Հոգի Աստծո


Հոգի Աստծո՝ Սուրբ երրորդության երրորդ անձնավորությունը, որին դիմում ենք հատկապես մահացածներին հիշատակելու եւ նրանց հոգիների փրկության համար ։ Հոգի Աստուծո, դու որ քո փառակցի (Քրիստոսի) խորհուրդը կատարում ես մեր ձեռքով... Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը:

 

Որդի Աստծո


Այս երգով դիմում ենք Աստուծո որդուն' Քրիստոսին, որը մեզ համար, մեր մեղքերի համար պատարագվեց, այսինքն` զոհվեց, որպեսզի մեզ' մարդկանց հաշտեցնի հայր Աստուծո հետ, մեր մեղքերի թողության համար:
Որդի Աստծո, հատված Սուրբ պատարագից, մշակումը՝ Կոմիտաս վարդապետի: Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը:

Հայր երկնաւոր եւ Յամենայնի օրհնեալ ես տէր


Արդեն պատարագիչը արտասանել է Քրիստոսի հայտնի խոսքերը' «առեք կերեք...», եւ «արբեք ի սմանէ...», որից հետո սկսում ենք օրհնաբանել սուրբ երրորդության՝ հայր Աստված, որդի եւ սուրբ հոգի, խնդրելով ողորմածություն եւ մեղքերի թողություն։ Սկսում ենք հայր երկնավոր, որից հետո «Յամենայնի օրհնեալ ես տէր»։ Հատված Սուրբ պատարագից, մշակումը՝ Կոմիտաս վարդապետի: Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը:

 

Սուրբ, Սուրբ


Արդեն պատարագի բարձրակետն է, որտեղ երգչախումբը պատարագիչի հորդորով, ձայնակցում է Սերովբեներին եւ Քերովբեներին, ասելով` սուրբ, սուրբ, սուրբ տէր, զօրութեանց..., որից հետո արդեն պատարագիչը արտասանելու է Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի ժամանակ հայտնի խոսքերը. «առեք կերեք, սա իմ մարմինն է...», եւ «խմեք, սա իմ արյունն է...»
Սուրբ, Սուրբ, հատված Սուրբ պատարագից, մշակումը՝ Կոմիտաս վարդապետի: Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը:

Քրիստոս ի մեջ


Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ-այս երգի ժամանակ հավատացյալ ժողովուրդը միմյանց ողջունում եւ ավետիս են հայտնում ասելով՝ «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ», եւ պատասխանում «օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի», իսկ երգչախումբը երգում է՝ «Քրիստոս մեր մէջ հայտնվեց, եկեղեցին մէկ մարմին դարձավ, թշնամությունը հեռացավ եւ ամենուր սէր տարածվեց...»։ Հատված Սուրբ պատարագից, մշակումը՝ Կոմիտաս վարդապետի: Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը:

 

Մարմին Տերունական


Պատարագի այս հատվածը կոչվում է վերաբերում, որտեղ նշխար ու գինիով լեցուն սուրբ սկիհը, Սրբասացություն երգի ուղեկցությամբ, նորից պիտի բերվի եւ դրվի խորանի վրա, որպեսզի հետո պատարագիչի աղոթքներով եւ երգչախմբի երգերով վերածվեն Քրիստոսի մարմնին եւ արյան։ Մարմին Տերունական, հատված Սուրբ պատարագից, մշակումը՝ Կոմիտաս վարդապետի: Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը:

 

Սուրբ Աստված


Պատարագի այս հատվածը համընկնում է ճաշի ժամի հետ, երգվում է ճաշու շարականը, որից հետո «Սուրբ Աստուած», ապա ճաշի ընթերցված, ճաշի Ավետարան եւ հավատամք։ «Սուրբ Աստուածը» կրկնվում է երեք անգամ ի նշան սուրբ երրորդության, եւ փոփոխական նախադասությամբ ըստ օրվա խորհուրդի։
Սուրբ Աստուած, հատված Սուրբ պատարագից, մշակումը՝ Կոմիտաս վարդապետի: Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը:

Քարոզների և հրահանգների պատա


Պատարագի ընթացքում երգչախումբը հաճախ նաեւ արձագանքում է խորանից հնչող ուղերձներին և պատասխանում հրահանգներին։ Երգիչ-Խմբավար Շահե Քեշիշեանը երգչախմբին սովորեցնում է, թե ինչպես պետք է արձագանքել ուղերձներին։ Հատված Սուրբ պատարագից, մշակումը՝ Կոմիտաս վարդապետի: Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը:

 

Բարեխոսությամբ Մոր քո և Կույսի


Բարեխոսությամբ մոր Քո և Կույսի, հատված Սուրբ պատարագից, մշակումը՝ Կոմիտաս վարդապետի: Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը:

Խորհուրդ խորին


Խորհուրդ խորին, հատված Սուրբ պատարագից, մշակումը՝ Կոմիտաս վարդապետի: Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը: