|
Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում նշվել է սրբավայրի ուխտի օրըՍուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ և նշվեց սրբավայրի ուխտի օրը։ Խնդրակատար սրբի տոնին Պատարագ մատուցեց Տեղերի հովվության հոգևոր հովիվ Մխիթար քահանա Ահարոնյանը, ով քարոզում ընդգծեց Սուրբ Գևորգի անկոտրում քաջության, նվիրումի և հայրենյաց պաշտպանության արդիական պատգամը։ |
|
Հավատի խաչվող գույները. Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսը ՄատենադարանումԵրևանի Մատենադարանում բացվեց «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան 85-ամյակին և ստեղծագործական գործունեության 60-ամյակին, որտեղ ներկայացված է նկարչի ընտանեկան հավաքածուից 1972-2017 թթ. գեղանկարի, գրաֆիկայի և դեկորատիվ արվեստի ավելի քան 50 գործ։ Ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ Էլիբեկյանի ժամանակակից ստեղծագործություններն առաջին անգամ համադրվում են հայ մատենագրության հին վարպետների մանրանկարչության հետ։ |
|
Գիտելիքի օրը Էօրնեկեան հանրակրթական դպրոցումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում խորհրդանշական զանգով մեկնարկեց նոր ուսումնական տարին, և դպրոցի հոգևոր տեսուչ Տեր Արսեն քահանա Միրզոյանը շնորհավորեց սաներին, մանկավարժներին ու ծնողներին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Առաջին դասարան ընդունվելու համար այս տարի դպրոցը ստացել է 162 հայտ, սակայն սահմանափակ տեղերի պատճառով ընդունվել է 32 երեխա: |
|
Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն ու վերաօծման 14-րդ տարինԱմեն տարի, օգոստոսի վերջին կիրակի օրը Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն է։ Այս տարի լրանում է աղոթատան վերաօծման 14-րդ տարեդարձը։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց և հավատացյալներին օրհնեց հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը: Տոնի առիթով Սուրբ Նարեկ մատուռից եկեղեցի բերվեց 1710 թվականի հրաշագործ ու խնդրակատար «Պապեի Նարեկ» Ավետարանը, որին հաղորդակցվելու համար Վարդենիս էին այցելել բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն գյուղից, այլև Ապարանից և հարակից բնակավայրերից։ |
|
Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Տեղերի վանքի ուխտի օրՍուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Տեղերի վանքի ուխտի օրն է։ Տոնի առիթով Տեղերի Ս. Աստվածածնում հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանի կողմից մատուցվել է տոնական Սուրբ Պատարագ։ Վանքի ուխտի օրվա նախօրեին՝ շաբաթ երեկոյից, Հայաստանից և Սփյուռքից ժամանած հարյուրավոր ուխտավորներ մասնակցել են գիշերային հսկմանն ու աղոթքներին։ Պատարագին հաջորդել է խաղողօրհնեքի կարգը, որից հետո ուխտավորները ճաշակել են օրհնված խաղողը և օրհնության բերկրանքը հասցրել իրենց ընտանեկան հարկերը։ |
|
Արագածոտնի թեմի երիտասարդների ուխտագնացությունը Գուգարաց թեմԱրագածոտնի 15 համայնքներից շուրջ 200 երիտասարդներ ուխտագնացությամբ եկել են Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի։ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագ է մատուցել Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Երիտասարդներն աղոթել են վարչական հսկողության տակ գտնվող Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի համար։ |
|
Մայր Աթոռը՝ սփյուռքահայ երիտասարդների կեցավայր և կրթավայրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց հայագիտական և կրոնագիտական եռշաբաթյա դասընթացը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 18–ից 25 տարեկան 30 երիտասարդ։ Ծրագրի ընթացքում նրանք խորացրել են հայոց լեզվի ու պատմության իմացությունը, հանդիպել Վեհափառ Հայրապետին, այցելել սրբավայրեր և Հայորդյաց տանն ընդգրկվել ազգային արվեստների խմբակներում։ Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 3-ին։ |
|
Ամառային ճամբար 6-ից 60 տարեկանների համարԳեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոնը կազմակերպել է 20-օրյա «Էկոճամբար-2026»-ը, որը մեկ հարկի տակ է հավաքել 6-ից 60 տարեկան մասնակիցների։ Ճամբարում հյուրընկալվել էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն ու թեմի հոգևորականները։ |
|
Ռազմական գիտելիքներից մինչև հոգևոր արժեքներ․ Պատանի երկրապահի ճամբարԳեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ամռան երկու ամիսներին գործում է Երկրապահ կամավորականների միության «Պատանի երկրապահ» ռազմաուսումնամարզական ճամբարը։ 8-15 տարեկան շուրջ 1500 երեխաներ այստեղ ստանում են ռազմական գիտելիքներ, ձեռք բերում ինքնուրույնություն, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի սարկավագների միջոցով հաղորդակցվում հոգևոր ու պատմական արժեքներին։ Ճամբարականների 10-օրյա հերթափոխով ընթացող ծրագրի հաջորդ խմբին կդիմավորեն հուլիսի 27-ին։ |








