|
Հուլիսի 24Ամենամեծ պարգեւն արդեն Տերը տվել է քեզ Մարդն անկախ իր ֆինանսական վիճակից անգնահատելի է, որովհետեւ Աստծու պատկերն ու նմանությունն ունի։ Պահիր այդ պատկերը եւ փրկության պիտի արժանանաս։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ (24 Դշ. ԲԿ. Պահք: Ա Կորնթ. 7.25-35: Մատթ. 19.13-26: ): |
|
Հուլիսի 19Ներեք, որպեսզի ներում ստանաք Փորձեք մարդկանց համար ոչ թե դատաստան ու պատիժ, այլ ողորմություն։ Մեզնից յուրաքանչյուրը ողորմության մեծ կարիքն ունի։ Յուրաքանչյուրս մեղավոր ենք Տիրոջ առաջ։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (19 Ուր. ԴՁ. Պահք: Ա Կորնթ. 5.9-6.10: Մատթ.18.23-35:) |
|
Հուլիսի 17Սիրիր մարդուն եւ Աստված կսիրի քեզ Միայն եկեղեցում համախումբ աղոթքով է, որ մարդ կարողանում է իրագործել Աստծո ամենամեծ ու ամենակարեւոր պատվիրանը՝ սիրել Տեր Աստծուն իր ամբողջ մտքով, հոգով և զորությամբ։ Սիրել իր եղբորն ու ընկերոջը, ինչպես սեփական անձը։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (17 Դշ. ԳՁ. Պահք: Ա Կորնթ. 2.12-3.10: Մատթ. 18.15-22: ՅՈՒԼԻՍ) |
|
Հուլիսի 12Վայ նրանց, ովքեր կգայթակղեցնեն մանուկներին Վայ նրանց, ովքեր մարդու բարի նպատակը իրենց շահի համար կօգտագործեն եւ կփորձեն այլասերել այդ բարի նպատակը։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: ( Ուր12 Ուր. ԴԿ. Պահք: Ա Կորնթ. 1.10-18: Մատթ. 18.2-9: ) |
|
Հուլիսի 10Ապրեք Տիրոջ ներկայությամբ Հոգեւոր կյանքը կենդանի մտերմություն է Աստծո հետ։ Սա նկատի ունենալով է մեր տերն ասում ամեն ժամ աղոթեք։ Այսինքն՝ ամեն ժամ տիրոջ ներկայությամբ ապրեք։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյան։ (10 Դշ. ԳԿ. Պահք: Ա Կորնթ. 1.1-9: Մատթ. 17.21-18.4: ): |
|
Հուլիսի 5Հացի խնդրի առաջ չկանգնելու համար մի հրաժարվեք ինքնությունից Հիսուս Քրիստոսով մենք պետք է միշտ հավատարիմ լինենք մեր ինքնությանը, մեր հավատքին և այն արժեքներին, որոնք թույլ են տալիս մեզ ոչ միայն հոգալու մեր կենցաղը, այլեւ մեր փրկության ուղով ընդանալու։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ |
|
Հուլիսի 3Մի պահ նայեք ձեր ներսը Շնորհը, ողորմությունն ու օրհնությունը նախատեսված են արդարների և այն մարդկանց համար, ովքեր փնտրում են Աստծուն։ Տերը հնարավորություն է տալիս նաեւ այն մեղավորներին, որոնք գիտակցում են իրենց մեղքը և ապաշխարում են։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ (Դշ. ԴՁ. Գ օր Վարդավառի պահոց: Հռոմ. 15.14-29: Մատթ. 15.21-28: ): |
|
Հունիսի 28Բացեք սրտի դուռն ու ներս հրավիրեք Հիսուս Քրիստոսին Մենք շատ հաճախ փնտրում ենք ամեն ինչ, բացի ճշմարտությունից։ Մենք փնտրում ենք հարմարավետություն, ճիշտ լինելու զգացումը, ինքնաբավարարում, բայց չենք փնտրում ամենակարեւորը՝ Աստծո օրհնությունն ու Աստծո սերը։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը ( 28 Ուր. ԱԿ. Պահք: Հռոմ. 11.1-12: Մատթ. 13.43-52: ): |
|
Հունիսի 26Միակ վեմը, որի վրա մարդ կարող է հենել իր կյանքը, Հիսուս Քրիստոսն է Մենք այնքան ենք խորամուխ լինում մեր կենցաղում, որ մոռանում ենք Աստծու ներկայությամբ ապրելու մասին։ Ո՞վ է մարդն առանց Աստծո, մի եղեգ, ընդամենը մի հողմ։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ ( 26 Դշ. ԴԿ. Պահք: Հռոմ. 10.5-17: Մատթ. 13.31-42::) |
|
Հունիսի 21Դժգոհության շղթան կտելու մեկ ձեւ կա՝ փոխվել Եթե փոխենք ամբողջ աշխարհը, բայց մենք մնանք նույնը, ոչինչ չի փոխվի մեզ համար, բայց եթե մենք փոխվենք, ապա կտեսնենք, որ ամբողջ աշխարհն է փոխվում։ Փոփոխության առանցքը Հիսուս Քրիստոսն է։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ (21 Ուր. ԲՁ. Պահք: Հռոմ. 9.17-27: Մատթ. 13.16-23: ) |
|
Հունիսի 19Ամեն մի խոսքը փրկության ճանապարհ է Միեւնույն մարդը կարող է և պարարտ հողը լինել, և ժայռոտ հողը լինել, և ճամփեզրի հողը լինել, որի վրա Աստծո սերմերն են ։ Մենք ամեն մի խոսքի համար պետք է պարարտ հող լինենք։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ (19 Դշ. ԱՁ. Պահք: Հռոմ. 9.1-16: Մատթ. 13.1- 8: ): |
|
Հունիսի 14Տերն ապրում է մեզ հետ, առանց բարձրաձայնելու Աստծու ճշմարտության վերլուծությունը թույլ է տալիս մեզ չխաբնվել այս աշխարհի ստին։ Չտրվել բոլոր պատրանքներին, որոնցով մենք շրջապատված ենք, որովհետեւ մեկ է լույսը, կյանքը և ճշմարտությունը։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (14 Ուր. ԲԿ. Պահք: Հռոմ. 7.12-25: Մատթ. 12.15-21: ) |
