Ջուր անապատում


ԱԴՐԻԱՆԱ - Էս ինչու՞ են գոռգոռում, Մովսեսից ի՞նչ են ուզում ԳՈՌ - Ծարավ են, ջուր են ուզում ԱԴՐԻԱՆԱ - Բայց անապատում որտեղի՞ց ջուր: ԳՈՌ - Մովսեսը գիտի, որ Աստված մի բան կանի: ԱԴՐԻԱՆԱ - Բայց իսկականից կանի՞:

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ավստրալիա


Հունվարի 30-ին Գարեգին Բ  Ամենայն հայոց կաթողիկոսը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդի և թեմական խորհրդի հրավերով, հովվապետական այցով մեկնեց Ավստրալիա:

Ամենայն հայոց հայրապետի այցը Իտալիա


2018թ. հոկտեմբերի 21-ին Միլանի Ս. Քառասուն մանկանց հայկական եկեղեցում հայրապետական պատարագ էր: Համայնքը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ միասին, տոնախմբում էր եկեղեցու կառուցման 60-ամյակը: 
Հայրապետական պատվիրակության կազմում էին Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Վեհափառ հայրապետը հանդիպեց նաև Հռոմի հայ համայնքի հետ: 
Հոկտմեբերի 24-ին տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպումը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ: 
Երկու գահակալների պայմանավորվածության համաձայն, Հայ եկեղեցին այսուհետև մշտական ներկայացուցիչ կունենա Վատիկանում: 
 

Լազարյաններ


Ցարական Ռուսաստանում Լազարյանները հայտնի էին իբրև բարերարներ, ազգային ու պետական պաշտոնյաներ: Նրանց միջնորդությամբ են կառուցվել ռուսական երկու մայրաքաղաքների առաջին հայկական եկեղեցիները: Ձեռնարկներից ամենանշանակալին Լազարյան եղբայրների ջանքերով 1815թ. հիմնված Լազարյան ճեմարանի բացումն էր: Այս կրթօջախը հետագայում վերաճել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի, որն էլ դարձել է  ռուսական արևելագիտության հիմնաքարերից մեկը: Շուրջ մեկուկես դար այստեղ կրթության հնարավորություն են ստացել հայ և ռուս ականավոր գրողներ, մշակութային գործիչներ, բանասերներ ու պատմաբաններ։  

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի արտագնա նիստը ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում


Նոյեմբերի 1-ից 3-ը Բըրբենքում, ԱՄՆ-ի հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում ընթանում էր Ս. Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական արտագնա նիստը: Օրակարգում ընդգրկված էր ԳՀԽ կանոնադրության նախագծի քննարկումը, Հայ եկեղեցու վարչակազմակերպական գործունեության բարելավմանն ուղղված ծրագիրը, որը կյանքի է կոչելու «Դավիդյան» հիմնադրամի նախագահ Ասո Դավիդյանը՝ համաշխարհային հեղինակություն ունեցող «Մըկքենզի» ընկերության հետ համատեղ:

Լոս Անջելեսում ԳՀԽ նիստն անդրադարձել է երիտասարդության տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերին


Նոյեմբերի 1-ից Լոս Անջելեսում, ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդարանում աշխատանքն սկսեց Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստը: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016թ նոյեմբերին  ԱՄՆ արևելյան թեմում կայացած Գերագույն Հոգևոր խորհրդի նիստում Նորին Սրբության օրհնությամբ որոշվեց 2018 թվականը հռչակել երիտասարդության տարի: ԳՀԽ անդամները անդրադարձան երիտասարդության տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերին, դրանց ժամանակացույցին և կազմակերպչական խնդիրներին: 

Նոյեմբերի 1-ից Լոս Անջելեսում աշխատանքն սկսեց Գերագույն հոգևոր խորհրդի նիստը


Նոյեմբերի 1-ից Լոս Անջելեսում, ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդարանում աշխատանքն սկսեց Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստը: Արդեն չորրորդ անգամ այս կառույցն իր նիստերը գումարում է ոչ թե Սուրբ Էջմիածնում, այլ թեմերում: Նախորդ արտագնա նիստեը տեղի են ունեցել Ստեփանակերտում, Նյու-Յորքում և Մոսկվայում:

Ռուսաց լեզվի ակադեմիան բարձրագույն պարգև հանձնեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին


Ռուսաց լեզվի ակադեմիայի  բարձրագույն պարգևը՝ «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը հանձնվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Նյու Յորքում տեղի ունեցավ Հայ եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը


Մի քանի օր է, ինչ Ամենայն հայոց հայրապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ, Նյու Յորքում է, որտեղ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում ժողովներ է անցկացնում. սկզբում՝ Հյուսիսային Ամերիկայի երեք՝ Արևելյան, Արևմտյան և Կանադայի  թեմերի  թեմական խորհուրդների դիվանների և Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական մարմնի անդամների, իսկ վերջին օրերին՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Առաջին անգամ է Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով գումարում Միացյալ Նահանգների Արևելյան թեմում: 

Եկեղեցական կյանք 04.11.2016 հատուկ թողարկում Նյու Յորքից


Մի քանի օր է, ինչ Ամենայն հայոց հայրապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ, Նյու Յորքում է, որտեղ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում ժողովներ է անցկացնում. սկզբում՝ Հյուսիսային Ամերիկայի երեք՝ Արևելյան, Արևմտյան և Կանադայի  թեմերի  թեմական խորհուրդների դիվանների և Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական մարմնի անդամների, իսկ վերջին օրերին՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Առաջին անգամ է Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով գումարում Միացյալ Նահանգների Արևելյան թեմում: