Արևային կայան կգործի Ս. Էջմիածնի տարածքում


Սուրբ Գայանե եկեղեցու հարակից 2հա հողատարածքում մինչև տարեվերջ կտեղադրվի 1 մեգավատ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Դրա հարևանաությամբ կգործի արևային պարկը, որտեղ կլինեն արևային տոխնոլոգիաների համադրություններ, լիցքավորման կետեր, լույսեր և այլն նորարաություններ: Իսկ Մայր Աթոռի տարածքում արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են: «Եղիցի լույս» ծրագրի նախաձեռնությունը «Թունյան» հիմնադրամինն է, որը և հոգում է ամբողջ ֆինանսական ծախսերը:  
 

«Առաջին Տաթևիկ» համերգ-ներկայացումը՝ Օպերային թատրոնի բեմում


Ճանաչված օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին էր նվիրված «Առաջին Տաթևիկ» համերգ-ներկայացումը, որը տեղի ունեցավ մայիսի 20-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մարգարիտ Բարանկիցեն, Թոմ Քաթինան և «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչները՝ Ս. Էջմիածնում


«Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, այս տարվա նոմինանտներից Թոմ Քաթինան, «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչները մայիսի 25-ին հանդիպեցին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

Ջանգյուլումը Մեղրաձորում


Արագածոտնի մարզի Մեղրաձոր գյուղում Համբարձման տոնի ժողովրդական ծես անցկացրին «Կէան» հայ ժողովրդական մշակույթի ուսումնա֊գործնական կենտրոնն ու Մեղրաձորի մշակույթի տունը՝ համատեղ ջանքերով:

Տուրիզմի, աղբի և սնոտիապաշտության արանքում


Հայաստանում «Մաքուր Հայաստան» ծրագրի տվյալներով հաշվվում է մոտ 40,000 պատմամշակութային վայր, որոնք զբոսաշրջության համար հետաքրքիր են: Սակայն տեղացիները և այցելուները հաճախ բողոքում են այս տարածքների աղտոտվածությունից: Պատմամշակութային կոթողների, հին վանքերի ու եկեղեցիների տարածքում աղբից զատ, ծառերի վրա թաշկինակներ և այլ լաթեր են կապած: Հոգևորականները սա համարում են սնոտիապաշտություն, բնապահպանները՝ աղտոտում: Մեկնաբանում է տեսանյութը: 
 

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի անցկացվեց մայիսի 20-ին


Աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարաններ մայիսի 20-ին բաց էին մինչև կեսգիշեր: Այս տարվա ակցիան ընթանում էր «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո: Հայաստանից 113 թանգարան էր մասնակցում «Թանգարանային գիշերվան»:  

Ալեքսանդր Մալոֆեև. 15-ամյա դաշնակահարը ելույթ ունեցավ Հայաստանում


Պատանի դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրն էր։
 

«Կանդուկո» ներառական պարային խմբի ներկայացումները Երևանում


Մարտի 16-ին և 17-ին հայաստանյան հանդիսատեսին յուրօրինակ խորեոգրաֆիայով ներկայացավ Միացյան Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խումբը:

Երևանում բացվեց «Տոլստոյը կյանքում» խորագրով ցուցահանդեսը


Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվել է «Տոլստոյը կյանքում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը:

Միջինքի օր. մի քիչ ջերմություն երեխաներից՝ մեծերին


Սովորաբար տատիկներն են գուլպա գործում թոռնիկների համար: Այս անգամ դերերը փոխվել էին: Աշտարակի հայորդյաց տան երեխաները գուլպաներն էին բերել տարեցներին: Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչների հետ երեխաների հանդիպման առիթը Միջինքն էր:

Առաջին անգամ ացկացվեց «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը


Մարտի 25-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Նախաձեռնողը Մշակույթի նախարարությունն էր:

«Արտավազդ» 26-րդ մրցանակաբաշխություն


Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին «Արտավազդը» 26-րդ անգամ ամփոփեց տարվա հետաքրքիր թատերական աշխատանքները: