Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը


Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի առիթով այս օրերին Հայաստանում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Փայլանին ընդունեց Ամենայն հայոց հայրապետը:

Խաչվերացի տոնական բաց պատարագ՝ զորամասում


ՊՆ զորամասերից մեկում Խաչվերացի տոնի առիթով բացօթյա պատարագ մատուցեց հակաօդային պաշտպանության զորքերի հոգևոր սպասավոր Տ. Կորյուն ավագ քահանա Կարապետյանը: 

Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը


Սեպտեմբերի 11-ին մեկնարկեց Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ միաժամանակ ազդարարելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանի բացումը: 

«Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը


Սուրբ Գայանե վանքի հարևանությամբ բացվեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի նոր մասնաշենքը: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց դպրոցի նորակառույց շենքի օրհնության կարգը: Նորին Սրբությունը օրհնեց բարերար Էդուարդո Էօրնեկյանին, ապա՝ Վեհափառը և բարերարը հատեցին դպրոցի մուտքի ժապավենը:
 

Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը` Հայաստանում


Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց «Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» խորագրով ցուցահանդես:

Մեկնարկել է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 6-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը


Հարիսայի համտեսով Բյուրականի «Տոնացույց» կենտրոնում մեկնարկեց «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 6-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը: 

Ղպտի եկեղեցու եպիսկոպոսն ու ուխտավորները՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ղպտի ուղղափառ եկեղեցու ԱՄՆ հարավային շրջանի թեմի առաջնորդ Յուսեֆ եպիսկոպոսի գլխավորությամբ մի խումբ ղպտի հավատացյալներ Հայաստան էին եկել ուխտագնացության: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նրանց հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հայոց հայրապետն օրհնեց ղպտի ուխտավորներին և Տիրոջ ողորմությունը խնդրեց Եգիպտոսում ապրող ղպտիների համար: 

Ստամբուլահայ դպրոցների վիճակը՝ Գևորգ Հակոբյանի գրքում


Ստամբուլահայ ուսումնական կյանքի խնդիրների մասին է պատմում պոլսահայ, ամերիկաբնակ մտավորական Գևորգ Հակոբյանի «Պատմութիւն իսթամպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատութիւններու» գիրքը, որն արդեն ներկայացվել է Թուրքիայում և Միացյալ Նահանգներում։ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ գրքի հայաստանյան շնորհանդեսը։ 

Բացվեց պրոֆեսոր Մանուկ Մալխասյանի հուշատախտակը


Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանուկ Մալխասյանի անունը քչերիս է ծանոթ: Նա, սակայն, մեծ ներդրում է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտի կայացման գործում: Օգոստոսի 27-ին Մաշտոցի պողոտա 9 հասցեում բացվեց Մանուկ Մալխասյանի հուշատախտակը: Շուրջ 20 տարի գիտնականն ապրել ու ստեղծագործել է այդ տանը:

Մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը


Օգոստոսի 25-ին Երևանի Կարապի լճի տարածքում տրվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնի մեկնարկը: Ծրագրում ընդգրկվել է 25 երկրի 42 ֆիլմ: Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև կինովավերագրող Արա Վահունու ֆիլմերը:

Դողսի Ս. Ստեփանոս եկեղեցու զանգի և խաչերի օծումը


Արմավիրի մարզի Դողս գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու զանգը, գմբեթի և զանգակատան խաչերն օծվեցին Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Եկեղեցին վերաբացվել է 2015 թվականին:

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները Մայր Աթոռում


Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Նախարարին ուղեկցում էր Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Հայոց հայրապետի օրհնությունը ստանալու էին եկել Հայաստանի և արտերկրի ռազմական ուսումնական հաստատությունների 2016-2017 ուս. տարվա շրջանավարտները: Ապագա սպաների օրհնության արարողությունը տեղի ունեցավ Մայր տաճարում: