|
|
Մեկնարկեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 18-րդ փառատոնը«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 18-րդ փառատոնը մեկնարկեց մարտի 26-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգաշրջանի բացումը նշանավորվեց աշխարհահռչակ երաժիշտներ Պինկաս Ցուկերմանի և Ամանդա Ֆորսայթի ելույթով Հայաստանի ազգային ֆիլհամոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր`Էդուարդ Թոփչյան): |
|
|
Տաթևի և Շինուհայրի վանական երգչախմբերի համերգը «Նարեկացի» արվեստի միությունումՄարտի 26-ից ապրիլի 1-ը համերգային շրջագայությամբ Երևանում էին Տաթևի և Շինուհայրի վանական երգչախմբերի անդամները: Տաթևի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանի հետ այցի ընթացքում խմբերը ելույթ են ունեցել Երևանի Սբ. Երրորդություն, Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցիներում, Մայր Աթոռում, Էջմիածնի վանքերում, մասնակցել են հոգևոր արարողությունների: Ամփոփիչ համերգը «Նարեկացի» արվեստի միությունում էր: |
|
|
Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» գրքի շնորհանդեսը«Զանգակ» գրատանը կայացել է ամերիկացի հայտնի գրող Ջոն Սթայնբեքի «Ցասման ողկույզները» հայերեն հրատարակության շնորհանդեսը: |
|
|
Ուխտագնացություն Խոր Վիրապ`ի հիշատակություն Լուսավորչի չարչարանքներիԱրարատյան հայրապետական թեմի երիտասարդական միությունների ու հավատացյալ համայնքի անդամները ուխտագնացության մեկնեցին Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Բուրաստանի Ս. Հակոբ Մծբնա հայրապետի եկեղեցի և Խոր Վիրապ` Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության առիթով: |
|
|
Ավետման տոնը Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԱպրիլի 7-ին Հայ եկեղեցին նշում է Ասվածածնի Ավետման տոնը: Այսօր բացվեցին Մեծ Պահքի ընթացքում փակված խորանների վարագույրները և մատուցվեց տոնական պատարագ: |
|
«Բարսեղ Թումանյան և ընկերներ» համերգային երեկոն՝ օպերային թատրոնի բեմումՆշանավոր օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը Երևանում է: Ապրիլի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Բարսեղ Թումանյան և ընկերներ» խորագրով համերգը: |
|
|
Սերբ նկարչուհի Միրյանա Տոմաշևիչի աշխատանքների ցուցահանդեսը ԵրևանումԺողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց սերբ գրաֆիկ-նկարչուհի Միրյանա Տոմաշևիչի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: |
|
|
Ավագ ուրբաթը Ջրվեժի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցումՀայ առաքելական բոլոր եկեղեցիներում Ավագ ուրբաթ օրը զետեղվում է Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը: Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցին մարդաշատ էր նաև Ավագ ուրբաթ օրվա հիշատակության արարողություններին: |
|
|
Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական երգերը՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի նախաձեռնությամբ ապրիլի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Երդվում եմ քեզ, իմ երկիր» բարեգործական համերգը` նվիրված ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին: |
|
|
Արցախի պետական ջազ նվագախմբի առաջին համերգը ԵրևանումԱպրիլի 8-ին տեղի ունեցավ «Ջազը հանուն խաղաղության» խորագրով համերգային ծրագիրը: Արցախի պետական ջազ նվագախումբն առաջին անգամ էր մենահամերգ ունենում Երևանում: Նվագախմբին միացել էին «Մալխաս Ջազ բենդն» ու Արմեն Հյուսնունցը: |
|
|
Ճրագալույցի պատարագ Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցումՄայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցին լի էր հավատացյալներով: Ամեն տարվա պես ճրագալույցի պատարագին ներկա էր նաև երկրի նախագահը, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այրեր: |
|
Հայաստանի քաղաքաշինությունը՝ Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի ցուցահանդեսումԱլ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ապրիլի 11-ին բացվել է «Պատմություն դարձած ժամանակը» խորագրով ցուցահանդես, այն ներկայացնում է XX-XXI դարերի Երևանի և Հայաստանի մյուս բնակավայրերի քաղաքաշինությանը, ճարտարապետությանը վերաբերող, թանգարանի արխիվում առկա նյութերի մի մասը: |

