Ճեմարանում մեկնարկում է ասպիրատնական կրթությունը


Գևորգյան ճեմարանի պատմության մեջ առաջին անգամ բացվում է ասպիրանտական լսարան: Հուլիսի 2-ին հանձնաժողովի անդամները քննույթուն-հարցազրույցի ընթացքում լսեցին 7 թեկնածուներին:

«Կենտավր»


«Կենտավր»-ում մարդիկ և կենդանիները օգնում են իրար ու միասին հաղթահարում են առողջական և հոգեբանական խնդիրները: Այստեղ ապրում են ձիեր, շներ, կատուներ: Թերապիստներն ու աշխատակիցները կամավոր են աշխատում: Ուշիում գտնվող այս կենտրոնը Հայաստանում առաջին և միակ կենդանաթերապիայի վայրն է: 

Սկաուտական 11-րդ բանակումի հյուրը Ամենայն հայոց հայարպետն էր


Հուլիսի 19-ից մեկնարկած սկաուտական բանակումի փակման արարողությանը ներկա էր նաև Ամենայն հայոց կաթողիկոսը: Վեհափառը խոսեց պատմության ընթացքում հայությանը միավորող հոգևոր և մշակությաին արժեքների մասին, որոնց ապավինած՝ հաղաթահարել ենք բոլոր փորձությունները: Նաև նշեց, որ 2018 թվականը դեռ մեկ տարի առաջ որոշել են հռչակել Երիտասարդության տարի և հորոդրել են թեմական առաջնորդներին՝ խրախուսել երիտասրաների այցը Հայաստան: 

Սփյուռք՝ համախմբվելով եկեղեցու շուրջ


Գիտե՞նք արդյոք, թե ինչպես է ընթանում կյանքը սփյուռքի հայկական համայնքերում, ինչ դժվարություններ, խնդիրներ ու հաջողություններ ունեն նրանք: Հուլիսի սկզբին 400 հայ երիտասարդ 20 երկրից 5 օր Հայաստանում էր: Առիթը Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման հավաքն էր: Երիտասարդներից մի քանիսի հետ փորձել են բացահայտել նրանց համայքների խնդիրները: 

Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալական կենտրոնը նոր շենք կունենա


2019-ի ապրիլին պատրաստ կլինի Տավուշի թեմի առաջնորդարանի և «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի շենքը: «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի գործունեությունը թեմը նախաձեռնել է 3 տարի առաջ: Կենտրոնն ունի 100-ից ավելի շահառու՝ մեծամասամբ անապահով ընտանիքների երեխաեր: Կենտրոնի երեխաները հաճախում են մշակությաին տարբեր խմբակներ, վերջերս բացվել է նաև մանկապատանեկան երգչախումբ:

Հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի՝ «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում


«Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում հուլիսի 13-ին բացվել է 11 հայ ժամանակակից աբստրակցիոնիստների ցուցահանդես:

Կինոնախագծերի շուկա՝ այս տարվա «Ոսկե ծիրանի» շրջանակում


"Rendezvous at AGBU" կինոգործիչների հետ հանդիպումները այս տարվա «Ոսկե ծիրանի» նոր` GAIFF Pro ծրագրի մաս են  կազմում: Հարթակը տարբեր բաղադրիչներ է ներառում, որից ամենակարևորը, ըստ ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանի՝  C2C շուկան է՝ նախատեսված Կովկասի 5 երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի համար: Նապատկն է օգնել սկսնակ կինոգործիչներին՝ զարագնելու իրենց ֆիլմերի նախագծերը: 

Համահայկական երիտասարդական հավաքի վերջին օրը


Հուլիսի 8-ը «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ էջմիածին» հավաքի վերջին օրն էր: 
Այն համընկավ Պայծառակերպության տոնի հետ: Տոնական պատարագը Երևանի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցեց Հովնան սրբազանը: Պատարագին Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ մասնակցում էր Վեհափառ հայրապետը: Նա վարդաջրով ցողեց հավատացյալներին և օրհնեց նրանց: Հավաքի վերջին օրը երիտասարդներն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:
 

Հայ եկեղեցու երիտասարդաց միավորման անդամները հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառ հայրապետի հետ հյուր էր գնացել Հայ եկեղեցու երիտասարդաց միավորման նախաձեռնած համահայկական երիտասարդական հավաքի հրաժեշտի ընթրիքին: 

«Դեպի հայրենիք, դեպի Սուրբ էջմիածին» երիտասարդական հավաքի 4-րդ օրը


Ծաղկաձորում շարունակվում է աշխարհի 20 երկրից ժամանած 400 երիտասարդների «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրով հավաքը: 
Մինչ հավաքի 4-րդ օրվա հյուրերին հանդիպելը, Մաղաքիա աբեղա Պէսքիսիզեանը հավատացյալ երիտասարդներին փոխանցվեց Պոլսո պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ողջույնի խոսքը: 
 

«Թզուկ-մզուկը»՝ Խարբերդի մանկատան երեխաների համար


Մայր Աթոռի սոցիալական ծառայության նախաձեռնությամբ Խարբերդի մասնագիտացված մանկատան 40 երեխա հուլիսի 3-ին եկել էր դիտելու «Թզուկ-Մզուկը» ներկայացումը: 

«Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի մեկնարկը


«Դեպի հայրենիք, դեպի Սուրբ էջմիածին» խորագրով հավաքը միավորել է 20 երկրից ժամանած 400 հայ երիտասարդի: Հուլիսի 4-ին Մար Աթոռից մեկնարկեց համահայկական երիտասարդական հավաքը, որը կազմակերպել է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորումը: Երիտասարդները ծրագրի մեկնարկին եկել էին հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոսին և ստանալու հայրապետական օրհնություն: