հուլիսի 24-30


2001 թվականի հուլիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրության կարգ կատարվեց: 
2011 թվականի հուլիսի 30-ին Ալեք և Մարի Մանուկյան գանձատան հավաքածուն համալրվեց եզակի մի ցուցանմուշով: 
Տարբեր տարիների հուլիսի 24-30-ն ընկած շաբաթվա իրադարձությունները՝ այս թողարկման մեջ:
 

հուլիսի 17-23


2007 թվականի հուլիսի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գանձատան բակում վերահուղարկավորվեցին ամերիկահայ բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանները: Ամուսինների բարեգործություն ու դերը հայ ժողովրդի ու հայոց եկեղեցու կյանքում բացառիկ են:
Տարբեր տարիներին, այս շաբաթվա ընթացքում օծվել են Գեղարքունիքի մարզի Արմաղան գյուղի Ս. Հարություն ու Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Ս. Փրկիչ եկեղեցիները:  
 

հուլիսի 10-16


Այս շաբաթվա եկեղեցական կյանքը նշանավորվել է Գևորգյան հոգևոր ճեմարանին կից գտնվող հանդիսությունների սրահի հիմքերի օրհնությամբ: Այսօր այդ սրահում են կազմակերպվում տարբեր խորհրդաժողովներ, միջոցառումներ, քննարկումներ ու հավաքներ:
Հուլիսի 10-16-ի շաբաթվա ընթացքում է բացվել նաև Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայանների անվան հայորդյաց տան բարեգործական ճաշարանը:
 

հուլիսի 3-9


Պերճ և Վերա Սեդրակյանների հովանավորությամբ նորոգվելուց հետո այս շաբաթվա ընթացքում է բացվել Ղազար Ջահկեցի կաթողիկոսի օրոք կառուցված հին Վեհարանի շենքը: Մինչև 1962թ. այս շենքում են բնակվել հայոց կաթողիկոսները: 
Հուլիսի 3-9 շաբաթվա ընթացքում է օծվել նաև Արարատի մարզի Բյուրավան համայնքի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ու Կոտայքի մարզի Թեղենիկ գյուղի Սրբոց Նահատակացը: 
 

հունիսի 26-հուլիսի 2


2007 թվականի հունիսի 30-ին Գարեգին Բ հայրապետի հանդիսապետությամբ բացվեց Մայր Աթոռի Վանատունը: Շենքն ամբողջությամբ նորոգվել էր ամերիկահայ Ջեյմս Գալուստյանի հովանավորությամբ: Այստեղ են հյուրընկալվում Մայր Աթոռ ժամանած եկեղեցական պատվիրակությունները, հայ և օտարազզի բարձրաստիճան հոգևորականներ, հյուրեր:  
Տարբեր տարիների այս շաբաթվա օրերին Վեհափառ հայրապետը հովվապետական այցով եղել է Սանկտ Պետերբուրգում և Ռիգայում:
 

հունիսի 19-25


2016 թվականի այս օրերին աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր մեր երկրի վրա: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հյուրընկալում էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Եռօրյա այցը հագեցած էր, Պապը խորհրդանշական մի շարք արարողությունների մասնակցեց:
Այս շաբաթվա ընթացքում է տեղի  ունեցել նաև Բագրատ և Վազգեն սրբազանների եպիսկոպոսկան ձեռնադրությունը:

հունիսի 12-18


Այս շաբաթվա ընթացքում է Թբիլիսիում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը վերաօծել 1846 թվականին կառուցված Ս. Էջմիածին եկեղեցին: Այդ նույն օրը եկեղեցու հարևանությամբ իր դռներն է բացել Հայարտուն մշակութային կենտրոնը:
Հունիսի 12-18-ի շաբաթն առաձնացել է նաև Նորին Սրբության՝ Ջավաքխ կատարած պատմական այցով: Վերջին անգամ, շուրջ 100 տարի առաջ Ջավախքում հովվապետական այցով եղել էր Խրիմյան Հայրիկը: 
 

հունիսի 5-11


Տարբեր տարիների հունիսի 5-11-ի շաբաթվա հիշարժան իրադարձություններից մեկը Երևանի ամենախիտ բնակչություն ունեցող Հարավ-Արևմտյան թաղամասում կառուցվող Ս. Երրոդություն եկեղեցու հիմքերի օրհնությունն էր: Եկեղեցին այսօր էականորեն փոխել է համայնքի կյանքը: 
Առանձնացրել ենք նաև  2011 թվականին Հայոց հայրապետի՝ Վրաստան կատարած այցը,  որը մեր եկեղեցու համար կոնկրետ խնդիրներ լուծեց:
 

մայիսի 29-ից հունիսի 4


Տարբեր տարիների մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած շաբաթը մեր եկեղեցու կյանքում նշանավորվել է 5 տարբեր համայքներում աղոթատների օծման արարողություններով: 
Այս շաբաթվա ընթացքում է նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածին առաջին այցով եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արքայազն Չարլզը:
 

մայիսի 22-28


Ամեն տարի մայիսի 28-ին տոնում ենք Հայաստանի առաջին հանրապետութան հռչակման օրը: Սարդարապատի հուշահամալիր են բարձրանում Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահը, բարձաստիճան այրեր, հոգևորականներ, Հայաստանում աշխատող  դիվանագետներ: Սարդարապատում այդ օրը ոգեկոչում են հայ քաջերի հիշատակը, որոնց թվում էին  նաև Հայ եկեղեցու հոգևորականներ:
Մեր օրագրի մայիսի 22-28-ի շաբաթն առանձնացել է նաև Գարեգին Բ հայրապետին շքանշաններ հանձնելու արարողություններով:
 
 

մայիսի 15-21


Այս շաբաթվա հիշարժան իրադարձություններից մեկին անդրադառնում է Սկևռայի նշանավոր ավետարանի կրկնօրինակի մասին պատմող տեսանյութը: 2007 թվականի այս օրերին է այն նվիրաբերվել Գարեգին Բ հայրապետին և մինչ այսօր ցուցադրվում է Մայր Աթոռի Գանձատանը:
Շաբաթն առաձնացել է նաև երկու եկեղեցու օծման արարողություններով, որոնք հանդիսապետել է Վեհափառ հայրապետը:
 

մարտի 13-19


Տարբեր տարիների մարտի 13-ից 19-ի շաբաթը նշանավորվել է եկեղեցիների հետ հարաբերությունների զարգացմանն առնչվող իրադարձություններով: Հայաստան է այցելել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը, Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վատիկան, Մայր Աթոռում պարգևներ են հանձնվել: