Արփենիկ ՆալբանդյանՆկարչուհի Արփենիկ Նալբանդյանին կարճ ուղի էր կանխորոշված, արվեստագետի կյանքը խլեց ծանր հիվանդությունը։ Այդուհանդերձ, Արփենիկ Նալբանդյանին վիճակված էր դառնալ իր ժամանակի ամենամարդասեր և արևոտ թեմաների արվեստագետներից մեկը։ Նաև վիճակված էր ժամանակավորապես մոռացվելու և կրկին բացահայտվելու մահվանից կես դար անց: |
|
Խենթի որդին՝ Արսեն Տեր-ՊողոսյանԱրսեն Տեր-Պողոսյանը Րաֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի՝ Սամսոն Տեր-Պողոսյանի որդին է: Նրա սխրանքը պակաս նշանակություն չի ունեցել հայ ժողովրդի կյանքում, քան հոր վիպականացված քաջագործությունները: Հենց Արսեն Տեր-Պողղոսյանն է ղեկավարել հայոց աշխարհազորը Բաշ Ապարանի հաղթական մարտերում: Սակայն, ի տարբերություն Խենթի, նրա որդու անունն ու գործը քչերին է հայտնի: |
|
Նիկիտա ԲալիևԴերասան, սցենարիստ, կոնֆերանսիե ու իմպրեսարիո Նիկիտա Բալիևին համարում են ռուսական էստրադայի հիմնադիրը: Նրա ստեղծած «Չղջիկ» թատրոնի համբավը դուրս էր եկել Ռուսաստանի տարածքից, տարածվել Եվրոպայում և օվկիանոսից էլ այն կողմ: Նրա կենդանության օրոք Բալիևին համարում էին աշխարհի ամենանշանավոր հայերից մեկը: |
|
Գրիգոր Մելիք-ԱվագյանՆրա կենսագրությունն ասես 20-րդ դարի վավերագրությունը լինի։ Երեսունից ավելի գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի ռեժիսորի անունն ու գործն այսօր հազվադեպ է հիշատակվում։ Մինչդեռ նրա ստեղծած «Ինչու է աղմկում գետը» կինոնկարն ամենահաճախ ցուցադրվողներից է հայկական հեռուտաալիքների էկրանին։ |
|
Արշակ Ֆեթվաճյան19-րդ դարը հայ ինքնության խզումների և բաժանումների ժամանակաշրջան էր: Արևմտահայ, արևելահայ եւ գաղութահայ մշակույթներում ի հայտ եկան նոր անուններ: Եղան արվեստագետներ, ում ստեղծագործություններն այդպես էլ քաղաքացիություն չստանալով» հայրենիքում՝ մնացին հանիրավի մոռացված: |