|
Դեկտեմբերի 4Աստծո սիրո կատարյալ ապրումն այս կյանքում սկսվում է այն պահից, երբ սովորում ենք ու կարողանում ենք դիմացինին օգնել առանց մեր բարեպաշտությանը նայելու եւ առանց վեր դասելու այդ ամենը դիմացի մարդու փրկությունից Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: |
|
Նոյեմբերի 29Լցվեք սիրով Երջանիկ լինելու, մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրով ապրելու համար պետք ա մի կողմ դնել ատելությունն ու լցվել սիրով։ Միայն սիրող մարդն է ունակ արարել, իր մեջ զարգացնել Աստծո պատկերն ու նմանությունը։ (29 Ուր. ԲԿ. Պահք: Ա Թեսաղ. 2.17-19: Ղուկ. 12.49-59: ) մեկնում Տիգրան քահանա Բադիրյան: |
|
Նոյեմբերի 27Մեր շնորհը մեր պատասխանատվությունն է Մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի խնամելու ընտանիքը, հայրենիքը, սեփական առողջությունը, սեփական կյանքը և ընթանալու մեր Տեր Հիսուս Քրիստոսի շավիղներով։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (27 Դշ. ԱԿ. Պահք: Ա Թեսաղ. 2.1-12: Ղուկ. 12.41-48: ) |
|
Նոյեմբերի 22Մեր երկյուղը միայն Աստծո առաջ պետք է լինի Մի կողմ դրեք բոլոր մտահոգությունները, թե ինչ են խոսում մարդիկ ձեր մասին և ապրեք հանուն Աստծո։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (22 Ուր. ԳՁ. Ե օր Յիսնակաց պահոց: Կող. 4.5-18: Ղուկ. 12.1-12: ) |
|
Նոյեմբերի 20Ողորմություն բաշխեք ոչ թե խղճահարությամբ, այլ սիրով Եթե ողորմություն ես բաշխում, բաշխիր այնպես կարծես Աստծուն ընծա ես մատուցում, որովհետեւ դա է Հիսուս Քրիստոսի կամքը։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյան: (20 Դշ. ԲՁ. Գ օր Յիսնակաց պահոց: Կող. 1.24-2.7: Ղուկ. 11.33-42: ) |
|
Նոյեմբերի 15Պատվիրաններին հետեւելը նաեւ մեր սերունդների համար է Աղոթիր այսօր քո մտերիմի համար, քո ընտանիքի անդամի համար։ Աղոթիր, որպեսզի Տերը ներս գործի նրա կյանք և իր հպումով բժշկի նրան։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: |
|
Նոյեմբերի 13Բաշխիր շնորհդ քո շրջապատին Եթե մենք Աստծո խոսքը եւ Աստծո շնորհը, որ մեզ ձրիաբար է տրվել, բաշխում ենք մեր մտերիմներին, հարազատներին, մեզ շրջապատող մարդկանց, շնորհը բազմապատկվում է և չի պակասում։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (13 Դշ. ԲԿ. Պահք: Եփես. 6.1-9: Ղուկ. 9.10-17: ) |
|
Նոյեմբերի 8Հիսուսին հպվելու ճանապարհը Սուրբ հաղորդությունն է Եթե ուզում ես հպվել Տիրոջը պիտի սուրբ հաղորդությւոն ընդունես սուրբ պատարագի ընթացքում։ Դա ոչ թե մեխանիկական գործողություն պետք է լինի, այլ մարմնի, հոգու եւ մտքի հաղորդություն լինի Հիսուս Քրիստոսի մարմնին։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ |
|
Նոյեմբերի 6Միայն Հիսուս Քրիստոսով մենք կարող ենք բարի նավահանգստին հասնել Մեր կյանքի յուրաքանչյուր մրրիկում մենք ոչ թե այս Աշխարհի խաղաղությունն ու հանդարտությունը պետք է փնտրենք, այլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ապավինությունը։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: |
|
Նոյեմբերի 1Մենք պետք է բարեբեր հող լինենք Տիրոջ խոսքի համար Ինչի էլ մենք կոչված լինենք, ինչ գործով էլ զբաղվենք, պիտի բարեբեր սերմ լինենք մեր Տիրոջ խոսքի համար։ Պետք է սիրո պտուղ տանք և պատասխանատու լինենք այն բոլոր հանձնառություններին, որ Տերը շնորհել է մեզ։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ |
|
Հոկտեմբերի 30Յուրաքանչյուր մարդ կարող է փոխվել Աստված հույս ունի եւ հավատում է մեզ և միայն մեր հավատը Աստծուն փոխադարձ կերպով կարող է փրկել մեզ։ Աստված հրաշքներ է գործում։ Եթե ունես Աստծուն, ուրեմն ունես նաեւ փրկություն։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: |
|
Հոկտեմբերի 25Գնա Սուրբ Պատարագ և հաղորդվիր Հիսուս Քրիստոսի մարմնին եւ արյանը Փրկությունը, քավությունը եւ մեղքերի թողությունը Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Նրա հետ ամենօրյա շփումը հնարավոր է միայն Սուրբ Հաղորդությամբ և Տիրոջը հպվելով։Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: |
