Մի քանի օր է, ինչ Ամենայն հայոց հայրապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ, Նյու Յորքում է, որտեղ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում ժողովներ է անցկացնում. սկզբում՝ Հյուսիսային Ամերիկայի երեք՝ Արևելյան, Արևմտյան և Կանադայի թեմերի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական մարմնի անդամների, իսկ վերջին օրերին՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Առաջին անգամ է Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով գումարում Միացյալ Նահանգների Արևելյան թեմում:
Շարք: Եկեղեցական կյանք
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մանյա Ղազարյան
,
Հեղինակ Նելլի Ռաֆայելյան,
Օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյան2016-11-04T21:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար