Երեկոն Մայրավանքում


Ամառվա զով երեկոներին առավելապես սիրված ու մարդաշատ է Մայրավանքի հարակից հանգստի գոտին ու Մատենադարանի հարակից տարածքը: Այցելուների համար հասնելի հանգստյան գոտի է նաև Ներսիսյան անտառը, որը նույնպես ընդգրկված է Մայրավանքի տարածքի մեջ և գործում է Մայր Աթոռի հոգածության ներքո:
 

Ամենայն հայոց հայրապետը շարունակում է հյուրընկալել սպաներին և նրանց ընտանիքներին


Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը անցնող ողջ շաբաթ ընդունեց Սուրբ Էջմիածին ուխտագնացության եկած տարբեր զորամիավորումների սպաների,  զինվորների, նրանց ընտանիքների անդամներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  «Քրիստոնյա ընտանիք՝ պաշտպանված հայրենիք» խորագիրը կրող յուրաքանչյուր հանդիպում ավարտվում է Գարեգին Երկրորդ հայրապետի կողմից մանուկների օրհնության կարգով: 
 

Դաշնակահար Նիկիտա Մնդոյանցն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին, դիրիժոր Էռնեստ Հյոցըլի ղեկավարությամբ, առաջին անգամ երևանյան բեմում էր դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը:
 

Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասին և Հովհաննես Թումանյանին


Նկարիչների միությունում բացվել է հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված հայ մշակույթի ականավոր գործիչներ Կոմիտասին և Հովհաննես Թումանյանին:
 

Մեկնարկեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքը, որ  կազմակերպել էր  Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորումը: Հուլիսի 4-ից 8-ը Արցախում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցում են ավելի քան 15 երկիր ներկայացնող 250 եկեղեցասեր հայ երիտասարդներ` Արցախից,  Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Նիդերլադներից, Դանիայից, Ուկրանիայից և այլ երկրներից: Երիտասարդները հանդիպում ունեցան Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ստացան Վեհափառի  հայրապետական օրհնությունն ու մաղթանքը: 
 

Ճեմարանականների տարեվերջյան ուխտագնացությունն այս տարի Արագածոտնի և Շիրակի թեմերում էր


Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարին ավանդաբար ավարտվում է Հայաստանի սրբավայրեր ուխտագնացությամբ:  Այս անգամ ճեմարանականները դասախոսների հետ այցելեցին Արագածոտնի և Շիրակի թեմերի սրբատեղիներ:
 

Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացվեց առաջին 18+ գործը՝ «Առնետաորս»-ը


Պետեր Տուրրինիի «Առնետաորս» համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան էր Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այն թատրոնի պատմության մեջ առաջին 18+ գործն է, էքսպերիմենտ է՝ մեկ գործողությամբ:
 

Հուշ-երեկո՝ նվիրված սոպրանո Արաքս Դավթյանի 70-ամյակին


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ էր: Հուշ-երեկոյին մասնակցում էին Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարների հետ միասին:  
 

Ընտանիքների հետ Ս. Էջմիածին եկած զինծառայողներին հյուրընկալեց Ամենայն հայոց հայրապետը


Ընթացիկ ողջ շաբաթ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտագնացության եկած տարբեր զորամիավորումների սպաներին և նրանց ընտանիքների անդամներին: 
 

«Ուտեստ ֆեստ»՝ Երևանում


Ականջապուր, կորեկաձավարով տոլմա, ազգային ծիսական քաղցրավենիք. «ՈՒՏԵՍՏ ֆեստ» փառատոնին հայկական խոhանոցը ներկայանում էր 11-րդ անգամ: 
 

Բուլգակովյան գիշեր՝ Երևանում


«Լօֆթ» կենտրոնի երեկոն օրերս բուլգակովյան տրամադրությամբ էր լցված. թեմատիկ դասախոսություն, գրքեր, ցուցահանդես ու թատերական պերֆորմանս: 
 

«Ապագայի շարժվող արվեստ»՝ քանդակի միջազգային սիմպոզիումիարվեստագետների աշխատանքները


Ապարանի երկրորդ միջազգային քանդակի սիմպոզիումի մասնակից  արվեստագետների աշխատանքներն այս օրերին ներկայացված են «Նուռ» ցուցասրահում: