Վեհափառ Հայրապետն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակցող երիտասարդների


Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռում կազմակերպված դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների՝ հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հաղորդակցվելու հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Ծրագրի տևողությունը 21 օր է, տարբեր երկրներից ժամանած երիտասարդները ապրում և կրթվում են Մայր Աթռում:

Առաջին անգամ «Մանկության աշխարհ» ցուցահանդեսին մասնակցել է Նորքի Հայորդյաց տունը


Դեկորատիվ կիրառական արվեստի վեց դասարան է գործում Նորքի Հայորդյաց տանը՝ բատիկ, մաքրամե, գոբելեն, խեցեգործություն, գորգագործություն և փայտի փորագրություն։ Հայորդյաց տանը շուրջ 150 երեխա է սովորում: Այդպիսի դասարաններ գործում են բոլոր ութ Հայորդյաց տներում։ Սաները պարբերաբար մասնակցում են թեմատիկ ցուցահանդեսների:

 

Գեւորգյան հոգեւոր ճեմարան դիմորդների ընդունելության առաջին փուլն սկսվել է


Դիմորդները քննություն կհանձնեն հայոց լեզու, հայ գրականություն և հայ ժողովրդի պատմություն առարկաներից: Այս տարի ճեմարան դիմողներն ավելացել են։ 2016 թվականից սկսած՝ ճեմարանը ամբողջական եռաստիճան կրթություն է ապահովում՝ 4 տարի բակալավրիատ, 2 տարի մագիստարտուրա և 3 տարի ասպիրանտուրա: Հայաստանում Գևորգյան հոգևոր ճեմարանը աստվածաբանական բարձրագույն կրթություն տրամադրող միակ ԲՈՒՀ-ն է: Ընդունելության երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսից:

Երեւանում նշել են Սուրբ Աննա Եկեղեցու օծման տասնամյակը


Տասը տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում գտնվող Սուրբ Աննա եկեղեցին: Նոր եկեղեցին կառուցվել է 12-13 դարերի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ: Կիրակնօրյա պատարագից հետո Տեր և տիկին Հրայր և Աննա Հովնանյանների հիշատակին կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Այնուհետև «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսություն:

Հայորդյաց տների սաները երեխաների տոնն անցկացրել են Վարդենիսում


Հայորդյաց տների սաները տոնական համերգային ծրագրով շնորհավորել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ու տարածքի համայնքների երեխաներին: Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած համերգին մասնակցել են Երևանի, Էջմիածնի ու Աշտարակի հայրոդյաց տները: Հայորդյաց տների սաներն օրն ավարտել են դեպի Հայրավանք ուխտագնացությամբ:

 

Երեխաների տոնին Արաբկիրի Հայորդյաց տանը բեմ են բարձրացել մանկավարժներն ու ծնողները


Հանդես են եկել ազգային երգ ու պարի, գեղանկարչության, քանդակագործության, քանոնի, դհոլի դասարանների մանկավարժներն ու երգչախմբի խմբավարը: Որպես հյուր համարներ են ներկայացրել լատինաամերիկյան ու ժողովրդական պարախմբերը: Արաբկիրի հայորդյաց տունը այս նախաձեռնություններով փորձում է ջերմ ու դրական մթնոլորտ ստեղծել սաների համար:

 

Կայացել է հայ մեծանուն բարերար Ջերալդ Թրփանճյանին նվիրված հուշ երեկո


Թրբանճյանը մեծ ներդրում է ունեցել Մայր Աթոռի նորոգման և այլ եկեղեցաշինական ծրագրերում: Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն այսօր հոգևորականների դաստիարակության և կրթության կարևորագույն օղակներից մեկն է, որի զարգացման ու բնականոն գործունենության համար բարերարը ջանք ու եռադ չի խնայել: Բայցի այդ՝ նա 1995 թվականին Ամերիկյան համալսարանում հիմնել է Քաղաքականության վերլուծության Թրբանճյան կենտրոնը, որն այս տարի վերակազմավորվել է որպես Թրբանճյան հասարակական գիտությունների ինստիտուտ:
 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները մասնակցել են ուսումնական ժամերգության


«Հակաբացիլ շարականներ» է կոչվում ծրագիրը, որում ներգրավված են կրթահամալիրի հինգ դպրոցների սաները: Կրթահամալիրը, որպես հեղինակային այլընտրանքային մանկավարժություն իրականացնող ուսումնական հաստատություն, վերջին 8 տարում ուսումնական ծրագրում ներառել է մասնակցությունը ժամերգություններին: Առաջին դասարանից սկսած՝ երեխաները ծանոթանում են Կոմիտասի ավելի պարզ հոգևոր ու ժողովրդական երգերին, բարձր դասարաններում արդեն՝ ծրագիրը բարդանում է, սաները Նարեկացի, Շնորհալի, Եկմալյան են լսում ու երգում:

 

Արաբկիրի հայորդյաց տան սանը «Նարեկացի» արվեստի միությունում հանդես է եկել մենահամերգով


11 ամյա քանոնահարուհին սովորում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան քանոնի դասարանի առաջին սաներից է: Մասնակցել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում անցկացված «Արտ Մյուզիք» Արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին ու երկու անգամ իր տարիքային խմբում 1-ին կարգի մրցանակի արժանացել:

Երեխաների պաշտպանության օրը Գեղարքունյաց թեմի շուրջ 240 երեխա մասնակցել է «Պարի փառատոնի»


Փառատոնը կազմակերպել է «Կամուրջ» մշակութային կենտրոնը: ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի նախաձեռնած «Շարժական սոցիալական կենտրոն» ծրագրով երեխաները սովորել են պարել, նկարել և երգել: Համայնքային պատասխանատուների և թեմական առաջնորդների հետ գործակցաբար՝ ծրագիրն իրականացվում է հինգ սահմանամերձ մարզերում՝ Արարատում, Լոռիում, Շիրակում, Տավուշում և Գեղարքունիքում:

 

Օծվել է Գեղարքունիքի թեմի Մադինա գյուղի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցին


Չորս տավա շինարարությունից հետո հավատացյալների առջև իր դռներն է բացել Մադինայի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցին: Սրբավայրն օծվել է Գեղարքունիքի և Վիրահայոց թեմի առաջնորդներ ձեռամբ և թեմի քահանաների աղոթակցությամբ: Քահանա հայրերը ջրով, ապա գինով լվացել են առաքյալների անվանակիր սյուները, եկեղեցու սուրբ սեղանն ու մկրտության ավազանը: Նրանք սաղմոսներ երգելով, կենսատու մյուռոնով օծել են եկեղեցին և սրբագործված աղոթատանը հավատացյալների հետ միասին հնչեցրել առաջին Հայր Մերը:

 

Համբարձման տոնը երիտասարդները Թումոյի այգում նշել են ազգային երգ ու պարով


Սուրբ պատարագից հետո երիտասարդները տոնը շարունակել են ազգային երգ ու պարով, ժողովրդական խաղերով՝ հյուսել են ծաղկեպսակներ և վիճակ են գցել։ Միջոցառմանը հանդես է եկել Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը: Երիտասարդները ներկաներին տոնի ուտեստներ են հյուրասիրել՝ կաթնապուր, գաթա։