|
|
Սահմանամերձ Մովսես գյուղի տոնըՕգոստոսի 12-ը Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղի համար տոնական էր: Մի քանի տարի է, ինչ մովսեսցիները օգոստոսի երկրորդ կիրակին նշում են որպես գյուղի տոն: Ամառվա այս շրջանն են ընտրել, որպեսզի գյուղում լինեն նաև Սփյուռքում բնակվող մովսեսցիները: |
|
|
Սուրբ Աստվածածնի վերափոխան տոնական պատարագ զինվորների համարՄեր նկարահանող խումբն այցելել էր ՊՆ զորամասերից մեկը: Այստեղ Խաղողօրհնեքի տոնական պատարագ մատուցեց Հակաօդային պաշտպանության զորքերի հոգևոր սպասավոր Կորյուն քահանա Կարապետյանը: |
|
|
Աստվածածնի վերափոխման պատարագ և տոնախմբություն ՍաղմոսավանքումՍուրբ Աստվածածնի վերափոխման տոնին Սաղմոսավանքն ու համալիրի տարածքը լի էին տեղացիներով ու զբոսաշրջիկներով: Տոնը կրկնակի էր. այս տարի Վերափոխման տոնի հետ էր համընկել Սաղմոսավանքի ուխտի օրը: |
|
|
«Հաղարծնի շաբաթ» փառատոնը մեկնարկել էՕգոստոսի 7-ին մեկնարկած «Հաղարծնի շաբաթ» փառատոնը կշարունակվի մինչ օգոստոսի 13-ը: Համալիրի տարածքում կգործեն կավագործության, գորգագործության, խաչքարագործության, մանրանկարչության, մետաքսանկարչության արհեստագործական խմբակներ, կկազմակերպվեն հոգևոր ֆիլմերի դիտում-քննարկումներ, ազգային երգ ու պարի բացօթյա դասեր: |
|
|
Օգոստոսի 7-13-ը կանցկացվի «Հաղարծնի շաբաթ» փառատոնըՀաղարծնի վանական համալիրի տարածքը մեկ շաբաթով կվերածվի կենդանի քաղաքի: Օգոստոսի 7-13-ն այստեղ կանցկացվի «Հաղարծնի շաբաթ» հոգևոր և կիրառական մշակույթի փառատոնը, որի նպատակն է հայաստանցիներին ու օտարերկրացիներին ներկայացնել Հաղարծնի հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը մեր մշակույթի զարգացման գործում: |
|
|
Վարդավառի նախատոնակը Մանկական զբոսայգումՀուլիսի 22-ին Վարդավառի նախատոնակի մասնակիցները երգ ու պարով ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց շարժվեցին դեպի Մանկական զբոսայգի։ Տոնական տրամադրությունն ապահովում էին «Մասունք», «Վարք հայոց», «Վան», «Վերադարձ», «Զարթոնք» և «Նուբար» ազգագրական երգի-պարի խմբերը: |
|
|
Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը՝ «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաների շարքում«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին է ներկայացվել 15 ֆիլմ: Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա էր նաև մեր նկարահանող խումբը։ |
|
|
Գործիքավորվել և մշակվել է «Մի փունջ Քեսաբի ժողովրդական երգերից»Քեսապի ազգագրական երգերը գործիքավորվել և մշակվել են։ |
|
|
Օծվեց Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցին2012 թվականից Եղվարդի Սուրբ Սարգիս մատուռի հարևանությամբ նոր եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքներ էին սկսվել: Կառուցումն ավարտված է և հուլիսի 15-ին Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ եկեղեցին օծվեց և անվանակոչվեց հարակից մատուռի անվամբ՝ Սուրբ Սարգիս: Օծման արարողությանը ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը: |
|
|
«Վերջին երազանք կամ GAME OVER» ֆիլմի պրեմիերան
«Ի՞նչ էր փնտրում երեկվա գաղթականը մի երկրում, որը Հայաստան էր, բայց ամբողջը չէր, ցավոք, բնօրրան էր, բայց ծննդավայր չէր, ավաղ, պետություն էր, բայց սեփական չէր՝ հանգամանքների բերումով»:
Տիգրան Պասկևիչյանի «Վերջին երազանք կամ GAME OVER» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Հոդված 3» ակումբում։
|
|
|
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը՝ ծիրանօրհնեքով
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ տրվեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի ոչ պաշտոնական մեկնարկը:
«Մոսկվա» կինոթատրոնի բակում ավելացավ ևս երեք աստղ: Բացվեցին կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի Յուրի Երզնկյանի և, օպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը:
|
|
|
Գևորգյան ճեմարանի 30 սան մեկ ամսով հոգևոր սպասավորություն կիրականացնեն ՀՀ և Սփյուռքի թեմերումԳևորգյան հոգևոր ճեմարանի 30 սան մեկ ամիս հոգևոր սպասավորություն կիրականացնեն Հայաստանի և Սփյուռքի թեմերում: Ընտրվել են բակալավրի վերջին լսարանի և մագիստրատուրայի ուսանողները, հիմնականում՝ Գործնական աստվածաբանության հոսքից: |