Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում այսօր ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին: Վեհափառ հայրապետը հետաքրքրվեց համայնքի կյանքով, հայկական վարժարանների գործունեությամբ, գաղութի առջև ծառացած խնդիրներով:
 

Ցեղասպանությունը հաշմանդամություն ունեցող անձանց աչքերով


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր բացվեց «Ցեղասպանությունը հաշմանդամություն ունեցող անձանց աչքերով» խորագրով ցուցահանդես-մրցույթը: Հաշմանդամություն ունեցող 15 ստեղծագործող նախապես ներկայացրել էր շուրջ 40 աշխատանք, ցուցադրության համար ընտրվել էր 23-ը: 
 

Այսօր Ավագ երեքշաբթի է


Ավագ երեքշաբթին տասը կույսերի հիշատակության օրն է: Այդ օրը մեր բոլոր եկեղեցիներում պատմվում է հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի մասին առակը: Այն հիշատակել է Մատթեոս ավետարանիչը:
 

Նոր ներկայացում Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ «Անմահների երկիրը»


Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկը համալրվեց «Անմահների երկիրը» բեմադրությամբ:
 

Մայր Աթոռի գեղանկարչական հավաքածուն համալրվեց մշակութային բացառիկ արժեքով


Ֆրանսիացի անվանի գեղանկարիչ Նիկոլա դե Լաղժիյեղի կտավը այսուհետ կհամալրի Մայր Աթոռի գեղանկարչական հավաքածուն: Միլան կատարած հովվապետական այցի ժամանակ այդ ստեղծագործությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին է նվիրաբերել Սուրբ Էջմիածնի բարերար Մարի Մնդիկյան-Հյուսիսյանը: 
 

«Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը նվիրված էր Կոմիտասի 150-ամյակին


«Գեղարդ» երգեցիկ խմբի մասնակցությամբ կայացած համերգը նվիրված էր Կոմիտասի 150-ամյակին: Համերգն ուղեկցվում էր խմբի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Մհեր Նավոյանի դասախոսությամբ:
 

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն ամփոփեց թատերական տարին


Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հանդիպատեղի էր դարձել մայրաքաղաքի և մարզերի թատրոններից եկած դերասանների ու բեմադրիչների համար: Նրանց մեկ վայրում էր հավաքել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը:
 

Տ. Ղազար քահանա Պետրոսյանի դասախոսությունը ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետում


Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հյուրը Տ. Ղազար քահանա Պետրոսյանն էր: Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվն ինքն էլ 25 տարի առաջ այս ֆակուլտետի ուսանող է եղել: Տեր հայրը էվոլյուցիոն տեսության և երկրաբանական գիտության հակասությունների մասին դասախոսություն կարդաց ֆակուլտետի դասախոսների և ուսանողների համար:
 

Խոկման արարողություն՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում


Մեծ պահքի ընթացքում մեր եկեղեցիներում պարբերաբար տեղի են ունենում խոկման արարողություններ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում խոկման արարողությունից առաջ հավատացյալները լսեցին հոգևոր հոր՝ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի քարոզը՝ քառասնօրյա պահեցողության շրջանում քրիստոնյայից ակնկալվող վարքի ու գործերի մասին:
 

Քահանաները փաստում են՝ պահք պահողների թիվը տարեցտարի մեծանում է


Ի՞նչ հարցեր են հավատացյալներն ավելի շատ ուղղում քահանաներին Մեծ պահքի ընթացքում:  
 

Մալթայի երաժշտության օրեր՝ Հայաստանում


«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի նախաձեռնողները Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն են: Ծրագրի շրջանակում ջութակահար Կարմինե Լաուրին հանդես եկավ   Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով Էրիխ Վոլֆգանգ Քորնգոլդի Ջութակի կոնցերտը:

Վեհափառ հայրապետը հանդիպեց վերապատրաստման դասընթացի մասնակից քահանաների հետ


Մարտի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց Հայաստանի, Սփյուռքի և Արցախի թեմերում սպասավորող 20 քահանաների հետ: Շուրջ մեկ ամիս նրանք Մայր Աթոռում մասնակցել են վերապատրաստման դասընթացների՝ թարմացնելով իրենց ծիսական, աստվածաբանական, հովվական գիտելիքները: