Հետտրավմատիկ հիշողություն. Ցեղասպանությունից՝ Մարտի մեկ


Ինչպե՞ս ենք որևէ բան հիշում միասին, ինչպես ասում են՝ ազգովի: Ինչպե՞ս է ստեղծվում հավաքական հիշողությունը, հատկապես տրավմատիկ հիշողությունը: Ինչպե՞ս կարող են վարվել հաջորդ սերունդները տրավմայի հիշողության հետ: Հետտրավմատիկ հիշողություն թեմայի շուրջ զրուցում են ազգագրագետ Գայանե Շագոյանը և պատմաբան Գայանե Այվազյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Կրթական ռեֆորմների արդյունքներն ու հետևանքները


Անկախությունից հետո քաղաքականություն մշակող և իրականացնող բոլոր կառավարությունները հայտարարել են, որ կրթության համակարգը մեր կարևորագույն մարտահրավերն է։ Ով ինչպես է ընդունել այդ մարտահրավերը: Որո՞նք են կրթական ռեֆորմների արդյունքներն ու հետևանքները ուսուցիչների և սովորողների համար: Քննարկում են Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը և «Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
  
 

Թանգարանի վերածվող գրադարանը


Ի՞նչ է սպասվում տպագիր գրքի պահոցներին: Ինչու՞ են դրանք անհրաժեշտ թվային իրականությունում ապրող ժամանակակից մարդուն: Քննարկում են Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Արարատ քահանա Պողոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
  
 

Ինչու կրթվել ողջ կյանքի ընթացքում


Շարունակական ուսումնառության կամ ցկյանս կրթության թեման հայաստանյան հասարակական մի քանի կառույցների օրակարգում է, նոր կառավարությունը դեռևս դիրքավորված չէ այս հարցում: Իսկ ի՞նչ է ցկյանս կրթությունը: Ի՞նչ ազդեցություն ունի այն անհատի ու երկրի զարգացման վրա: Քննարկում են Հայաստանի Ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժնի տնօրեն Լուսինե Հայեսը և Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի նախագահ Վարուժան Ավանեսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Արվեստ, թե՞ քաղաքականություն


Արվեստի ու քաղաքականության կապը հասարակական տարբեր իրավիճակներում ընկալվում և մեկնաբանվում է տարբեր կերպ: Առաջին հայացքից արվեստն ու քաղաքականությունը միմյանցից բոլորովին տարբեր մարդկային գործունեության տեսակներ են: Իսկ եթե թափանցենք փոքր-ինչ խորք, ի՞նչ կապրզվի: Կարո՞ղ ենք ասել, օրինակ, որ հեղափոխությունը ոչ միայն քաղաքական, նաև՝ արվեստային ակտ էր:  Քննարկում են արվեստագետ Սահակ Պողոսյանը և արձակագիր Սարգիս Հովսեփյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Լյուստրացիա. վախի և անհրաժեշտության միջև


Հանրային առաջընթացի և առողջ համակեցության համար պայքարը կանգնել է «հնի» ու «նորի», «մենք»-ի և «նրանք»-ի ճամփաբաժանի առջև: Ինչպե՞ս գնահատել երեկվա իրողությունները: Ինչո՞ւ և ինչպե՞ս անել լյուստրացիա: Թեման քննարկում են լրագրող Արսեն Խառատյանը և հետազոտող Հրայր Զոհրաբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Կրթական համակարգը՝ տեղապտույտի մեջ


Մինչ օրս ՀՀ կառավարությունը չի ներկայացրել ո՛չ կրթության ռազմավարական ծրագիր, ոչ կրթության զարգացման պետական ծրագիր: Մինչդեռ կրթությունը անընդհատ գործընթաց է. աշակերտները, ուսուցիչները, տնօրենները դպրոց են գնում ամեն օր: Ի՞նչ է կատարվում հանրակրթության ոլորտում: Այս հարցի պատասխանը շարունակում ենք ակնկալել փորձագետներից ու հետազոտողներից: Տաղավարում են Սերոբ Խաչատրյանը և Աշխեն Հակոբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Նոր կրթակարգ, որին երկար պիտի սպասենք


Արմատական ու տեսանելի փոփոխությունների՝ հանրային պահանջը չի շրջանցում կրթության համակարգը: Ի՞նչ է փոխվել այս համակարգում. միջավա՞յրը, մարդի՞կ, բովանդակությու՞նը: Թեման քննարկում են Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը և կրթության փորձագետ Էսթեր Հակոբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Ինչպես ստեղծել «նոր» Հայաստան


Համակարգային փոփոխությունների պահանջը նույնիսկ ամենահարվածային փոփոխությունից՝ հեղափոխությունից հետո էլ շարունակում է մնալ արդիական: Պարզվում է՝ քաղաքական կամքը չի կարող թակել մեր դռները և հարաբերություններ թելադրել: Ավելին, քաղաքական իրավիճակի փոփոխությո՛ւնը չի դարձնում մարդուն առավել ազատ, համարձակ ու նոր: Ո՞րն է մարդու փոփոխության շարժառիթը, ինչպես ստեղծել «նոր» Հայաստան: Քննարկում են լրագրող Արմեն Հովհաննիսյանը և պատմագետ, թարգմանիչ Գևորգ Ճաղարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Օրենք՝ կինոարվեստի, թե՞ կինոարտադրության համար


ԱԺ-ում «Կինոարդյունաբերության ոլորտում առկա հիմնախնդիրները և անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություններ» թեմայով լսումներ էին: Պատրաստվում է կինոյի մասին օրենքի նախագիծ և կինոգործիչները որոշակիորեն ներգրավված են այդ գործընթացում: Ինչու՞ է կինոարտադրության զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումը: Ի՞նչ տեսանկյունից է օրենքը կարգավորելու հարաբերությունները պետության և կինոարտադրողների միջև: Թեման քննարկում են կինոպրոդյուսեր Մելիք Կարապետյանը և իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Բռնադատվածի հիշատակի օր՝ օրացույց առանց քաղաքականության


Հունիսի 14-ին լրանում է 1949 թվականի հայերի բռնաքսորի 70-րդ տարելիցը: Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ԽՍՀՄ-ում ապրող տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր: 2006 թվականից հունիսի 14-ը Հայաստանում պաշտոնապես համարվում է «Բռնադատվածի հիշատակի օր»: Արդյո՞ք այս տարիները օգտագործվեցին անցյալին համակողմանի գնահատական տալու համար: Օրացույցի սև շրջանակից բացի ի՞նչ է տեսնում հայ հանրությունը խորհրդային կամ, ընդհանրապես, պետական ռեպրեսիա և զոհ հասկացությունների տակ: Թեման քննարկում են իրավապաշտպան Վարդան Հարությունյանը և ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լուսինե Խառատյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հայկական ցանցի տատանումները


Թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո հանրային և քաղաքական խոսույթում ակտիվացել է Հայաստան-սփյուռք թեման: Հայկական ցանցում նկատվում է «ՀՀ», «հայ», «հայկական համայնք» բառերի ակտիվացում: Ի՞նչ է ընած այս բառերի հետևում, ինչպե՞ս ինքնության խոսույթը դարձնել գործնական քաղաքականության հենք: Թեման քննարկում են ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի մասնագետներ, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը և արաբագետ Տաթևիկ Մկրտչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: