Ավարտվեց Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնը
Մեր թղթակիցը վերադարձել է Կաննի կինոփառատոնից:
|
|
Աղոթքի ուժըԻնչպե՞ս կարող է աղոթքը բուժական ազդեցություն թողնել անբուժելի կամ ծանր հիվանդությունների դեպքում: Բժիշկը, հոգեբան և հոգևորականը պատմում են իրենց մասնագիտական փորձից: |
|
Չապլինյան ֆիլմերը՝ Չապլինի հեղինակած երաժշտությամբ
Քչերը գիտեն, որ Չապլինի ֆիլմերում հաճախ հնչել են հենց նրա ստեղծած մեղեդիները: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում «Չապլինյան ֆիլմերի երաժշտությունը» համերգային ծրագրի շրջանակներում անդրադարձ կատարեց աշխարհահռչակ Չարլի Չապլինի երաժշտական կարիերայի լավագույն կոմպոզիցիաերին:
|
|
«Ոչինչ չի մնա»՝ երևանյան պրեմիերա
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մայրաքաղաքի հանդիսատեսի դատին հանձնվեց Գյումրու թատրոնի բեմում արդեն հաջողությամբ մեկնարկած «Ոչինչ չի մնա» ներկայացումը:
|
|
Հաղարծին վանական համալիրի բակում օծվեց նոր տեղադրված խաչաղբյուրը
Հաղարծին վանական համալիրի շրջակա միջավայն ավելի բարեկարգ տեսք ստացավ վանքի հարևանությամբ նախօրեին տեղադրված նոր խաչաղբյուրի օծմամբ: Խաչաղբյուրի բացման արարողությանը մասնակցում էին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հեղինակը՝ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, խաչաղբյուրը տեղադրելու նախաձեռնության հեղինակ Խաչիկ Խաչատրյանը, հավատացյալ ուխտավորներ:
|
|
Զվարթնոց օդանավակայանի ցուցասրահում բացվել է լուսանկարիչ Գարեգին Աղաբեկյանի ցուցահանդեսը
Զվարթնոց օդանավակայանի ArtAm ցուցասրահում ապրիլի 15-ից մեկնարկել է գեղանկարիչ և լուսանկարիչ Գարեգին Աղաբեկյանի «Լույս ի լուսո» եկեղեցական լուսանկարների թեմայով ցուցահանդեսը:
|
|
Ս. Հարության ճրագալույցի պատարագը Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցում
Այսօր Ս. Հարության ճրագալույցի պատարագից անմիջապես հետո Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու վանատանը կատարվեց նաև զատկական տնօրհնեքի արարողություն:
|
|
«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի բացումը
«Արամ Խաչատրյան» համեգասրահում մեկնարկեց «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրվում է Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին: Իր ստեղծման պատմության մեջ առաջին անգամ մրցույթ-փառատոնը դուրս է եկել Գյումրու սահմաններից՝ հյուրընկալվելով մայրաքաղաքում, իսկ այնուհետև կմեկնի Էջմիածին և Ստեփանակերտ:
|
|
Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը
Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ՝ Ավագ շաբաթվա կիրակի օրը, Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը, որ նվիրված է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագներին, որոնցից մեկն էլ Հիսուսի մուտքն է Երուսաղեմ։ Ծաղկազարդի նախօրեին՝ շաբաթ օրը կատարվում է նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը, ժամերգությունից հետո, մատուցվում է պատարագ։ Մեր նկարահանող խումբը Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցում էր:
|
|
Արա Սարգսյանի 117-ամյակին նվիրված միջոցառում
Արա Սարգսյանի 117-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանում:
|
|
ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդների երկրորդ եզրափակիչ փուլը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ դասական երաժշտության բնագավառում Երգեցողություն անվանակարգում Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի երիտասարդական մրցանակի հավակնորդների երկրորդ եզրափակիչ փուլը:
|
|
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ևս հինգ ոչ նյութական մշակութային արժեք այդ կազմակերպության ցանկում ամրագրելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Իրականում 2019 թվականի փետրվարի 21-ին ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած որոշման նախագիծը, որով Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է: Ցանկում ընդգրկվել է հինգ ոչ նյութական մշակութային արժեք՝ «Որդան կարմիրը», «Գյումրվա կլկլանը», «Ստվերների տիկնիկային թատրոնը», «Պարկապզուկը», «Կոխ ըմբշամարտը»: Մինչ այդ ցանկում ընդգրկված էր յոթ արժեք՝ «Կարոս խաչ» վիպերգը, «Լարախաղացությունը», «Վիճակի երգերը», «Ավետիսը», «Խաչբուռը», «Ասեղնագործությունը» և «Բարեկենդանը»:
|