիրների լուծումը՝ ելակետ ունենալով քրիստոնեական արժեքները:
Պարբերականությունը՝ շաբաթ օրը, ժամը 20:40-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 10:45-ին
Բարության ուժըՄտերիմ ընկերներ Հայկն ու Միքայելը համաձայն են, որ բակի մի խումբ տղաների անկարգությունները վնասակար են և պետք է անպայման կանխվեն: Միքայելը գտնում է, որ տղաներին պետք է խստորեն պատժել, իսկ Հայկը համոզված է, որ պատժելն ու օտարելը նրանց ավելի կչարացնեն:
|
|
ԲումերանգՀայկը ծանոթանում է նոր հարևանի՝ Արտակի հետ, որը հրաշալի կիթառ է նվագում և Բիթլզ» խմբի մոլի երկրպագու է: Տղաներն ընկերանում են, բայց այդ բարեկամությունը ամենևին չի ուրախացնում Հայկի ավագ եղբորը՝ Սամվելին: Նա արգելում է եղբորը շփվել երկարամազ ու կլոր ակնոցով» պատանու հետ:
|
|
ՉեմպիոնըԴպրոցում շախմատի մրցույթ է: Հաղթող թիմը մեկնելու է Օդեսա: Արմենը դպրոցի լավագույն շախմատիստն է, իսկ Սամվելը, որ նրա մրցակիցն է և մտերիմ ընկերը, ավելի թույլ է խաղում: Օդեսայում է ապրում Սամվելի ընկերուհին՝ Անին, որին նա շատ է ուզում հանդիպել: Սամվելը խնդրում է Արմենին հանուն ընկերության պարտվել: Արմենը շփոթության մեջ է ... |
|
ԽաբեությունԵրկու ընկեր դրոշմանիշեր են փոխանակում: Արամը իր մեկ դրոշմանիշի փոխարեն Էդգարից վերցնում է տասներկուսը և գոհ է: Շատ գոհ է նաև Էդգարը, որովհետև համոզված է, որ իրենց գործարքն իր օգտին է: Երեխաների այս անհավասար փոխանակության մասին իմանում է Տեր հայրը… |
|
ԳայթակղությունԴասամատյանում կեղծ գնահատականներ են հայտնվել: Ո՞վ է դրանք ավելացրել, ի՞նչն է դրդել խախտելու կարգը, իսկ գուցե՝ ո՞վ: |
|
Լավ է կույր աչոք, քան կույր՝ մտոքԲարձր դասարաններից մեկում նոր աշակերտ է հայտնվում: Նորեկը հաշմանդամ է և նրա մուտքը իրարանցում է առաջացնում: Երեխաների մի մասը չափից ավելի հոգատարություն է ցույց տալիս, մի մասը՝ ավելորդ հետաքրքրասիրություն ... կան նաև ծաղրողներ: Մեր պատումի հերոսը՝ Դավիթը, դիմում է Տեր հոր օգնությանը... |
|
ԺլատությունՀայկն ու Արեգը դասընկերներ ու հարևաններ են: Հայկն իր ծննդյան օրը մի մեծ ու հրաշալի ակվարիում է նվեր ստանում, որը նրան ամենևին չի հետաքրքրում: Իսկ Արեգը ամեն ինչ գիտի ձկների մասին և ակվարիում ունենալը նրա երազանքն է: Հայկը ծուլանում է խնամել ձկներին, բայց կտրականապես մերժում է Արեգի՝ իրեն օգնելու բոլոր առաջարկները: Տեր հայրը պատահաբար ականատես է լինում ընկերների վիճաբանությանը... |
|
Կեղծ ընկերասիրությունԱրշակը դասից անհարգելի բացակայել է և իր կաշին փրկելու համար խնդրում է Հովիկին ու Մհերին կեղծ վկայություն տալ: Ընկերները հրաժարվում են: Արշակի կարծիքով իսկական ընկերները չեն կարող այդպես վարվել, դա պարզապես դավաճանություն է: Նրանց ընկերությունը հայտնվում է փորձության մեջ.... |
|
Մշակների առակըԱրան, Մանվելը և Նարեկը համադասարանցիներ են: Մանվելը և Նարեկը համակրում են նույն աղջկան և նրանց միջև լուռ մրցակցություն կա: Չորսն էլ, որպես կամավոր, մասնակցում են եկեղեցու օժանդակությամբ կարիքավոր ընտանիքների համար կառուցվող տան շինարարությանը: Տեր հայրը նկատում է Մանվելի բացակայությունը և ընկերներից իմանում, որ նա դպրոցում ցածր գնահատականի պատճառով նեղսրտել է իրենցից: Քահանան այցելում է տղային և պատմում մշակների առակը ... |
|
Բարի գործըՄի խումբ բարձր դասարանցիներ միջազգային մրցույթին մասնակցելու համար ամիսներ շարունակ ֆիլմ են նկարել իրենց եկեղեցու մասին: Նրանք արդեն հաղթել են ընտրական փուլում և ուրախ տրամադրությամբ գնում են հարցազրույցի: |
|
Մի բամբասիրՀայկը, Արսենն ու Նարեկը համադասարանցիներ են ու լավ ընկերներ: Նարեկը թյուրիմացաբար վերցնում է Հայկի բջջային հեռախոսն ու պարզելուն պես վերադարձնում այն ընկերոջը: Արսենի անզգույշ մի նախադասություն խեղաթյուրվում, բամբասանքի է վերածվում ու գժտություն մտցնում ընկերների մեջ: Միջադեպի մասին տեղեկանում է Տեր Հայրը...
|
|
Սուրբ ԾնունդՍ. Ծննդյան տոնի նախօրեին Անին իր ընկերներին և Տեր հորը պատմում է, թե երազում Հիսուս խոստացել է իրեն հյուր գալ: Նրան չեն հավատում: Տոնական օրն Անին անհամբեր հյուրին է սպասում, բայց ստիպված է լինում երեք անգամ տնից դուրս գալ` օգնելու մի փոքրիկ տղայի, տուն հասցնելու մոլորված մի տատիկի և բժիշկ կանչելու ոտքը վնասած մի ծերունու համար: Հաջորդ օրը նա մեղավորության զգացումով քահանային պատմում է, որ չի կարողացել անընդհատ տանը լինել ու, հավանաբար այդ պատճառով, երազը չի իրականացել: Իսկ Տեր հայրն այն կարծիքին է, որ Հիսուս այդ օրը երեք անգամ այցելել է աղջկան... |