Բղջախոհություն


Երբ միտքն աղտոտվում է, այդ աղտոտվածությունը սկսում է փոխանցվել մարդու զգայարաններին, նաև՝ սրտին և մարմնին, իսկ մտքի մաքրությունը, հանդարտությունը և խաղաղությունը տանում է սրտի, մարմնի մաքրություն և հոգևոր խաղաղության:
Ներկայացնում են Առնակ քահանա Հարությունյանը և հոգեբան Ինգա Հարությունյանը: 
 

Որկրամոլություն


Որկրամոլությունը կերակրի նկատմամբ անսահման հակումն է, երբ մարդ այլևս չի հասկանում և չի զգում իր բավարարվածությունը, իր կուշտ լինելը: Դրան նպաստող բազմաթիվ հանգամանքներ կան՝ ազգային կերտվածքից մինչև հոգեբանական խնդիրներ: 
Ներկայացնում են Առնակ քահանա Հարությունյանը և Ինգա Հարությունյանը: 
 

Ծուլություն


Յուրաքանչյուր ոք Աստծուց օժտված է գործելու, ստեղծելու կարողությամբ: Ծուլության մեղքի մեջ ընկնելը կախված չէ երկրի տնտեսական, սոցիալական վիճակից: Արարելու կամքը ներքին տրամադրություն է: Ներկայացնում են Առնակ քահանա Հարությունյանը և Ինգա Հարությունյանը: 
 

Ագահություն


Բնական է, երբ մարդը ցանկանում է աշխատել, դրամ ունենալ, ընտանիք պահել, գեղեցիկ իր ձեռք բերել: Բայց ինչու է պատվիրանն ասում՝ աչք մի ունեցիր քո ընկերոջ, քո հարևանի ունեցվածքի վրա, մեկնաբանում է Առնակ քահանա Հարությունյանը:   

Բարկություն


Քրիստոս տաճարի մեջ բարկացավ, որովհետև տեսավ անարդարություն:
Բարկությունը նուրբ միջսահման ունի. մարդու ներքին զգացողությունների, այդ պահին ունեցած ապրումների արտահայտությունն է` երբեմն նույնիսկ արդարության ձգտումով: 
Մեկնաբանում է Առնակ քահանա Հարությունյանը:   
 

Հպարտություն


Հպարտությունը յոթ մահացու մեղքերից առաջինն է, բոլոր մարդկանց է հատուկ, բոլորս կարող ենք հայտնվել հպարտության մեղքի մեջ ընկնելու վիճակում: Հպարտության մեղքի մասին խոսում է Առնակ քահանա Հարությունյանը:

Նախանձ


Նախանձը արագ արթնացող մեղք է: Դժվարությամբ էլ վերանում է: Մարդու սրտի մեջ բույն դնելու և մեծանալու հատկություն ունի: Գործում է թաքուն, երբեմն մարդն ինքը չի պատկերացնում՝ որքան է ընկած նախանձության մեղքի մեջ: 
Մեկնաբանում է Առնակ քահանա Հարությունյանը: