Սիրիահայերի համար անվճար բուժօգնության ծրագիր է իրականացվում


Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, «Իզմիրլյան» հիմնադրամն ու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը սիրիահայերի համար անվճար բուժօգնության ծրագիր են իրականացնում:  
 

Արգենտինական տանգոյի երեկո «Ա. Խաչատրյան» համերգասրահում


Տանգոյի շաբաթ Երևանում, հոկտեմբերի 9-ից 14-ը. արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին, պարողներ Խորխե Մենդոսան և Սեսիլիա Մասսեն՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Նոր կտակարանը թարգմանվել է ժեստերի լեզվով


Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Նոր Կտակարանը՝ ժեստերի լեզվով» տեսասկավառակի շնորհանդեսը: 128 հոլովակներում լսողության խնդիր ունեցողները ժեստերի լեզվով ներկայացնում են Մանուկների Աստվածաշնչի Նոր կտակարանի հատվածը:

Ավարտվեց 15-րդ «Հայֆեստը»


«Հայֆեստ» 15-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի հոկտեբերյան 8 օրերի ընթացքում հանդիսատեսին առաջարկեց 12 բեմահարթակում դիտել ավելի քան 50  ներկայացում 20 տարբեր երկրներից:

Երևանում մեկնարկեց ճարտարապետության և քաղաքաշինության միջազգային փառատոնը


Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված «Ստեղծելով պատմություն» ցուցահանդեսով մեկնարկեց «Ճարտարապետության շաբաթ»  փառատոնը: Ճարտարապետության և քաղաքաշինության միջազգային այս փառատոնն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: 
 

Երաժշտական և արվեստի դպրոցների համար նախատեսված գրականությանը


Երաժշտական և արվեստի դպրոցների համար նախատեսված գրականության թարմացման գործով 2009-ից զբաղվում է Մշակույթի նախարարությանը կից գործող «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը: Տեսանյութն անդրադառնում է այդ գրականությանը և առկա խնդիրներին: 

Հայոց հայրապետն ընդունեց Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը


Սեպտեմբերի 26-ին Լևոն Արոնյանը երկրորդ անգամ դարձավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողը: Նախորդ գավաթը Արոնյանը նվաճել էր 2005թ.-ին: Հոկտեմբերի 7-ին Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոիլի հետ եկել էր Մայր Աթոռ Ս. Էջմիածին ստանալու Հայոց հայրապետի օրհնությունը:

Թավջութակահար Ալեքսանդր Կնյազևի առաջին ելույթը Հայաստանում


Օպերային թատրոնում սեպտեմբերի 27-ին ելույթ ունեցավ ռուս թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը: Երաժիշտն առաջին անգամ էր Հայաստանում: 

Արվեստը՝ բիզնես գաղափարի հիմքում


Հայաստանյան երկու՝ «Արտույտ» և «Արդեան» ընկերությունները արտերկրում հայտնի museum shop-ի օրինակով բիզնես են սկսել: Վզկապների և կիրառական նշանակության այլ իրերի վրա արտապատկերվում են հայտնի գեղանկարներ, հայ մշակույթի նմուշներ՝ դիզայներական լուծումներով և նոր տեխնոլոգիաների կիրառությամբ:  

Մեկնարկեց 15-րդ «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը


Երևանում 15-րդ անգամ մեկնարկել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը:

Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտած սարկավագները ստացան դիպլոմներ


Սեպտեմբերի 30-ին՝ սուրբ Գևորգ Զորավարի տոնի օրը Գևորգյան հոգևոր ճեմարանում հանձնեցին 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմները: Օրը պատահական չէր ընտրված: Քրիստոնեության համար նահատակված այս սրբի  անունով է  Գևորգ Դ երջանկահիշատակ կաթողիկոսը կոչել հոգևոր ճեմարանը:
 

ՀԲԸՄ-ում բացվեց «Երեք գույն» խորագրով ցուցահանդեսը


Հայաստանի ժամանակակից նկարիչների գործերը սեպտեմբերի 20-ից մեկ ամիս շարունակ կցուցադրվեն Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում: Ցուցադրությունը նվիրված է ՀՀ անկախության տարեդարձին: