Մենք՝ թվանշային հասարակություն21-րդ դարը համարվում է թվային քաղաքակրթության դարաշրջան։ Շատ սոցիոլոգներ պնդում են, որ այսպես կոչված թվանշային սերունդը այլ կերպ է զարգանում, ի տարբերություն ավագ սերնդի, որը դժվարությամբ է ենթարկվում թվանշային սոցիալիզացիայի: Ըստ հետազոտողների, թվանշային սերունդը ավելի հանդուրժող է, սոցիալական ցանցերը սովորեցնում են, որ աշխարհը բազմազան է, սովորեցնում են արձագանքել և սպասել արձագանքների: Ինչպե՞ս են անալոգային հասարակությունները դառնում թվանշային: Զրուցում են մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը: |
|
Ինչպիսի՞ն կարող են լինել թանգարաններըԻ՞նչ կարող է սովորել մարդը հայաստանյան թանգարաններում, որքանո՞վ են կրթական ծրագրերը գրավիչ և հասանելի, որքա՞ն հաճախ են թարմացվում ցուցադրությունները և ինչու՞ պետք է այցելուն երկրորդ անգամ մտնի նույն թանգարան: |
|
Մեծահասակների կրթությունը Հայաստանում
Անընդհատ սովորող մարդը չի կարող աշխատանք չունենալ։ Եվրոպական
կրթական համակարգում վերջին երեք տասնամյակում ներդրվել է
շարունակական կամ ցկյանս ուսումնառության հասկացությունը։ Վերջին մի
քանի տարիներին շարունակական կամ հարատև կրթության ծրագրեր
իրականացվում են նաև Հայաստանում։ Որքա՞ն մեծ է
մեծահասակների հետաքրքրությունը կրթության նկատմամբ, ի՞նչ է փոխվում
մարդու և պետության կյանքում շարունակական կրթության շնորհիվ։
|
|
Բուհ, որակ, տնտեսական հեղափոխությունԵրկրի վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը կարո՞ղ է մասնակցել տնտեսական հեղափոխությանը: Ինչպե՞ս են աշխատում կրթության որակի ապահովման մեխանիզմները հայաստանյան բուհերում: Քննարկում են բարձրագույն կրթության փորձագետներ Աննա Գևորգյանը և Քրիստինա Ծատուրյանը: |
|
Հին ու նոր կրքեր «Զորաց քարերի» շուրջՎերջին ամիսներին Սիսիանում գտնվող «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Հուշարձանը հայտնի է նաև «Քարահունջի աստղադիտարան» անվամբ: Թեժ քննարկումների առիթ են դարձել այստեղ կատարվող պեղումները, որոնք ըստ էության հերքում են հուշարձանի՝ աստղադիտարան լինելու վարկածը: |
|
Սոցաջակցության ծառայությունների վիճակը մարզերումՍոցիալական աջակցության համայնքային ի՞նչ ծառայություններ կան Հայաստանի մարզերում, ովքե՞ր են մատուցում այդ ծառայությունները և ի՞նչ կարիքներ ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները։ |
|
Ներառական կրթություն. «Զապորոժեցն» ու «Մերսեդեսը»Երևանում գործող առնվազն չորս հատուկ դպրոցի շուրջ 130 երեխա 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից կտեղափոխվի հանրակրթական դպրոցներ: Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են ծրագրվում դպրոցներում և համայնքներում, ի՞նչ նոր ինստիտուտներ են ներդրվում և որո՞նք են դրանց գործառույթները: Ինչպե՞ս են համատեղվելու ներառական կրթության նպատակներն ու հայաստանյան իրողությունները: |
|
Անցնցում ներառման սպասումովԸստ ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի, 2019թ-ին համընդհանուր ներառման կանցնեն Երևանը, Շիրակը և Արագածոտնը։ Հատուկ դպրոցները կվերակազմակերպվեն որպես տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, իսկ այդ դպրոցներում կրթություն և խնամք ստացող տարբեր խնդիրներով երեխաները կտեղափոխվեն հանրակրթական դպրոցներ։ Թեև փոփոխությունները սպասելի էին, բայց դպրոցներում խուճապային տրամադրություններ են սկսվել։ Ակնհայտորեն անհանգստություն կա գործընթացի անցնցում ընթացքի վերաբերյալ։ |
|
Իրական ներառականության սպասումովՀայաստանում գոյություն ունեցող 1464 դպրոցների ընդամենը 20 տոկոսն է մինչ այժմ իրականացնում ներառական կրթություն: Գնահատվում է, որ գործընթացը դանդաղ է ընթանում: Ինչպե՞ս է մեր հանրությունը ընկալում ներառականությունը և ինչպե՞ս են դպրոցները պատրաստվում դրան: |
|
Ընտանեկան կյանքը՝ ծրագիրՄասնագետներն ասում են, որ համատեղ կյանքի մոդելավորումը նվազեցնում է ապագա ընտանիքին սպառնացող ռիսկերը, որոնք պետք է փորձել գնահատել մինչամուսնական շրջանում։ Ի՞նչ ռիսկեր կան այդ շրջանում, ինչպե՞ս նվազեցնել դրանց ազդեցությունը ընտանեկան կյանքի վրա։ Զրուցում են հոգեբան Արմինե Վահանյանը և Տ․ Եսայի քահանա Արթենյանը։ |
|
Ծնելիության նվազման մշակութային գործոններըՀայաստանում ծնելիության գործակիցը յուրաքանչյուր կնոջ հաշվով 1.6 երեխա է, որն ըստ վիճակագրության խիստ ցածր ցուցանիշ է: Ծնելիության նվազման հիմնական պատճառները սոցիալ -տնտեսական են: Դրանց կողքին փորձագետներն առանձնացնում են նաև մշակութային գործոնները: Մշակութային նորմերի փոփոխությունն ինչպե՞ս կարող է ազդել ծնելիության ցուցանիշների վրա: Քննարկում են ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը և գենդերային հարցերով խորհրդատու Նվարդ Մանասյանը: |
|
Աշխատանքային միգրացիան ընտանիքի կյանքումՀայ առաքելական եկեղեցին 2019թ.-ը հայտարարել է ընտանիքի տարի։ Ժամանակակից հայ ընտանիքին սպառնացող լուրջ մարտահրավերներից մեկը արտագնա աշխատանքն է: Ընտանիքի համար գոյության միջոցներ հայթայթելը հաճախ դառնում է ընտանեկան տարբեր խնդիրների, երբեմն՝ ընտանիքի լուծարման պատճառ: Արտագնա աշխատանքի բացասական տարբեր հետևանքների մասին զրուցում են հոգեբան Ինգա Հարությունյանն ու սոցիալական աշխատող Կարո Գևորգյանը: |