Սոցցանց. կապի մեջ, թե՞ կապերի ցանցում


Ի՞նչ աղբյուրներ ենք նախընտրում մենք տեղեկություններ ստանալու համար: Ումի՞ց ենք գերադասում լսել, ի՞նչ ենք ուզում իմանալ, ու՞մ ենք վստահում պատմել: Ի՞նչ մեդիաարտադրանք է սպառում հայաստանյան հասարակությունը հեղափոխությունից հետո: Քննարկում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Ինքնորոշում` հեղափոխությունից հետո


Հայաստանի անկախացումից ի վեր ինքնիշխանության խոսույթը տարբեր առիթներով արդիականանում է: Հատկապես քաղաքական- հասարակական զարգացումների ու անկումների ֆոնին ինքնիշխանության սահմանի հստակեցումը դառնում է կարևոր և հուզիչ: Թավշյա հեղափոխության հույզերում ինքնորոշված լինելու զգացողությունը կարևոր դեր ուներ: Ի՞նչ հանգրվանի վրա է այսօր քաղաքացու ինքնորոշման և պետության ինքնիշխանության խնդիրը: Քննարկում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:  

Բախում և համերաշխություն


Ինչպե՞ս քաղաքացու տոնի օրը արթնանալ որպես քաղաքացի, կամ՝ հերոսամարտի տոնի օրը՝ որպես հերոս: Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս ապրել դրանց հաջորդող օրերին: Հնարավո՞ր է ունենալ արժեքային դավանանքի առումով միատարր, միասնական հասարակություն: Ո՞րն է հասարակական համերաշխությունը: Արժեքների բախման կամ համերաշխության ճանապարհը թեմայի շուրջ զրուցում են ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: