«Հինգ տառ» բալետային ներկայացումը` նվիրված Վահագն Մարգարյանի հիշատակին
«Հինգ տառ» բալետային ներկայացման առաջնախաղը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում էր: Ներկայացման ողջ հասույթը տրամադրվելու է Ապագա համայնքի Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տանը:
|
|
«Քայլող Ավետարան» ծրագիրը՝ Տավուշի մարզի Ոսկեպար և Ոսկեվան գյուղերում
Հայաստանի աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը Հայաստանի սահմանամերձ գյուղերի սիրված ու սպասված հյուրն է: Այս անգամ նա Տավուշի մարզի Ոսկեպար և Ոսկեվան գյուղերում էր հյուրընկալվել: «Քայլող Ավետարան» ծրագրի շրջանակում արդեն 12-րդ անգամ է լինում այդ գյուղերում:
|
|
«Արմատ» միջբուհական ուսանողական աշխատաժողովը ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Արմատ» խորագրով միջբուհական ուսանողական աշխատաժողովը: Մեկօրյա հանդիպման նախաձեռնողներն էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը և Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը:
|
|
Նորաբաց համայնքում բացվեց «Ինձ բացակա չդնեք» հուշակոթողը
Մայիսի 10-ին Արարատի մարզի Նորաբաց գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ բացվեց հուշարձան՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի, Արցախյան հերոսամարտի և Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին: Նորաբաց համայնքը այս պատերազմներում շուրջ հարյուր զոհ է ունեցել:
|
|
Քանդակի հանրապետական ցուցահանդես՝ Հայաստանի նկարիչների միությունում
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է քանդակի հանրապետական ցուցահանդես:
|
|
Գոնսալո Ռուբալկաբան, Էրիկ Հարլենդն ու Մեթյու Բրուերը Ջազի միջազգային օրը նշեցին Երևանում
«Արամ Խաչատրյան» համերգասրահում ջազի միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրով հանդես եկան «Գրեմմի»-ի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, աշխարհահռչակ Էրիկ Հարլենդն ու Մեթյու Բրուերը:
|
|
Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու օծման 19-ամյակը
Ներքին Դվին գյուղը նշեց Սուրբ Հարություն եկեղեցու օծման 19-ամյակը: Այն առաջին եկեղեցին է, որի հիմքերը դրվել են խորհրդային իշխանության փլուզումից հետո:
|
|
Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը Գեղարքունիքի թեմում
Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը մեր եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Այդ առթիվ արդեն 4-րդ տարին Մայր Աթոռի գանձատնից հանվում և Գեղարքունիքի թեմ է տեղափոխվում սրբի մասունքը: Այս տարի մասնատուփը տարվեց Ձորագյուղ համայնքի Ս. Կարապետ եկեղեցի:
|
|
«Երեք խոզուկները»՝ Խամաճիկների պետական թատրոնում
Երևանի խամաճիկների պետական թատրոնի խաղացանկը համալրվեց ևս մեկ մանկական ներկայացմամբ:
|
|
Ցեղասպանությունը հաշմանդամություն ունեցող անձանց աչքերով
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր բացվեց «Ցեղասպանությունը հաշմանդամություն ունեցող անձանց աչքերով» խորագրով ցուցահանդես-մրցույթը: Հաշմանդամություն ունեցող 15 ստեղծագործող նախապես ներկայացրել էր շուրջ 40 աշխատանք, ցուցադրության համար ընտրվել էր 23-ը:
|
|
Կանթեղներով երթ դեպի Հանրապետության հրապարակ
Սուրբ Հարության ճրագալույցի պատարագից հետո բազմաթիվ երիտասարդներ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կանթեղներով շարժվեցին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ՝ Տիրոջ Հարության ավետիսը մարդկանց փոխանցելու:
|
|
Վահագն Հայրապետյանի և Արտո Թունչբոյաջյանի նոր ստեղծագործությունները՝ ինքնատիպ իմպրովիզացիաներով
Անվանի երաժիշտներ Արտո Թունչբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Մակար Նովիկովը և ձայնային էֆեկտներն ապահովող Սամ Սարյանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հնչեցրին Վահագն Հայրապետյանի և Արտո Թունչբոյաջյանի նոր ստեղծագործությունները՝ ինքնատիպ իմպրովիզացիաներով հագեցած:
|