|
Հոկտեմբերի 23Մենք ենք որոշում մեր կյանքի ճանապարհը Մարդիկ հաճախ արդարացնում են իրենց չար գործերը չարի ուղիղ ներգործությամբ, սակայն չարը իշխանություն ունի մեզ վրա այնքան, ինչքան մենք ենք թույլ տալիս նրան։ |
|
Հոկտեմբերի 18Ով մարդկանց առաջ խոստովանի, Հիսուսը երկնային հոր մոտ կխոստովանի Եթե նեղությունների ու փորձությունների մեջ ես, եթե այլ ելք չես գտնում, նայիր Հիսուս Քրիստոսին եւ կգտնես քո խնդիրների լուծումը։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ (18 Ուր. ԱԿ. Պահք: Գաղ. 2.20-3.12: Մրկ. 13.24-37: ) |
|
Հոկտեմբերի 16Մեր միակ փրկիչը Հիսուս Քրիստոսն է Փորձությունների պահին մենք մեզ համար կուռքեր ենք սկսում ստեղծել, որոնցով պայմանավորում ենք մեր փրկությունը, կամ իրավիճակից ելքը։ Բայց իրականում մեր միակ փրկիչը Հիսուս Քրիստոսն է։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը (16 Դշ. ԴԿ. Պահք: Գաղ. 2.11-20: Մրկ. 13.14- 23: ): |
|
Հոկտեմբերի 11Աստծուն խաբել հնարավոր չէ Աստծո առաջ է, որ մենք կանգնում ենք այնպիսին, ինչպիսին կանք։ Այստեղ է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է հարց տա՝ ինչպիսի՞ն եմ ես ուզում լինել։ Տերն ուզում է, որ մեզնից յուրաքանչյուրը սուրբ հարությանը արժանի լինի։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: |
|
Հոկտեմբերի 9Այսօր Տերը հրավիրում է քեզ Գնա քո ամենամոտ եկեղեցին, աղոթիր տիրոջը և ասա՝ ես այն այգեպանն եմ, որ եկել եմ խնամեմ քո այգին՝ քո օրհնությամբ, առատ շնորհներ հեղիր իմ կյանքի մեջ։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (Դշ. ԱՁ. Պահք: Գաղ. 1.1-10: Մրկ. 12.1-12: ) |
|
Հոկտեմբերի 4Հիսուս Քրիստոսի մուտքը մեր տաճար կօգնի դուրս վռնդել բոլոր վաճառականներին Մեր մարմինն ու մենք պիտի լինենք այն Տաճարը, որտեղ պիտի Աստծուն փառաբանել։ Դա տեսնելով Աստծուն պետք է փառաբանեն բազում ազգեր ու ժողովուրդներ։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: |
|
Հոկտեմբերի 2Դիմացինին օգնելու ունակությունը Աստված է տվել Եթե ուզում ես տեսնել Աստծուն, դուրս արի եւ տես այն մարդուն, ում կարող ես օգնել։ Նրան օգնելով՝ օգնում ես մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: |
|
Սեպտեմբերի 27Ամեն ինչի վրա Աստծո կամքն է Ամեն ինչ, ինչ մենք ունենք՝ ընտանիք, ունեցվածք, տուն, կարողություն, մտավոր ունակություններ Աստծո շնորհն է մեզ տված։ Հոգ մի արեք ունեցածի եւ կորցրածի համար։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: (27 Ուր. ԳՁ. Պահք: Բ Կորնթ. 11.30-12.9: Մրկ. 10.28-33: ) |
|
Սեպտեմբերի 25Սիրիր ընկերոջդ, ինչպես քո անձը Ինչպես քո անձի մեջ ես Աստծուն տեսնում, տես նաեւ Աստծուն, քո ընկերոջ անձի մեջ։ Սիրիր Աստծուն քո ամբողջ հոգով, մտքով եւ քո ամբողջ զորությամբ։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ (25 Դշ. ԲՁ. Պահք: Բ Կորնթ. 11.10-23: Մրկ. 10.17-23: ) |
|
Սեպտեմբերի 20Դու ես այն մարդը, ում համար մեր Տերը հեղեց իր արյունը Դու ես այն մարդը, որ այդ արյանը արժանի կյանք պետք է ապրի։ Արժանանալ Տիրոջ արյանը եւ փրկությանը կարելի է միայն շնորհով։ Դրա համար հավատքի գործեր պետք է անել։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը: |
|
Սեպտեմբերի 18Աստված նախ եւ առաջ կենդանություն՝ կյանք տվող է Երբ մենք մեր սիրտը բացենք Աստծո ճշմարիտ դավանության առջեւ, պիտի կարողանանք մեր երջանկությունը եւ մեր կյանքը գտնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ |
|
Սեպտեմբերի 13Աղ լինելու համար ես նախատեսված Դու նախատեսված ես Աստծուն կողմ լինելու, նրա հետեւից քայլելու համար։ Միայն այդպես կարելի է տեսնել ու ճանաչել Հիսուս Քրիստոսին։ |

