Հին մահճակալի բրոնզե կտորները ձուլվում ու դառնում են ժամանակակից քանդակ, թղթի թափոնի մշակումից ստացված նոր թղթի վրա նկարիչը դաջում է աշխարհի տարբեր ժողովուրդների տառերը, էլեկտրականության ու մագնիսի փոշու հարաբերումից արվեստի գործ է ծնվում...
 Ծրագրի հեղինակը հետևում է ժամանակակից արվեստագետների ստեղծագործական ընթացքին` բացահայտելով գեղարվեստի տեխնոլոգիաները, նորարություններն ու նորամուծությունները:

Վլադիմիր Աբրոյան, երգիծանկարիչ


«Ես լիաթոք կարող եմ հինգ, վեց տարին մեկ ծիծաղել»,- ասում է հարյուրավոր երգիծանկարների հեղինակ Վլադիմիր Աբրոյանը: Նա 40 տարի աշխատել է «Ոզնի»-ում, տպագրվել «Կրոկոդիլ», «Նեդելյա», «Օգոնյոկ», «Սմենա», «Սովետսկի սոյուզ», «Moscow News», «Լիտերատուրնայա գազետա», «Սովետսկի սպորտ», «Ֆուտբոլ» թերթերում և ամսագրերում: Նկարիչը նաև բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների մասնակից է, այն եզակի երգիծանկարիչներից, որի աշխատանքները տպագրված են հեղինակավոր ամսագրերում:

Հասմիկ Ավետիսյան


Մեր տեսախցիկի առջև ստեղծագործում է Հասմիկ Ավետիսյանը: 

Ալբերտ Հակոբյան. ինքնախոստովանություն


Աչքս վեր բարձրացրի ու պատուհանիս ապակուն կարդացի՝ ելք: Վախեցա, շատ վախեցա: Հետո դուրս թռա: Անկումը հետաքրքիր չէր: Վերև բարձրացա. գույները տեսա...»: 
Ստեղծագործում է Ալբերտ Հակոբյանը: 
 

Վարդգես Սուրենյանց


Ութնամյա տղան իր առաջին գծանկարը ցույց է տալիս Հովհաննես Այվազովսկուն: Պատկերված էր Բախչիսարայի լքված պալատի Արցունքի շատրվանը: «Սա տղան ազգիս պարծանքը դառնալու է»: Այսպես մեծն Այվազովսկին օրհնում է ապագա նկարչին:

Սարգիս Համալբաշյան


Ստեղծագործում է Սարգիս Համալբաշյանը:

Հակոբ Հակոբյան. խոստովանություն


Մարդու հոգևոր կյանքի գոյության ապացույցն արվեստն է: Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան հոգու, և ոչ թե մարմնի արտահայտությունն է: Այնպես որ, հոգևոր կյանք ասելով՝ ամենից առաջ ես հասկանում եմ արվեստ: Նկարիչը՝ գույներով, երաժիշտը՝ ձայներով, քանդակագործը՝ քանդակելով, գրողը՝ պոեզիայով: Տեսնում ենք, որ մարդը ֆիզիկական երևույթ չէ միայն»: 
Ֆիլմում հնչում են հատվածներ նկարիչ Հակոբ Հակոբյանի՝ տարբեր տարիների հոդվածներից ու հարցազրույցներից: 

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան. նոթեր


Նկարիչ Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանը հայ մեծանուն դասական Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որդին է, ոչ պակաս տաղանդավոր, քան հայրն ու նկարչուհի քույրերը, սակայն քիչ լուսաբանված ու ճանաչված: Ֆիլմը հնարավորություն է` ճանաչելու ժամանակակից հայ յուրատիպ նկարիչներից մեկին` իր մտորումներով: Ֆիլմում հնչում են Վազգեն-Բաժբեուկ Մելիքյանի նոթերը: Կարդում է Տիգրան Պասկևիչյանը: Ֆիլմը պատրաստվել է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: