Երաժշտական և թատերական խմբերի առօրյան ու տոնը տեսախցիկը նկարահանում է բեմից դուրս` փորձասենյակում: Իրենց ընկերների, խմբի ու շրջապատող աշխարհի մասին անկեղծ ու անկաշկանդ պատմում են «Փորձասենյակի» արտիստները:
«Հույսի կամուրջ» թատերախումբ20 տարի առաջ ստեղծված «Հույսի կամուրջ» թատերախումբը միակն է իր տեսակով: Ներառական այս թատերախմբում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներ: Արդեն մի քանի սերունդ է այստեղ փոխվել, բայց թատերախմբի առաքելությունը նույնն է՝փոխել հասարակության վերաբերմուքը հաշմանդամություն ունեցողների նկատմամբ և ինքնադրսևորվելու հարթակ ստեղծել խնդիրներ ունեցող երեխաների համար: |
|
Խամաճիկների պետական թատրոն«Տիկնիկները նույնպես մարդիկ են, պարզապես խամաճիկների թելերը երևում են, մարդկանցը՝ ոչ»: Խամաճիկների պետական թատրոնում սրան հավատում են բոլորը, և որ ամենակարևորն է՝ երեխաները: |
|
«Արիկ-Բամբիռ» նախագիծ«Արիկ-Բամբիռ» նախագիծը ստեղծել է «Բամբիռ» ռոք-խմբի ֆլեյտահար Արիկ Գրիգորյանը երաժշտական ինքնատիպ մտքերն իրագործելու համար: Խմբի ձևաչափում տարբեր փորձարարություներ են արվել, ներկայացվել հայտնի երգերի նոր մոտեցումներ ու մշտակումներ: Նախագծում փորձառու և հայտնի երաժիշտների հետ հանդես են գալիս երիտասարդներ: |
|
Ստվերների թատրոն1980-ականների սկզբին պոլիտեխնիկական ինստիտուտի հարկի տակ մի խումբ երիտասարդներ ստեղծեցին «Այրուձի» հեծյալ արշավախումբը: Նրանք շրջում էին Հայաստանի գյուղերով և հայ ժողովրդական երգ ու պարը, խաղերը ներկայացնում ժողովրդին: Հենց այդ տարիներին արշավախմբի անդամները յուրացրեցին նաև ստվերների թատրոնի գաղտնիքները: Այսօր Ստվերների թատրոնն ունի հարուստ խաղացանկ և ուրույն դիմագիծ: |
|
Lighthous New Jazz project«Երազում էի տիեզերագնաց դառնալ. երաժշտությունը փոխարինեց այդ չիրականացած երազանքիս». Վարդան Գասպարյան: |
|
Նորայր Քարտաշյան և «Վան» նախագիծԽմբի ստեղծման միակ շարժառիթը ազգային մաքուր երաժշտությունը նվագելն է»,- ասում է Վան» նախագծի գեղարվեստական ղեկավար Նորայր Քարտաշյանը: Վան» նախագծի շնորհիվ հայկական բազմաթիվ մեղեդիններ են հավաքագրվել, մշակվել և այսօր արդեն հնչում են նոր շունչ ստացած: |
|
«Դեղ» ալտերնատիվ ռոք խումբԵրիտասարդ և հախուռն, ինքնատիպ և ստեղծարար հինգ անհատականություներ, ում միավորում է ռոքը: Խմբի Դեղ» անվանումը հաճախ է տարակարծության առիթ տալիս, երաժիշտները սիրում են տարբեր բացատրություններ տալ և կատակել այս թեմայով: |
|
Փոքր թատրոնԴասական պիեսների ինքնատիպ ու ժամանակակից լուծումներ, կերպարների հարուստ ներկապնակ, բազմաժանր խաղացանկ: Երևանի Աբովյան փողոցում տեղակայված Փոքր թատրոնն առանձնահատուկ է իր գեղագիտությամբ և ճաշակով: Դերասանները Փոքր թատրոնի ստուդիայի երբեմնի սաներն են: Փորձասենյակում» նրանք անկաշկանդ են ու հետաքրքիր... |
|
Համազգային պետական թատրոն1991թ.-ին՝ Հայաստանի համար ծանր շրջանում, ՀՀ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը
|
|
«Նարեկացի» ժողգործիքների համույթՔանոն, ուդ, քամանչա, սազ, սանթուր, շվի... հայկական գրեթե բոլոր նվագարանները՝ մեկ համությում: 16-25 տարեկան երիտասարդների կատարումներն այս գործիքներին նոր շունչ են հաղորդել:
|
|
«Բարեկամություն» անսամբլ1987 թ.-ից մինչ այսօր Բարեկամություն» անսամբլում ավելի քան հինգ սերունդ է փոխվել, սակայն խումբը շարունակում է պահել յուրատիպ դիմագիծը և առանձնանալ հայկական պարարվեստում: Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավարներն ու պարողները փորձասենյակում պատմում են ամենօրյա քրտնաջան աշխատանքի և ստեղծագործական հետաքրքրությունների մասին: |
|
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնՊարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հիմնադրվեց 1942 թ.` Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպեսզի, ինչպես ասում էր Ավ. Իսահակյանը, ծիծաղի ուժով պայքարենք թշնամու դեմ»: Թատրոնի դերասաններ Իզաբելլա և Հայկ Դանզասների, Ալլա Անդրեասյանի, Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի մարմնավորած կերպարները ծիծաղի ուժի» անմոռանալի օրինակներ են: Այժմ հերթափոխը ստանձնել է նոր սերունդը: |