Երաժշտական և թատերական խմբերի առօրյան ու տոնը տեսախցիկը նկարահանում է բեմից դուրս` փորձասենյակում: Իրենց ընկերների, խմբի ու շրջապատող աշխարհի մասին անկեղծ ու անկաշկանդ պատմում են «Փորձասենյակի» արտիստները:
«Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբ«Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը փորձում է կենցաղ վերադարձնել ավանդական երգն ու պարը, կյանքի կոչել մոռացված ծեսերն ու ավանդույթները: |
|
«Նաիրյան» վոկալ անսամբլ«Նաիրյան» վոկալ անսամբլը հիմնվել է 2015 թվականին Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում: Երիտասարդ կատարողները միավորվել են կոմիտասյան երաժշտությունը, ազգային դասական երգարվեստը հանրահռչակելու նպատակով: Բազմաձայն անսամբլը երգում է հիմնականում ակապելլա ստեղծագործություններ, կան կատարումներ, որոնք նվագակցում են կլարնետով, դափով և երաժշտական այլ գործիքներով: Անսամբլի մեծագույն ձեռքբերումներից մեկն էլ երգերը ժեստերի լեզվով ներկայացնելն է: Արդեն կոմիտասյան և ազգային տասնյակ գործեր նրանք վերծանել են ժեստերով: |
|
«Չամիչ» խումբԿլառնետահար Կոնստանտին Աբգարյանցը երաժշտությամբ զբաղվում է վաղ տարիքից, հանդես է եկել տարբեր նվագախմբերում, բայց սեփական մտահղացումներն իրականացնելու համար սեփական խումբն ստեղծեց՝ «Չամիչ»ճը: |
|
«Թմբաթա» խումբԱվանդական երաժշտությունը նոր արտահատչամիջոցներով ու գործիքվորմամբ է մատուցում Արիկ Գրիգորյանի ղեկավարությամբ գործող «Թմբաթա»-ն: |
|
«Լապտերներ» նախագիծՍա մի հարթակ է, որ հնարավորություն է ընձեռում երեխաներին ու պատանիներին ազատ ստեղծագործել, բացահայտել իրենց երազանքներն ու գնալ դրանց հետևից: «Լապտերներ» նախագծում երաժիշտներն ու նկարիչները, լուսանկարիչներն ու պարողները հանդես են գալիս կողք կողքի, սովորում ու ներշնչվում են միմյանցից: |
|
«Գանձեր» երգչախումբ2015 թվականին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում սկսած հոգևոր երգերի դասերը «համեղ պտուղ» են տվել՝ «Գանձեր» պրոֆեսիոնալ երգչախումբը: |
|
«Կայթ» նվագախումբՀնարավո՞ր է 21-րդ դարում կատարել մոռացության մատնված ժողովրդական երգ: Հնարավո՞ր է դափ խփել ու ծնծղա նվագել: Հնարավո՛ր է, եթե դուք հայտնվել եք «Կայթ» նվագախմբում: |
|
«Արեգ» ազգային պարի խումբԱյստեղ պարում են տարբեր մասնագիտության և տարիքի մարդիկ, որոնց հետաքրքիր է ազգային մշակույթը: Այստեղ սովորում են ոչ միայն պարային շարժումները, այլև պարի բովանդակությունը: «Արեգ» ազգային պարի խումբը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի շառավիղներից է: Հիմնադիր Արտավազդ Այվազյանը 15 տարի զբաղվում է ազգային պարի ուսումնասիրմամբ և տարածմամբ: |
|
Ամանորի և Սուրբ Ծննդյան երաժշտական բարեմաղթանքներԱմանորի և Սուրբ Ծննդյան երաժշտական բարեմաղթանքներ անվանի երաժիշտներից: |
|
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն. մաս 2-րդՀաղորդումը շարունակում է անդրադառնալ Օպերային թատրոնի պատմությանը, երախտավորներին, ներկա գործունեությանը: Մեր տեսախցիկը հետաքրքիր կադրեր է որսացել կուլիսներում, համերգներից առաջ, փորձասենյակներում: |
|
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն. մաս 1-ինՀաղորդումն անդրադառնում է Օպերային թատրոնի պատմությանը, երախտավորներին, ներկա գործունեությանը: Մեր տեսախցիկը հետաքրքիր կադրեր է որսացել կուլիսներում, համերգներից առաջ, փորձասենյակներում: |
|
Երևանի պարարվեստի պետական քոլեջՇուրջ մեկդարյա պատմություն ունեցող Երևանի պարարվեստի պետական քոլեջը դասական և ժողովրդական պարի պրոֆեսիոնալ միակ կրթօջախն է Հայաստանում: Այն Ալ. Սպենիդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի դարբնոցն է համարվում: Մեր տեսախցիկը շրջել է քոլեջի փորձասենյակներով: |