Ինչպես հաղթահարել կորոնավիրուսի տագնապըԿորոնավիրուսի դեպքերի ավելացման և երկրում արտակարգ դրություն սահմանելու հետ կապված, մարդկանց վարքագիծը փոխվել է։ Հակառակ հաճախ հնչող կոչերի, որ հարկավոր է պահպանել հանգստություն և այս օրերին գործել առանց խուճապի, հասկանալիորեն հակառակն է տեղի ունենում։ Վախը, որ մեր առողջապահական համակարգը չունի այն պատրաստվածությունը, ինչով Չինաստանը հաղթահարեց վարակը, դարձել է լարվածության պատճառ։ Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուրն այս օրերին։ Քննարկում են Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանը և հոգեթերապևտ Արմեն Աբգարյանը։ |
|
Կնասպանության հերթական դեպքից հետոԳյումրիում հերթական կնասպանության դեպքից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց վիճակագրություն այն մասին, որ 2019թ. ընտանեկան բռնության 359 դեպքով գործերին ընթացք չի տրվել։ Դա ընդհանուր դեպքերի մոտ 74 տոկոսն է: Ավարտված վարույթների շուրջ 69 տոկոսն էլ կարճվել է։ Ըստ ՄԻՊ-ի, սա նշանակում է, որ պետական մարմինը բռնության դեպքերին պատշաճ չի արձագանքում։ |
|
Վիրուսաբանության անցյալը և ներկան ՀայաստանումՎիրուսներն իբրև վարակի հարուցիչներ գիտությանը հայտնի են դարձել ընդամենը 19-րդ դարավերջին, բայց դրանք գոյություն ունեն հազարավոր տարիներ։ Մարդկությանը հայտնի շատ վտանգավոր հիվանդություններ, ընդհուպ քաղցկեղի որոշ տեսակներ ունեն վիրուսային հարուցիչներ։ Մարդիկ սարսափում են դրանցից, որովհետև անզեն աչքով չեն տեսնում և առանձնապես մեծ իմացություն չունեն դրանց մասին։ Ինչով է զբաղվել վիրուսաբանությունը անցյալում և ինչ ապագա է սպասում այդ գիտությանը մեր երկրում: |
|
Ակտիվ և առողջ ծերություն. ինչպես է հնարավորԱկտիվ և առողջ ծերանալու ի՞նչ պայմաններ կան Հայաստանում։ Ի՞նչ պատասխանատվությամբ են երիտասարդները վերաբերվում տարեցների խնդիրներին։ «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը և Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյանը։ |
|
Նախադպրոցական կրթություն բոլորի համարՆախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքը նոր խմբագրությամբ ներկայացվել է 2019-ին։ Ի՞նչն է խմբագրվել, ինչպես է այն լուծելու նախադպրոցական կրթության առկա խնդիրները, ոլորտի պետական քաղաքականության ինչ սկզբունքներ են ամրագրվել և արդյո՞ք այն ցույց է տալիս ճանապարհ՝ ինչպես ապահովել նախադպրոցական կրթություն բոլորի համար: |
|
Ատելության խոսքի քրեականացման վտանգների մասինԱտելության խոսքը մի շարք նոր հատկանիշներով քրեականացնելու նախաձեռնությանը շատերը բացասական են արձագանքում: Ի՞նչ վտանգներ են տեսնում այս բարեփոխման ճանապարհին։ Հնարավո՞ր է օրենքով բացառել ատելության խոսքը մեր կյանքից և հանրային հարաբերություններից։ |
|
Ատելության խոսքի տարբեր մեկնաբանություններԻնչպե՞ս են ժողովրդավարական տարբեր հասարակություններ մեկնաբանում «ատելության խոսքը»: Արդյո՞ք ժողովրդավարությունը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել: Ինչպե՞ս են տարբեր երկրներում տարանջատվում ատելության խոսքի և խոսքի ազատության նուրբ սահմանները: Մեր հյուրը քաղաքագետ Էդգար Վարդանյանն է։ |
|
Վերաբերմունք ատելության խոսքի նկատմամբԱյն դեպքերում, երբ խոսքի ազատությունը վերաճում է ատելության խոսքի, այն սահմանափակվում է նաև բառի ուղիղ իմաստով։ Աշխարհի շատ պետությունների օրենսդրություններ քրեական պատիժներ են նախատեսում ատելության խոսք արտահայտելու կամ տարածելու համար։ Մեր երկրում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրությունը բարեփոխելու նպատակով Աժ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ։ Ինչո՞վ է զբաղվելու այդ խումբը, ի՞նչ է բարեփոխելու և ինչպես։ |
|
Ինչպես ենք դառնալու չորս միլիոնՀայաստանում ծնելիությունը նվազում է ամեն տարի: 2018թ.-ին Լոռվա մարզում մահացությունը գերազանցեց ծնելիությունը։ Դեռևս 1980-ականներին մասնագետները կանխանկարներ էին արել, որ Հայաստանի բնակչությունը 2000-ակներին կդառնա 4 մլն 200 հազար: Նախորդ իշխանությունները հայտարարել էին քսան տարի հետո 4մլն բնակչության հասնելու մտադրության մասին, որը մասնագետների գնահատմամբ անհնար էր։ Ներկա կառավարությունն արդեն հայտարարել է ծնելիության խթանման ծրագրերի ավելացման մասին։ Արդյո՞ք դրանք բավարար են բնակչության աճ ապահովելու համար։ Քննարկում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը: |
|
Աղքատության հաղթահարման նոր ուղիԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում փոփոխություններ է իրականացնում։ Դրանցով է թելադրված նաև սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրումը, որը կառուցվածքային փոփոխություններ է ենթադրում։ Ի՞նչ կոնկրետ փոփոխություններ են սպասվում քաղաքացու կյանքում, հատկապես, աղքատության հաղթահարման հարցում: Քննարկում են Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՕՖ երեխաների կենտրոնի տնօրեն, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։ |
|
Հանրային վայրերում ծխելն օրենքով կարգելվիԻնչպե՞ս է ազդում հակածխախոտային արշավը ծխողների վրա: Արդյո՞ք օրենքի ուժը բավարար է ծխելը հասարակության մեջ մերժելի վարքագիծ դարձնելու համար: Ինչպե՞ս ապահովել ծխողների և չծխողների խաղաղ համակեցությունը։ Քննարկում են գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը և ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։ |
|
Գիտնականի խնդիրը պետության խնդիրը չէԳիտության ո՞ր ոլորտներն են առավել աշխույժ այսօր Հայաստանում։ Ի՞նչ պայմաններում են աշխատում երիտասարդ գիտնականները և ինչպե՞ս են միջոցներ հայթայթում հետազոտություններ անելու համար։ Արդյո՞ք մեր երկրում ստեղծված գիտական ու հետազոտական տվյալները ծառայում են գործնական նպատակների։ |