Արևագալի ժամերգություն և միջինքի բաղարջի ծես՝ Արագածոտնի Սուրբ Նարեկ եկեղեցում


Արագածոտնի մարզի Սուրբ Նարեկ եկեղեցում, Մուղնու Սբ. Գևորգ և Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցիների հինգ քահանաների մասնակցությամբ, տեղի ունեցավ  արևագալի ժամերգություն, որ հատկապես կատարվում է Մեծ պահքի ընթացքում:  Ժամերգությանը մասնակցեցին նաև եկեղեցու հարևանությամբ գործող Ղազարավանի մենաստանի միանձնուհիները: Նրանք պատրաստեցին նաև Միջինքի բաղարջը. այդ օրը Մեծ պահքի 24- րդ օրն էր և նշվում էր նաև միջինքի ծեսը:
 

Սերժ Ավետիքյանի «Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ Երևանում


«Մոսկվա» կինոթատրոնում հեղինակների՝ ֆրանսաբնակ Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանի ու Սերժ Ավետիքյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Arménie(s), Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: 
 

Ներսես Աշտարակեցին՝ պետականաշինության ջատագով ու ազգային առաջնորդ


Աշտարակի հայորդյաց տանը տեղի ունեցավ «Ներսես Ե Աշտարակեցի՝ պաշտպան հայրենյաց» խորագրով գիտաժողովը: Նշանավոր կաթողիկոսը ներկայացվում էր որպես պետականաշինության ջատագով ու ազգային առաջնորդ, կրթության և լուսավորության հովանավոր: 
 

Սուրբ Սարգիսի տոնը՝ Արարատյան թեմի առաջնորդանիստ եկեղեցում


Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 16-ին նշում է հանուն քրիստոնեական հավատքի նահատակված Ս. Սարգսի, նրա որդի Մարտիրոսի և 14 քաջամարտիկների տոնը: Մատենադարանից Արարատյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի բերվեց Ավետիս Երեցի ընդօրինակված ձեռագիր ավետարանը, Ս. Էջմիածնից՝ սրբի մասունաքակիր աջը: Տոնական պատարագից հետո Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևներ հանձնեց սահմանագծում արիությամբ աչքի ընկած 20 ժամկետային զինծառայողի:
 

Ձեռագործ տիկնիկների կյանքը


Նարինե Թերզիմկոյանի ստեղծած տիկնիկներից յուրաքանչյուրն իր պատմությունն ու «կյանքի» ընթացքն ունի: 
 

Տյառնընդառաջի տոնը՝ Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Արագածոտնի մարզի Տեղեր համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտավորներն ու հավատացյալ այցելուները նշում էին Տյառնընդառաջի տոնը, իսկ նորապսակ զույգերը՝ օրհնվում:
 

Բանակի տոնի օրը «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում հյուր էր Արկադի Տեր-Թադևոսյանը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում հայկական բանակի տոնին նվիրված միջոցառմանը հյուր էին Արցախի հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), գեներալ լեյտենանատ Մուրազ Սարգսյանը, պահեստազորի գնդապետ Գարեգին Գասպարյանը: 

Ամանորի հեքիաթային թխվածքներ


«Լոֆթ» ինքնազարգազման կենտրոնը ամանորյա հեքիաթային թխվածքների պատրաստման բաց դաս էր կազմակերպել:
 

Ամանորի հայկական ավանդական ուտեստներ և հեքիաթային թխվածքներ


Ամանորի հայկական ավանդական ուտեստներ և հեքիաթային թխվածքներ՝
փախլավա, քյուֆթա, գաթա, պասուց տոլմա:
 

Արարատի մարզի եկեղեցիներից ընտրված 32 ընծայյալներ դպրական կարգ ստացան


Արարատի մարզի տարբեր եկեղեցիներից ընտրված 32 ընծայյալներ Արտաշատի Սբ. Հովհաննես եկեղեցում դպրական կարգ ստացան: Ձեռնադրողը Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր:  
 

Ճամբարակի մանկապարտեզը նորոգվել է ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի օգնությամբ


Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի «Էջմիածնի մանուկներ» հիմնադրամի միջոցներով նորոգվել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքի թիվ 5 նախադպրոցական հաստատությունը: 

Սբ. Հակոբ Մծբնա հայրապետի տոնին սրբի մասունքակիր աջը տարվեց Արարատ


Դեկտեմբերի 15-ին Հայ եկեղեցին նշեց Սբ. Հակոբ Մծբնա հայրապետի տոնը: Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի Սբ. Հակոբ անունը կրող եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ: Վեհափառ հայրապետի տնօրինությամբ այդ օրը Արարատի Սբ. Հակոբ եկեղեցի բերվեց Մծբնա հայրապետի մասունքակիր աջը: